Բարձր խտության լիպոպրոտեիններ
| Ենթակատեգորիա | Լիպոպրոտեիդներ | |
|---|---|---|
| Մասն է | HDL-containing protein-lipid-RNA complex | |
Բարձր խտության լիպոպրոտեիններ (հապավում՝ ԲԽԼ, անգլ.՝ High-density lipoprotein, HDL), լիպոպրոտեինների հինգ հիմնական խմբերից մեկը[1]: Լիպոպրոտեինները բազմաթիվ սպիտակուցներից կազմված բարդ մասնիկներ են, որոնք տեղափոխում են արտաբջջային հեղուկում տեղակայված բոլոր ճարպային մոլեկուլները (լիպիդները) : Դրանք սովորաբար կազմված են 80-100 սպիտակուցից (կազմված մեկ, երկու կամ երեք ապոլիպոպրոտեին A-երով): Բարձր խտության լիպոպրոտեինները մեծանում են արյան մեջ շրջանառվելիս՝ կուտակելով ավելի շատ ճարպային մոլեկուլներ և տեղափոխում մինչև հարյուրավոր ճարպային մոլեկուլներ մեկ մասնիկով[2]:
Բարձր խտության լիպոպրոտեինները սովորաբար անվանում են «լավ խոլեստերին», քանի որ դրանք տեղափոխում են ճարպային մոլեկուլները զարկերակների պատերից դուրս, նվազեցնում են մակրոֆագերի կուտակումը և այդպիսով կանխում աթերոսկլերոզի զարգացումը կամ նույնիսկ նպաստում վերջինիս հետզարգացմանը[3]:
Լիպոպրոտեինները բաժանվում են հինգ ենթախմբերի՝ ըստ խտության/չափսի, որը նաև կապված է ֆունկցիայի և սրտանոթային պատահարների առաջացման հետ: Ի տարբերություն ավելի մեծ լիպոպրոտեինային մասնիկների, որոնք ճարպային մոլեկուլներ են մատակարարում բջիջներին, բարձր խտության լիպոպրոտեինները ճարպային մոլեկուլները հեռացնում են բջիջներից: Փոխադրվող լիպիդները ներառում են խոլեստերինը, ֆոսֆոլիպիդները և տրիգլիցերիդները, որոնցից յուրաքանչյուրի քանակը փոփոխական է[4]։
Բարձր խտության լիպոպրոտեինները հեռացնում են ճարպերը և խոլեստերինը բջիջներից, այդ թվում՝ զարկերակների պատի աթերոմայից, և տեղափոխում են դրանք լյարդ՝ արտազատման կամ վերօգտագործման համար: Արյան մեջ բարձր խտության լիպոպրոտեինների կոնցենտրացիայի աճը կապված է զարկերակների պատում աթերոսկլերոտիկ վահանիկների կուտակման նվազման հետ[5],նվազեցնելով վահանիկների հանկարծակի պատռման, սրտանոթային հիվանդությունների, կաթվածի և այլ անոթային հիվանդությունների ռիսկը[2]: Բարձր խտության լիպոպորոտեինների բարձր մակարդակ ունեցող մարդիկ ավելի քիչ են հակված ունենալ սրտանոթային հիվանդություններ, մինչդեռ բարձր խտության լիպոպորոտեինների ցածր մակարդակ ունեցողները (հատկապես 40 մգ/դլ-ից կամ մոտ 1 մմոլ/լ-ից ցածր) ունեն սրտանոթային հիվանդությունների ավելի բարձր ռիսկ[6]: Բարձր խտության լիպոպորոտեինների բնածին բարձր մակարդակը կապված է առողջ մարդկանց շրջանում սրտանոթային հիվանդությունների ցածր ռիսկի հետ: Այնուամենայնիվ, բարձր խտության լիպոպրոտեինների բարձր մակարդակը արյան մեջ միանշանակ չի կանխում սրտանոթային հիվանդությունների առաջացումը և նույնիսկ չափազանց մեծ քանակությամբ կարող է վնասակար լինել[7], մեծացնելով սրտանոթային ռիսկը, հատկապես հիպերտոնիկ հիվանդների շրջանում[8]:
Չափում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձր խտության լիպոպրոտեինների անմիջական չափման բարձր արժեքի պատճառով, արյան մեջ որոշում են ԲԽԼ-խոլեստերինի (HDL-C) մակարդակը, այսինքն՝ բարձր խտության լիպոպրոտեինների հետ կապված խոլեստերինը: Առողջ անհատների շրջանում արյան մեջ խոլեստերինի մոտ 30%-ը, այլ ճարպերի հետ միասին, տեղափոխվում է բարձր խտության լիպոպրոտեինների կազմում[3]: Սա հաճախ հակադրվում է ցածր խտության լիպոպրոտեինային մասնիկներում, ՑԽԼ-ում,պարունակվող խոլեստերինի քանակի հետ, որը կոչվում է ՑԽԼ-խոլեստերին: Բարձր խտության լիպոպրոտեինները հեռացնում են ճարպերը և խոլեստերինը բջիջներից, այդ թվում՝ զարկերակների պատի աթերոմայից, և տեղափոխում են դրանք լյարդ՝ արտազատման կամ վերօգտագործման համար, այդպիսով, բարձր խտության լիպոպրոտեինային մասնիկներում պարունակվող խոլեստերինը երբեմն անվանում են «լավ խոլեստերին»: Բարձր խտության լիպոպրոտեիններից զատ շիճուկային խոլեստերինի մնացած մասը ոչ բարձր խտության լիպոպրոտեիննային խոլեստերինն է: Այս մյուս բաղադրիչների կոնցենտրացիան, որոնք կարող են առաջացնել աթերոմա, հայտնի է որպես ոչ ԲԽԼ-խոլեստերին: Սա այժմ նախընտրելի է ցածր խտության լիպոպրոտեինային խոլեստերինի փոխարեն,որպես երկրորդային մարկեր, քանի որ այն ավելի լավ կանխատեսող գործոն է և ավելի հեշտ է հաշվարկել[9]:
Կառուցվածք և ֆունկցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]
5-ից 17 նմ չափսերով բարձր խտության լիպոպրոտեինները լիպոպրոտեինային մասնիկներից ամենափոքրն են[2]։ Այն ամենախիտն է, քանի որ պարունակում է սպիտակուցի և լիպիդների ամենաբարձր հարաբերակցությունը[2]։ Վերջինիս մեջ պարունակվող ամենատարածված ապոլիպոպրոտեիններն են ապոլիպոպրոտեին A-I-ը և ապոլիպոպրոտեին A-II-ը։ Փաստագրված է, որ հազվագյուտ գենետիկ տարբերակը՝ ապոլիպոպրոտեին A-1 Milano-ն, շատ ավելի արդյունավետ է աթերոսկլերոզի կանխարգելման և դրա հետզարգացման գործում։
Այս լիպոպրոտեինները սինթեզում են լյարդում, որպես ապոլիպոպրոտեինների և ֆոսֆոլիպիդների համալիրներ, որոնք նման են խոլեստերինից զերծ հարթ, գնդաձև լիպոպրոտեինային մասնիկների[2], որոնց միջուկային մագնիտառեզոնանսային կառուցվածքը հրապարակվել է[10]։ Այս համալիրները ունակ են կլանել խոլեստերինը, որը տեղափոխվում է բջիջներից՝ փոխազդելով ադենոզինեռֆոսֆատ կապող կասետային փոխադրիչ A1-ի հետ[11]։ Լեցիտին-խոլեստերին ացիլտրանսֆերազ (LCAT) կոչվող պլազմային ֆերմենտը ազատ խոլեստերինը վերածում է խոլեստերինիլ էսթերի (խոլեստերինի ավելի հիդրոֆոբ ձև), որը այնուհետև անջատվում է լիպոպրոտեինային մասնիկի միջուկում, ինչի արդյունքում նոր սինթեզված բարձր խտության լիպոպրոտեինը ստանում է գնդի ձև։ Բարձր խտության լիպոպրոտեինները մեծանում են չափսերով, երբ շրջանառվում են արյան մեջ և ներառում են ավելի շատ խոլեստերինի և ֆոսֆոլիպիդային մոլեկուլներ բջիջներից և այլ լիպոպրոտեիններից, օրինակ՝ ադենոզինեռֆոսֆատ կապող կասետային G1 փոխադրիչի և ֆոսֆոլիպիդային փոխադրիչ սպիտակուցի (PLTP) հետ փոխազդեցության միջոցով[2]։
Բարձր խտության լիպոպրոտեինի հետ կապված խոլեստերինը տեղափոխվում է հիմնականում լյարդ կամ ստերոիդածին օրգաններ, ինչպիսիք են մակերիկամները, ձվարանները և ամորձիները՝ ուղղակի և անուղղակի ճանապարհներով: Բարձր խտության լիպոպրոտեինները հեռացվում է ԲԽԼ ընկալիչների միջոցով, ինչպիսիք են սկավենջեր ընկալիչ BI-ն (SR-BI), որոնք միջնորդում են խոլեստերինի ընտրողական կլանումը բարձր խտության լիպոպրոտեններից: Մարդկանց մոտ, ամենակարևոր ուղին անուղղակինն է, որը միջնորդվում է խոլեստերինի էսթեր փոխադրող սպիտակուցի (CETP) միջոցով[2]: Այս սպիտակուցը փոխանակում է շատ ցածր խտության լիպոպրոտեինների տրիգլիցերիդները բարձր խտության լիպոպրոտեինների խոլեստերինի էսթերների հետ: Արդյունքում,շատ ցածր խտության լիպոպրոտեիններ վերափոխվում են բարձր խտության լիպոպրոտեինների, որոնք շրջանառությունից հեռացվում բարձր խտության լիպոպրոտեինների ընկալիչի միջոցով: Բարձր խտության լիպոպրոտեիններում պարունակվող տրիգլիցերիդները կայուն չեն, քայքայվում են լյարդի լիպազի կողմից, այնպես որ, վերջնարդյունքում, առաջանում են բարձր խտության լիպոպրոտեինների փոքր մասնիկներ, որոնք վերսկսում են խոլեստերինի կլանումը բջիջներից[2]:Լյարդ փոխադրված խոլեստերինը լեղու կազմում արտազատվում է աղիքներ՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն՝ լեղաթթուների վերածվելուց հետո: Բարձր խտության լիպոպրոտեինների խոլեստերինի մատակարարումը մակերիկամներին, ձվարաններին և ամորձիներին կարևոր է ստերոիդային հորմոնների սինթեզի համար[2]:
Բարձր խտության լիպոպրոտեինների նյութափոխանակության փուլերից էլ խոլեստերինի տեղափոխումը՝ զարկերակների աթերոսկլերոտիկ վահանիկնրի լիպիդներով լի մակրոֆագերից, որոնք կոչվում են փրփրային բջիջներ,դեպի լյարդ՝ լեղու մեջ արտազատվելու համար: Այս ուղին անվանվել է խոլեստերինի հետադարձ տեղափոխում և համարվում է բարձր խտության լիպոպրոտեինների դասական պաշտպանիչ գործառույթը աթերոսկլերոզի դեմ:
Բարձր խտության լիպոպրոտեինները ունեն բազմաթիվ լիպիդային և սպիտակուցային մասնիկներ, որոնցից որոշները ունեն շատ ցածր կոնցենտրացիաներ, բայց կենսաբանորեն շատ ակտիվ են: Օրինակ, բարձր խտության լիպոպրոտեինները և դրանց սպիտակուցային և լիպիդային բաղադրիչները կանխում են օքսիդացումը, բորբոքումը, էնդոթելի ակտիվացումը, մակարդումը և թրոմբոցիտների ագրեգացիան: Այս բոլոր հատկությունների շնորհիվ բարձր խտության լիպոպրոտեինները կանխում են աթերոսկլերոզի զարգացումը, և դեռևս հայտնի չէ, թե դրանցից որոնք են ամենակարևորը: Բացի այդ, բարձր խտության լիպոպրոտեինների մի փոքր ենթաֆրակցիա պաշտպանում է նախակենդանի մակաբույծ Trypanosoma brucei-ից: Այս բարձր խտության լիպոպրոտեինների ենթաֆրակցիան, որը կոչվում է տրիպանոսոմա լուծող գործոն (TLF), պարունակում է մասնագիտացված սպիտակուցներ, որոնք, շատ ակտիվ են և յուրահատուկ տրիպանոսոմա լուծող գործոնի համար[12]:
Սթրեսային ռեակցիայի ժամանակ սինթեզվող շիճուկային սուր փուլի սպիտակուցներից ամիլոիդ A-ն, ապոլիպոպրոտեին է, որը գտնվում է ցիտոկինների (ինտերլեյկին 1, ինտերլեյկին 6) և մակերիկամների կեղևում արտադրվող կորտիզոլի խթանման տակ, տեղափոխվում է վնասված հյուսվածք՝ բարձր խտության լիպոպրոտեինների կազմում: Բորբոքման վայրում այն խթանում է լեյկոցիտների միգրացիան և նպաստում դրանց ակտիվացմանը: Քրոնիկ բորբոքումների դեպքում հյուսվածքներում դրա նստեցումը հանգեցնում է ամիլոիդոզի առաջացմանը: Ենթադրվում է, որ բարձր խտության լիպոպրոտեինների խոշոր մասնիկների կոնցենտրացիան ավելի ճշգրիտ է արտացոլում պաշտպանիչ ազդեցությունը, ի տարբերություն բարձր խտության լիպոպրոտեինների ընդհանուր մասնիկների կոնցենտրացիայի[13]:Խոշոր բարձր խտության լիպոպրոտեինների և բարձր խտության լիպոպրոտեինների ընդհանուր մասնիկների այս հարաբերակցությունը լայնորեն տարբերվում է և չափվում է միայն ավելի բարդ լիպոպրոտեինային հետազոտություններով՝ օգտագործելով կամ էլեկտրոֆորեզ (սկզբնական մեթոդը մշակվել է 1970-ականներին) կամ ավելի նոր՝ միջուկային մագնիսառեզոնանսային սպեկտրոսկոպիայի մեթոդներով, որոնք մշակվել են 1990-ականներին:
Ենթաֆրակցիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն բարձր խտության լիպոպրոտեինների հինգ ենթաֆրակցիաներ։ Ամենամեծից (և խոլեստերինի հեռացման ամենաբարձր արդյունավետությունից) ամենափոքրը (և ամենացածր արդյունավետությունը)՝ տեսակներն են 2a, 2b, 3a, 3b և 3c[14]։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տղամարդիկ կանանց համեմատ ունեն բարձր խտության լիպոպրոտեինների զգալիորեն ցածր կոնցենտրացիաներ՝ ավելի փոքր չափսերով և խոլեստերինի ավելի ցածր պարունակությամբ։ Աթերոսկլերոտիկ հիվանդությունը ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց շրջանում։ Ուսումնասիրությունները հաստատում են, որ բարձր խտության լիպոպրոտեիններն ունեն պաշտպանիչ դեր 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդների մոտ հիպերկոագուլյացիոն վիճակը հավասարակշռելու գործում և նվազեցնում է սիրտանոթային բարդությունների բարձր ռիսկը այս հիվանդների մոտ։ Բացի այդ, այս ուսումնասիրության ընթացքում ստացված արդյունքները ցույց են տվել, որ բարձր խտության լիպոպրոտեինների մակարդակի և ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակի (APTT) միջև կա բացասական հետադարձ կապ։
Համաճարակաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բարձր խտության լիպոպրոտեինների բարձր կոնցենտրացիաները (ավելի քան 60 մգ/դլ) պաշտպանիչ նշանակություն ունեն սիրտանոթային հիվանդությունների կանխարգելման հարցում, ինչպիսիք են իշեմիկ ինսուլտը և միոկարդի ինֆարկտը։ Բարձր խտության լիպոպրոտեինների ցածր կոնցենտրացիաները (տղամարդկանց համար 40 մգ/դլ-ից ցածր, կանանց համար 50 մգ/դլ-ից ցածր) մեծացնում են աթերոսկլերոտիկ հիվանդությունների ռիսկը[15]։
Ֆրամինգհեմյան ուսումնասիրության տվյալները ցույց են տվել, որ ցածր խտության լիպոպրոտեինների տվյալ մակարդակի դեպքում սրտի հիվանդության ռիսկը 10 անգամ մեծանում է, եթե բարձր խտության լիպոպրոտեինների մակարդակը տատանվում է բարձրից ցածր։ Սակայն, ընդհակառակը, բարձր խտության լիպոպրոտեինների ֆիքսված մակարդակի դեպքում ռիսկը եռապատկվում է, երբ LDL-ի մակարդակը տատանվում է ցածրից բարձր[16][17]։
Նույնիսկ ստատիններով բուժվող անձինք, ում ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակ շատ ցածր է,ունեն բարձր սիրտանոթային ռիսկ, եթե նրանց բարձր խտության լիպոպրոտեինների մակարդակը բավականաչափ բարձր չէ[18]:
ԲԽԼ-խոլեստերինի շատ բարձր մակարդակը (տղամարդկանց մոտ ≥80 մգ/դլ, կանանց մոտ ≥100 մգ/դլ) վնասակար է սրտանոթային պատահարների առումով: Մի շարք գենետիկական հիվանդություններ առաջացնում են ԲԽԼ-խոլեստերինի անբնական ցածր կամ բարձր մակարդակներ, հաճախ առանց սիրտանոթային հիվանդությունների մակարդակի սպասվող փոփոխության: Փաստորեն, երբ սիրտանոթային հիվանդությունների ռիսկերի հայտնի փոխկապակցված գործոնները վերահսկվում են, ԲԽԼ-խոլեստերինի մակարդակը որևէ կապ չունի սիրտանոթային պատահարների ռիսկերի հետ: Սիրտանոթային հիվանդությունների ռիսկերի հետ, նույնիսկ երբ այս գործոնները վերահսկվում են, ավելի հստակ կորելացվում է մարդու արյան շիճուկում խոլեստերինի հետադարձ փոխադրման ունակության ուղղակի չափանիշը՝ խոլեստերինի արտահոսքի կարողությունը (CEC)[19]:
Բարձր խտության լիպոպրոտեինների գնահատումը կապված խոլեստերինի միջոցով
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլինիկական լաբորատորիաները նախկինում որոշում էին բարձր խտության լիպոպրոտեինների հետ կապված խոլեստերինը՝ այլ լիպոպրոտեինային ֆրակցիաները բաժանելով կամ ուլտրաֆիլտրացիայի, կամ երկարժեք իոնների, օրինակ՝ Mg2+-ի միջոցով քիմիական նստեցման եղանակով, այնուհետև խոլեստերին օքսիդազային ռեակցիայի արգասիքները միացնելով ինդիկատորային ռեակցիայի միջոցով: Ներկայում դեռևս օգտագործում է այս մեթոդների համադրությունը[20]: Լաբորատորիաների մեծ մասն այժմ օգտագործում է ավտոմատացված վերլուծական մեթոդներ, որոնցում ապոլիպոպրոտեիններ B պարունակող լիպոպրոտեինները պաշարվում են ապոլիպոպրոտեին B-ի հակամարմինների միջոցով, այնուհետև գունաչափական ֆերմենտային ռեակցիան որոշում է խոլեստերինի մակարդակը չարգելափակված բարձր խտության լիպոպրոտեինների մասնիկներում[21]: Կարելի է նաև օգտագործել բարձր արդյունավետության հեղուկ քրոմատոգրաֆիայի մեթոդը[22]: Կարելի է որոշել նաև ենթաֆրակցիաների մակարդակը (HDL-2C, HDL-3C)[23], սակայն այս ենթաֆրակցիաների կլինիկական նշանակությունը հայտնի չէ[24]: Ապոլիպոպրոտեին A-ի ռեակտիվ կարողության որոշումը կարող է օգտագործվել ԲԽԼ-խոլեստերինի մակարդակը չափելու համար, բայց համարվում է, որ այն պակաս ճշգրիտ է:
Առաջարկվող միջակայքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրտի ամերիկյան ասոցիացիան,Առողջապահության ազգային ինստիտուտը և Խոլեստերինի մասին կրթության ազգային ծրագիրը հրապարակել են մի շարք ուղեցույցներ քաղցած ժամանակ ԲԽԼ մակարդակի և սիրտանեթային ռիսկի վերբերյալ։[25][26][27]
| Մակարդակ մգ/դլ | Մակարդակ մմոլ/լ | Մեկնաբանություն |
|---|---|---|
| <40 (տղամարդ), <50 (կին) | <1.03 (տղամարդ), <1.29 (կին) | ԲԽԼ-խոլեստերինի ցածր մակարդակ,կապված է սիրտանոթային բարձր ռիսկի հետ |
| 40–59 (տղամարդ), 50–59 (կին) | 1.03–1.55 (տղամարդ), 1.29–1.55 (կին) | ԲԽԼ-խոլեստերինի միջին մակարդակ |
| >59 | >1.55 | ԲԽԼ-խոլեստերինի բարձր մակարդակ, օպտիմալ մակարդակ |
Ցածր խտության լիպոպրոտեինների բարձր մակարդակը զուգակցված բարձր խտության լիպոպրոտեինների ցածր մակարդակի հետ սիրտանոթային հիվանդությունների լրացուցիչ ռիսկի գործոն է։[28]
Բարձր խտության լիպոպրոտեինների կոնցոնտրացիայի և չափերի որոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ տեխնոլոգիաները կրճատել են ծախսերը, և կլինիկական փորձարկումները շարունակել են ցույց տալ բարձր խտության լիպոպրոտեինների կարևորությունը[29], բարձր խտության լիպոպրոտեինների կոնցենտրացիաների և չափի (որը ցույց է տալիս գործառույթը) ուղղակիորեն չափման մեթոդները, ավելի ցածր արժեքով, դարձել են լայնորեն հասանելի և ավելի ու ավելի կարևոր են համարվում աթերոսկլերոտիկ հիվանդության պրոգրեսիվման անհատական ռիսկի գնահատման և բուժման մեթոդների ընտրության համար։
Էլեկտրոֆորեզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ HDL մասնիկները ունեն բացասական լիցք և տարբերվում են խտությամբ և չափերով, էլեկտրոֆորեզի հետ զուգակցված ուլտրացենտրիֆուգացումը կիրառվել է դեռևս 1950 թվականից՝ բարձր խտության լիպոպրոտեինների կոնցենտրացիան հաշվարկելու և դրանք չափսերով տեսակավորելու համար՝ արյան պլազմայի որոշակի ծավալի միջոցով: Ավելի մեծ բարձր խտության լիպոպրոտեինները կրում են ավելի շատ խոլեստերին:
Միջուկային մագնիտառեզոնանսային հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիպոպրոտեինային մասնիկների կոնցենտրացիան և չափերը կարող են գնահատվել միջուկային մագնիսական ռեզոնանսային մատնահետքի միջոցով[30]։
Ընդհանուր և խոշոր բարձր խտության լիպոպրոտեինների օպտիմալ կոնցենտրացիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձր խտության լիպոպրոտեինների կոնցենտրացիաները սովորաբար դասակարգվում են հիմնվելով ԱՄՆ-ի Սրտի, թոքերի և արյան ազգային ինստիտուտի կողմից հովանավորվող MESA ուսումնասիրությանը[31] մասնակցող անձանց մոտ դեպքերի հաճախականության տոկոսային ցուցանիշների վրա։
| MESA պերցենտիլ | Ընդհանուր ԲԽԼ μմոլ/լ | Մեկնաբանություն |
|---|---|---|
| >75% | >34.9 | Ընդհանուր ԲԽԼ ամենաբարձր (օպտիմալ) կոնցենտրացիաները և սրտանոթային հիվանդությունների ամենացածր ցուցանիշները |
| 50–75% | 30.5–34.5 | Ընդհանուր ԲԽԼ միջին կոնցենտրացիա և սրտանոթային հիվանդությունների միջին հաճախականություն |
| 25–50% | 26.7–30.5 | Ընդհանուր ԲԽԼ ցածր կոնցենտրացիա և սրտանոթային հիվանդությունների սահմանային-բարձր մակարդակ |
| 0–25% | <26.7 | Ընդհանուր ԲԽԼ ամենացածր կոնցենտրացիաները և սրտանոթային հիվանդությունների ամենաբարձր ցուցանիշները |
| MESA պերցենտիլ | Խոշոր ԲԽԼ μմոլ/լ | Մեկնաբանություն |
|---|---|---|
| >75% | >7.3 | Խոշոր ԲԽԼ ամենաբարձր (օպտիմալ) կոնցենտրացիաները և սրտանոթային հիվանդությունների ամենացածր ցուցանիշները |
| 50–75% | 4.8–7.3 | Խոշոր ԲԽԼ չափավոր բարձր կոնցենտրացիաներ և սրտանոթային հիվանդությունների միջին ցուցանիշներ |
| 25–50% | 3.1–4.8 | Խոշոր ԲԽԼ ցածր կոնցենտրացիա և սրտանոթային հիվանդությունների սահմանային-բարձր մակարդակ |
| 0–25% | <3.1 | Խոշոր ԲԽԼ ամենացածր կոնցենտրացիաները և սրտանոթային հիվանդությունների ամենաբարձր ցուցանիշները |
Աթերոսկլերոտիկ դեպքերի ամենացածր հաճախականությունը նկատվում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ինչպես ընդհանուր բարձր խտության լիպոպրոտեինների ամենաբարձր կոնցենտրացիաները (վերին քառորդը՝ >75%), այնպես էլ խոշոր բարձր խտության լիպոպրոտեինների մասնիկների ամենաբարձր կոնցենտրացիաները: Կլինիկական փորձարկումների ժամանակ պարբերաբար իրականացվում են բազմաթիվ լրացուցիչ չափումներ, ներառյալ ցածր խտության լիպոպրոտեինների կոնցենտրացիաները, փոքր ցածր խտության լիպոպրոտեինների կոնցենտրացիաները, շատ ցածր խտության լիպոպրոտեինների կոնցենտրացիաները, ինսուլինային ռեզիստետնտականության գնահատում և ստանդարտ խոլեստերինի մակարդակի որոշումը:
Բարձր խտության լիպոպրոտեինների մակարդակի բարձրացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև բարձր խտության լիպոպրոտեինների բարձր մակարդակը կապված է սրտանոթային հիվանդությունների ցածր ռիսկի հետ, բարձր խտության լիպոպրոտեինների մակարդակը բարձրացնելու համար օգտագործվող ոչ մի դեղամիջոցի արդյունավետությունը չի ապացուցել[2][32]: 2017 թվականի դրությամբ ուսումնասիրության փուլում էին բարձր խտության լիպոպրոտեինների մակարդակը բարձրացնելու համար բազմաթիվ կենսակերպի փոփոխություններ և դեղամիջոցներ[2]:
Բարձր խտության լիպոպրոտեինները, որոնք պարունակում են ապոլիպոպրոտեին C3, կապված են սրտի իշեմիկ հիվանդության ռիսկի աճի, այլ ոչ թե նվազման հետ[33]:
Սննդակարգ և վարժություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սննդակարգի որոշակի փոփոխություններ և վարժություններ կարող են դրական ազդեցություն ունենալ բարձր խտության լիպոպրոտեիննորի մակարդակի բարձրացման վրա[34]։
- Պարզ ածխաջրերի ընդունման սահմանափակում[35][36][37][38]
- Շնչառական վարժություններ[39]
- Քաշի կորուստ[40]
- Ավոկադոյի օգտագործում[41]
- Մագնեզիումի հավելումները բարձրացնում են ԲԽԼ-խոլեստերինի մակարդակը[42]
- Սննդակարգում լուծելի մանրաթելերի ավելացում[43]
- Օմեգա-3 ճարպաթթուների կիրառում, ինչպիսիք են ձկան[44] կամ կտավատի յուղը[45]
- Սննդակարգում չհագեցած ճարպերի ներառում[46]
- Տրանս ճարպաթթուների բացառում սննդակարգից[47] :
Հագեցած ճարպերի մեծ մասը տարբեր աստիճաններով բարձրացնում է ԲԽԼ-խոլեստերինը, ինչպես նաև բարձրացնում է ընդհանուր և ՑԽԼ-խոլեստերինի մակարդակը[48]
Թմրանյութեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձր խտության լիպոպրոտեինների ցանկալի մակարդակի կարելի է հասնել դադարեցնելով ծխելը[40] կամ ալկոհոլի միջին քանակի օգտագործման միջոցով[49][50][51][52][53][54]։ 4635 հիվանդների մասնակցությամբ անցկացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ԲԽԼ-խոլեստերինի մակարդակի վրա կանեփի կիրառումը որևէ ազդեցություն չունի (P=0.78) [վերահսկիչ մասնակիցների (երբեք չօգտագործող), նախկին օգտագործողների և ներկայիս օգտագործողների ԲԽԼ-խոլեստերինի միջին (ստանդարտ սխալ) արժեքները համապատասխանաբար կազմել են 53.4 (0.4), 53.9 (0.6) և 53.9 (0.7) մգ/դլ][55]։
Արտաքին անաբոլիկ անդրոգեն ստերոիդները, մասնավորապես 17α-ալկիլացված անաբոլիկ ստերոիդները, կարող են ԲԽԼ-խոլեստերինի մակարդակը նվազեցնել 50 տոկոսով և ավելի[56]։ Այլ անդրոգեն ընկալիչների ագոնիստներ, ինչպիսիք են անդրոգենային ընկալիչների ընտրողական մոդուլյատորները, նույնպես կարող են իջեցնել ԲԽԼ մակարդակը։ Քանի որ կան որոշ ապացույցներ, որ ԲԽԼ մակարդակի նվազումը պայմանավորված է խոլեստերինի հետադարձ փոխադրման աճով, անհայտ է, թե արդյոք անդրոգենային ընկալիչների ագոնիստների ԲԽԼ իջեցման ազդեցությունը պրո- թե հակաաթերոգեն է[57]։
Դեղամիջոցներ և նիացին
[խմբագրել | խմբագրել կոդը]ԲԽԼ-խոլեստերինի մակարդակը բարձրացնելու համար նախատեսված դեղարայքային բուժումը ներառում է ֆիբրատների և նիացինի կիրառումը: Չնայած լիպիդների վրա ունեցած ազդեցությանը, ֆիբրատների ազդեցությունը ընդհանուր մահացության վրա ապացուցված չէ[58]:
Նիացինը (նիկոտինաթթու, վիտամին B3) մեծացնում է բարձր խտության լիպոպրոտեինների մակարդակը՝ ընտրողաբար արգելակելով լյարդի դիացիլգլիցերին ացիլտրանսֆերազ 2-ը, նվազեցնելով տրիգլիցերիդների սինթեզը և շատ ցածր խտության լիպոպրոտեինների սեկրեցիան նիացինի ընկալիչ 2-ի(HM74)[59] և նիացինի ընկալիչ 1-ի միջոցով[60]: Նիացինի թերապևտիկ դեղաչափերը (1-ից 3 գրամ/օր) բարձրացնում են բարձր խտության լիպոպրոտեինների մակարդակը 10-30%-ով[61], դարձնելով այն ԲԽԼ-խոլեստերինը բարձրացնելու ամենաարդյունավետ միջոցը[62][63] : Ռանդոմիզացված կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ նիացինով բուժումը կարող է զգալիորեն նվազեցնել աթերոսկլերոզի առաջընթացը և սրտանոթային պատահարների հաճախականությունը[64]։
Նիացին պարունակող դեղամիջոցները, որոնք չունեն այնպիսի կողմնակի ազդեցություններ, ինչպիսին է «նիացինային հորդանքը», չեն պարունակում ազատ նիկոտինաթթու և, հետևաբար, անարդյունավետ են բարձր խտության լիպոպրոտեինների մակարդակի բարձրացման համար, մինչդեռ «երկարաձգված ձերբազատմամբ» վաճառվող դեղամիջոցները կարող են պարունակել ազատ նիկոտինաթթու, սակայն որոշ ապրանքանիշեր հեպատոտոքսիկ են, հետևաբար, բարձր խտության լիպոպրոտեինների մակարդակի բարձրացման համար առաջարկվող նիացինի դեղաձևը ամենաէժան, անհապաղ ձերբազատմամբ դեղամիջոցն է[65]։
2011 թվականի երկարաձգված ձերբազատմամբ նիացինի (Niaspan) ուսումնասիրությունը վաղաժամ դադարեցվել է, քանի որ հիվանդների մոտ, ում ստատիններով բուժմանը ավելացվել է նիացին, սրտանոթային պատահարների բարելավում չի դիտվել, սակայն նկատվել է կաթվածի ռիսկի աճ: Ի տարբերություն դրա, չնայած ստատինների օգտագործումը արդյունավետ է ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակի նվազեցման համար, դրանց մեծ մասը քիչ կամ ընդհանրապես ազդեցություն չունի ԲԽԼ-խոլեստերինի բարձրացման վրա[62]: Սակայն, ցույց է տրվել, որ ռոզուվաստատինը և պիտավաստատինը զգալիորեն բարձրացնում են բարձր խտության լիպոպրոտեինների մակարդակը[66]: Լովազան, ինչպես ցույց է տրվել, բարձրացնում է ԲԽԼ-խոլեստերինի մակարդակը[67]: Այնուամենայնիվ, մինչ օրս առկա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն ոչ մի օգուտ չունի սրտանոթային հիվանդությունների առաջնային կամ երկրորդային կանխարգելման համար: Պերոքսիսոմ պրոլիֆերատոր ակտիվացված ընկալչի մոդուլյատոր GW501516-ը ցուցաբերել է դրական ազդեցություն ԲԽԼ-խոլեստերինի վրա[68] և հակաաթերոգեն ազդեցություն այն դեպքերում, ցածր խտության լիպոպրոտեինների բարձր մակարդակի դեպքում[69]: Այնուամենայնիվ, դեղամիջոցի վերաբերյալ հետազոտությունները դադարեցվել են, երբ առնետների վրա փորձարկման փուլում պարզվել է, որ այն ունի քաղցկեղածին ազդեցություն[70][71]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «LDL and HDL: Bad and Good Cholesterol». Centers for Disease Control and Prevention. CDC. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Deng S, Xu Y, Zheng L (2022). «HDL Structure». HDL Metabolism and Diseases. Advances in Experimental Medicine and Biology. Vol. 1377. էջեր 1–11. doi:10.1007/978-981-19-1592-5_1. ISBN 978-981-19-1591-8. PMID 35575917.
- 1 2 «HDL (Good), LDL (Bad) Cholesterol and Triglycerides». American Heart Association. 2021. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Kontush A, Lindahl M, Lhomme M, Calabresi L, Chapman MJ, Davidson WS (2015). «Structure of HDL: particle subclasses and molecular components». High Density Lipoproteins. Handbook of Experimental Pharmacology. Vol. 224. էջեր 3–51. doi:10.1007/978-3-319-09665-0_1. ISBN 978-3-319-09664-3. PMID 25522985.
- ↑ Casula M, Colpani O, Xie S, Catapano AL, Baragetti A (2021 թ․ հուլիս). «HDL in Atherosclerotic Cardiovascular Disease: In Search of a Role». Cells. 10 (8): 1869. doi:10.3390/cells10081869. PMC 8394469. PMID 34440638.
- ↑ Toth PP (2005 թ․ փետրվար). «Cardiology patient page. The "good cholesterol": high-density lipoprotein». Circulation. 111 (5): e89–e91. doi:10.1161/01.CIR.0000154555.07002.CA. PMID 15699268.
- ↑ Franczyk B, Rysz J, Ławiński J, Rysz-Górzyńska M, Gluba-Brzózka A (2021 թ․ օգոստոս). «Is a High HDL-Cholesterol Level Always Beneficial?». Biomedicines. 9 (9): 1083. doi:10.3390/biomedicines9091083. PMC 8466913. PMID 34572269.
- ↑ Trimarco V, Izzo R, Morisco C, Mone P, Maria Virginia M, Falco A, Pacella D, Gallo P, Lembo M, Santulli G, Trimarco B (2022 թ․ օգոստոս). «High HDL (High-Density Lipoprotein) Cholesterol Increases Cardiovascular Risk in Hypertensive Patients». Hypertension. 79 (10): 2355–2363. doi:10.1161/HYPERTENSIONAHA.122.19912. PMC 9617028. PMID 35968698.
- ↑ M.J. Sorrentino (2011), «Non-HDL-Cholesterol», Hyperlipidemia in Primary Care, Springer, էջեր 86–87, ISBN 978-1-60327-502-6
- ↑ Bibow S; և այլք: (2017), «Solution structure of discoidal high-density lipoprotein particles with a shortened apolipoprotein A-I», Nature Structural & Molecular Biology, 24 (6): 187–93, doi:10.1038/nsmb.3345, PMID 28024148, S2CID 27875177
- ↑ Huang CX, Zhang YL (2013). «The target of regulating the ATP-binding cassette A1 protein (ABCA1): promoting ABCA1-mediated cholesterol efflux in different cells». Current Pharmaceutical Biotechnology. 14 (6): 623–31. doi:10.2174/138920101131400228. PMID 24016265.
- ↑ Stephens NA, Kieft R, Macleod A, Hajduk SL (2012 թ․ դեկտեմբեր). «Trypanosome resistance to human innate immunity: targeting Achilles' heel». Trends in Parasitology. 28 (12): 539–45. doi:10.1016/j.pt.2012.09.002. PMC 4687903. PMID 23059119.
- ↑ Kwiterovich PO (2000 թ․ դեկտեմբեր). «The metabolic pathways of high-density lipoprotein, low-density lipoprotein, and triglycerides: a current review». The American Journal of Cardiology. 86 (12A): 5L–10L. doi:10.1016/S0002-9149(00)01461-2. PMID 11374859.
- ↑ Salonen, J. T.; Salonen, R.; Seppänen, K.; Rauramaa, R.; Tuomilehto, J. (1991). «HDL, HDL2, and HDL3 subfractions, and the risk of acute myocardial infarction. A prospective population study in eastern Finnish men». Circulation. 84 (1): 129–139. doi:10.1161/01.CIR.84.1.129. PMID 2060089. Արխիվացված օրիգինալից 2012-06-18-ին. Վերցված է 2012-06-11-ին.
- ↑ Ahmed, Haitham M.; Miller, Michael; Nasir, Khurram; McEvoy, John W.; Herrington, David; Blumenthal, Roger S.; Blaha, Michael J. (2016-05-15). «Primary Low Level of High-Density Lipoprotein Cholesterol and Risks of Coronary Heart Disease, Cardiovascular Disease, and Death: Results From the Multi-Ethnic Study of Atherosclerosis». American Journal of Epidemiology. 183 (10): 875–883. doi:10.1093/aje/kwv305. ISSN 0002-9262. PMC 4867155. PMID 27189327.
- ↑ Rahilly-Tierney CR, Spiro A, Vokonas P, Gaziano JM (2011 թ․ ապրիլ). «Relation between high-density lipoprotein cholesterol and survival to age 85 years in men (from the VA normative aging study)». The American Journal of Cardiology. 107 (8): 1173–7. doi:10.1016/j.amjcard.2010.12.015. PMID 21296318.
- ↑ Rubins HB, Robins SJ, Collins D, Nelson DB, Elam MB, Schaefer EJ, Faas FH, Anderson JW (2002). «Diabetes, plasma insulin, and cardiovascular disease: subgroup analysis from the Department of Veterans Affairs high-density lipoprotein intervention trial (VA-HIT)». Archives of Internal Medicine. 162 (22): 2597–604. doi:10.1001/archinte.162.22.2597. PMID 12456232.
- ↑ Barter P, Gotto AM, LaRosa JC, Maroni J, Szarek M, Grundy SM, Kastelein JJ, Bittner V, Fruchart JC (2007 թ․ սեպտեմբեր). «HDL cholesterol, very low levels of LDL cholesterol, and cardiovascular events». The New England Journal of Medicine. 357 (13): 1301–10. doi:10.1056/NEJMoa064278. PMID 17898099. S2CID 44794291.
- ↑ Razavi, AC; Jain, V; Grandhi, GR; Patel, P; Karagiannis, A; Patel, N; Dhindsa, DS; Liu, C; Desai, SR; Almuwaqqat, Z; Sun, YV; Vaccarino, V; Quyyumi, AA; Sperling, LS; Mehta, A (2024 թ․ հունվարի 18). «Does Elevated High-Density Lipoprotein Cholesterol Protect Against Cardiovascular Disease?». The Journal of Clinical Endocrinology and Metabolism. 109 (2): 321–332. doi:10.1210/clinem/dgad406. PMC 11032254. PMID 37437107.
{{cite journal}}: Check|pmc=value (օգնություն) - ↑ «National Reference System for Cholesterol – Cholesterol Reference Method Laboratory Network – HDL Cholesterol Certification Protocol for Manufacturers» (PDF). CDC. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ Warnick GR, Nauck M, Rifai N (2001 թ․ սեպտեմբեր). «Evolution of methods for measurement of HDL-cholesterol: from ultracentrifugation to homogeneous assays». Clinical Chemistry. 47 (9): 1579–1596. doi:10.1093/clinchem/47.9.1579. PMID 11514391. Արխիվացված է օրիգինալից 2014-03-13-ին. Վերցված է 2013-11-10-ին.
- ↑ Okazaki M, Sasamoto K, Muramatsu T, Hosaki S (1997 թ․ հոկտեմբեր). «Evaluation of precipitation and direct methods for HDL-cholesterol assay by HPLC». Clinical Chemistry. 43 (10): 1885–90. doi:10.1093/clinchem/43.10.1885. PMID 9342008. Արխիվացված է օրիգինալից 2008-07-24-ին. Վերցված է 2009-10-08-ին.
- ↑ Hirano T, Nohtomi K, Koba S, Muroi A, Ito Y (2008 թ․ մայիս). «A simple and precise method for measuring HDL-cholesterol subfractions by a single precipitation followed by homogenous HDL-cholesterol assay». Journal of Lipid Research. 49 (5): 1130–6. doi:10.1194/jlr.D700027-JLR200. PMID 18223297.
- ↑ Superko HR, Pendyala L, Williams PT, Momary KM, King SB 3rd, Garrett BC (2012). «High-density lipoprotein subclasses and their relationship to cardiovascular disease». Journal of Clinical Lipidology. 6 (6): 496–523. doi:10.1016/j.jacl.2012.03.001. PMID 23312047.
- ↑ «Cholesterol Levels». American Heart Association. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «What Do My Cholesterol Levels Mean?» (PDF). American Heart Association. 2007 թ․ սեպտեմբեր. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Third Report of the National Cholesterol Education Program (NCEP) Expert Panel on Detection, Evaluation, and Treatment of High Blood Cholesterol in Adults (Adult Treatment Panel III) Executive Summary» (PDF). National Heart, Lung, and Blood Institute (NHLBI). National Institutes of Health. 2001 թ․ մայիս. Արխիվացված (PDF) օրիգինալից 2009-08-02-ին. Վերցված է 2009-12-03-ին.
- ↑ ASHWOOD, E. R., BURTIS, C. A., & BRUNS, D. E. (2008). Tietz fundamentals of clinical chemistry. (6th ed., p. 415). St. Louis, MO: Saunders Elsevier.
- ↑ Gotto, Antonio M (1999 թ․ սեպտեմբեր). «Importance of HDL from recent clinical trials: how good is the evidence?». Atherosclerosis. 146: S17–S18. doi:10.1016/S0021-9150(99)00235-X.
- ↑ Jeyarajah EJ, Cromwell WC, Otvos JD (2006). «Lipoprotein particle analysis by nuclear magnetic resonance spectroscopy». Clin. Lab. Med. 26 (4): 847–70. doi:10.1016/j.cll.2006.07.006. PMID 17110242.
- ↑ «mesa-nhlbi.org». Արխիվացված օրիգինալից 2016-12-15-ին. Վերցված է 2016-12-07-ին.
- ↑ Keene D, Price C, Shun-Shin MJ, Francis DP (2014 թ․ հուլիսի 18). «Effect on cardiovascular risk of high density lipoprotein targeted drug treatments niacin, fibrates, and CETP inhibitors: meta-analysis of randomised controlled trials including 117,411 patients». BMJ. 349 g4379. doi:10.1136/bmj.g4379. PMC 4103514. PMID 25038074.
- ↑ Sacks FM, Zheng C, Cohn JS (2011). «Complexities of plasma apolipoprotein C-III metabolism». Journal of Lipid Research. 52 (6): 1067–1070. doi:10.1194/jlr.E015701. PMC 3090227. PMID 21421846.
- ↑ Fogoros, Richard N. (2009 թ․ սեպտեմբերի 15). «Raising Your HDL Levels Increasing the GOOD cholesterol». About.com. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Mensink, Ronald P.; Zock, Peter L.; Kester, Arnold DM; Katan, Martijn B. (2003). «Effects of dietary fatty acids and carbohydrates on the ratio of serum total to HDL cholesterol and on serum lipids and apolipoproteins: a meta-analysis of 60 controlled trials». The American Journal of Clinical Nutrition. Ajcn.org. 77 (5): 1146–1155. doi:10.1093/ajcn/77.5.1146. PMID 12716665. Արխիվացված օրիգինալից 2012-08-14-ին. Վերցված է 2015-11-05-ին.
- ↑ Ma Y, Li Y, Chiriboga DE, Olendzki BC, Hebert JR, Li W, Leung K, Hafner AR, Ockene IS (2006 թ․ ապրիլ). «Association between carbohydrate intake and serum lipids». Journal of the American College of Nutrition. 25 (2): 155–163. doi:10.1080/07315724.2006.10719527. PMC 1479303. PMID 16582033. Արխիվացված է օրիգինալից 2012-01-15-ին. Վերցված է 2012-09-01-ին.
- ↑ Siri-Tarino PW, Sun Q, Hu FB, Krauss RM (2010 թ․ մարտ). «Saturated fat, carbohydrate, and cardiovascular disease». The American Journal of Clinical Nutrition. 91 (3): 502–9. doi:10.3945/ajcn.2008.26285. PMC 2824150. PMID 20089734.
- ↑ Krauss RM, Blanche PJ, Rawlings RS, Fernstrom HS, Williams PT (2006 թ․ մայիս). «Separate effects of reduced carbohydrate intake and weight loss on atherogenic dyslipidemia». The American Journal of Clinical Nutrition. 83 (5): 1025–1031. doi:10.1093/ajcn/83.5.1025. PMID 16685042.
- ↑ Spate-Douglas T, Keyser RE (1999 թ․ հունիս). «Exercise intensity: its effect on the high-density lipoprotein profile». Archives of Physical Medicine and Rehabilitation. 80 (6): 691–5. doi:10.1016/S0003-9993(99)90174-0. PMID 10378497.
- 1 2 Hausenloy DJ, Yellon DM (2008 թ․ հունիս). «Targeting residual cardiovascular risk: raising high-density lipoprotein cholesterol levels». Heart. 94 (6): 706–14. doi:10.1136/hrt.2007.125401. PMID 18480348. S2CID 743920.
- ↑ Mahmassani HA, Avendano EE, Raman G, Johnson EJ (2018 թ․ ապրիլ). «Avocado consumption and risk factors for heart disease: a systematic review and meta-analysis». The American Journal of Clinical Nutrition. 107 (4): 523–536. doi:10.1093/ajcn/nqx078. PMID 29635493.
- ↑ Rosanoff A, Seelig MS (2004 թ․ հոկտեմբեր). «Comparison of mechanism and functional effects of magnesium and statin pharmaceuticals». Journal of the American College of Nutrition. 23 (5): 501S–505S. doi:10.1080/07315724.2004.10719389. PMID 15466951. S2CID 13156080. Արխիվացված է օրիգինալից 2010-08-31-ին. Վերցված է 2010-12-13-ին. «HMG CoA Reductase is an important enzyme in lipid and cholesterol metabolism, but it is not the only one. The statins act by inhibiting, temporarily, the enzyme, in a dose response relationship whereas the magnesium ion (Mg2+) is an important part of a complex control and regulation of this important pathway. Both lower LDL-C, some statins can raise HDL-C and lower triglycerides, but Mg supplements do both quite reliably.»
- ↑ Hermansen K, Dinesen B, Hoie LH, Morgenstern E, Gruenwald J (2003). «Effects of soy and other natural products on LDL:HDL ratio and other lipid parameters: a literature review». Advances in Therapy. 20 (1): 50–78. doi:10.1007/bf02850119. PMID 12772818. S2CID 41025973.
- ↑ «The Power of Fish». The Cleveland Clinic Heart and Vascular Institute. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Vitamins and Supplements Lifestyle Guide – Flaxseed». WebMD. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Mensink RP, Zock PL, Kester AD, Katan MB (2003 թ․ մայիս). «Effects of dietary fatty acids and carbohydrates on the ratio of serum total to HDL cholesterol and on serum lipids and apolipoproteins: a meta-analysis of 60 controlled trials». The American Journal of Clinical Nutrition. 77 (5): 1146–55. doi:10.1093/ajcn/77.5.1146. PMID 12716665.
- ↑ «Trans fat: Avoid this cholesterol double whammy». Mayo Foundation for Medical Education and Research (MFMER). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Thijssen, M. A.; Mensink, R. P. (2005). «Fatty Acids and Atherosclerotic Risk». In von Eckardstein, Arnold (ed.). Atherosclerosis: Diet and Drugs. Springer. էջեր 171–172. ISBN 978-3-540-22569-0. Արխիվացված է օրիգինալից 2019-10-25-ին.
- ↑ Baer DJ, Judd JT, Clevidence BA, Muesing RA, Campbell WS, Brown ED, Taylor PR (2002 թ․ մարտ). «Moderate alcohol consumption lowers risk factors for cardiovascular disease in postmenopausal women fed a controlled diet». The American Journal of Clinical Nutrition. 75 (3): 593–599. doi:10.1093/ajcn/75.3.593. PMID 11864868.
- ↑ van der Gaag MS, van Tol A, Vermunt SH, Scheek LM, Schaafsma G, Hendriks HF (2001 թ․ դեկտեմբեր). «Alcohol consumption stimulates early steps in reverse cholesterol transport». Journal of Lipid Research. 42 (12): 2077–2083. doi:10.1016/S0022-2275(20)31537-6. PMID 11734581.
- ↑ Hendriks HF, Veenstra J, van Tol A, Groener JE, Schaafsma G (1998). «Moderate doses of alcoholic beverages with dinner and postprandial high density lipoprotein composition». Alcohol and Alcoholism. 33 (4): 403–410. doi:10.1093/oxfordjournals.alcalc.a008410. PMID 9719399.
- ↑ Clevidence BA, Reichman ME, Judd JT, Muesing RA, Schatzkin A, Schaefer EJ, Li Z, Jenner J, Brown CC, Sunkin M (1995 թ․ փետրվար). «Effects of alcohol consumption on lipoproteins of premenopausal women. A controlled diet study». Arteriosclerosis, Thrombosis, and Vascular Biology. 15 (2): 179–184. doi:10.1161/01.ATV.15.2.179. PMID 7749823.
- ↑ Cuvelier I, Steinmetz J, Mikstacki T, Siest G (1985 թ․ մայիս). «Variations in total phospholipids and high-density lipoprotein phospholipids in plasma from a general population: reference intervals and influence of xenobiotics». Clinical Chemistry. 31 (5): 763–766. doi:10.1093/clinchem/31.5.763. PMID 3987006.
- ↑ Brenn T (1986 թ․ սեպտեմբեր). «The Tromsø heart study: alcoholic beverages and coronary risk factors». Journal of Epidemiology and Community Health. 40 (3): 249–256. doi:10.1136/jech.40.3.249. PMC 1052533. PMID 3772283.
- ↑ Penner EA, Buettner H, Mittleman MA (2013 թ․ հուլիս). «The impact of marijuana use on glucose, insulin, and insulin resistance among US adults». The American Journal of Medicine. 126 (7): 583–9. doi:10.1016/j.amjmed.2013.03.002. PMID 23684393.
- ↑ Rader, Daniel J.; deGoma, Emil M. (2012 թ․ հոկտեմբեր). «Approach to the Patient with Extremely Low HDL-Cholesterol». The Journal of Clinical Endocrinology & Metabolism. 97 (10): 3399–3407. doi:10.1210/jc.2012-2185. PMC 3462950. PMID 23043194.
- ↑ Choi, Seul Min; Lee, Byung-Mu (2015 թ․ նոյեմբերի 2). «Comparative safety evaluation of selective androgen receptor modulators and anabolic androgenic steroids». Expert Opinion on Drug Safety. 14 (11): 1773–1785. doi:10.1517/14740338.2015.1094052. PMID 26401842. S2CID 8104778.
- ↑ Benatar JR, Stewart RA (2007). «Is it time to stop treating dyslipidaemia with fibrates?». The New Zealand Medical Journal. 120 (1261): U2706. PMID 17853928. Արխիվացված է օրիգինալից 2009-07-06-ին. Վերցված է 2009-04-29-ին.
- ↑ Meyers CD, Kamanna VS, Kashyap ML (2004 թ․ դեկտեմբեր). «Niacin therapy in atherosclerosis». Current Opinion in Lipidology. 15 (6): 659–65. doi:10.1097/00041433-200412000-00006. PMID 15529025.
- ↑ Soudijn W, van Wijngaarden I, Ijzerman AP (2007 թ․ մայիս). «Nicotinic acid receptor subtypes and their ligands». Medicinal Research Reviews. 27 (3): 417–33. doi:10.1002/med.20102. PMID 17238156. S2CID 20876888.
- ↑ Rader, Daniel J. (2004). «Raising HDL in Clinical Practice». Raising HDL in Clinical Practice: Clinical Strategies to Elevate HDL. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 8-ին.
- 1 2 Brewer, H. Bryan (2005 թ․ դեկտեմբերի 27). «Raising HDL-Cholesterol and Reducing Cardiovascular Risk: An Expert Interview With H. Bryan Brewer, Jr, MD». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Chapman MJ, Assmann G, Fruchart JC, Shepherd J, Sirtori C, European Consensus Panel on HDL-C (2004 թ․ օգոստոս). «Raising high-density lipoprotein cholesterol with reduction of cardiovascular risk: the role of nicotinic acid—a position paper developed by the European Consensus Panel on HDL-C». Current Medical Research and Opinion. 20 (8): 1253–68. doi:10.1185/030079904125004402. PMID 15324528. S2CID 1009560.
- ↑ Drexel, H. (2006). «Reducing risk by raising HDL-cholesterol: the evidence». European Heart Journal Supplements. 8: F23–F29. doi:10.1093/eurheartj/sul037.
- ↑ Meyers CD, Carr MC, Park S, Brunzell JD (2003 թ․ դեկտեմբեր). «Varying cost and free nicotinic acid content in over-the-counter niacin preparations for dyslipidemia». Annals of Internal Medicine. 139 (12): 996–1002. doi:10.7326/0003-4819-139-12-200312160-00009. PMID 14678919. S2CID 23980567.
- ↑ «When is treatment indicated for high cholesterol level?». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Արխիվացված 1 Մարտ 2012 Wayback Machine
- ↑ Wallace JM, Schwarz M, Coward P, Houze J, Sawyer JK, Kelley KL, Chai A, Rudel LL (2005). «Effects of peroxisome proliferator-activated receptor alpha/delta agonists on HDL-cholesterol in vervet monkeys». J Lipid Res. 46 (5): 1009–16. doi:10.1194/jlr.M500002-JLR200. PMID 15716581.
- ↑ Hwang JS, Ham SA, Yoo T, Lee WJ, Paek KS, Lee CH, Seo HG (2016). «Sirtuin 1 Mediates the Actions of Peroxisome Proliferator-Activated Receptor δ on the Oxidized Low-Density Lipoprotein-Triggered Migration and Proliferation of Vascular Smooth Muscle Cells». Mol Pharmacol. 90 (5): 522–529. doi:10.1124/mol.116.104679. PMID 27573670.
- ↑ Geiger LE, Dunsford WS, Lewis DJ, Brennan C, Liu KC, Newsholme SJ (2009). PS 895 - Rat carcinogenicity study with GW501516, a PPAR delta agonist (PDF). 48th Annual Meeting of the Society of Toxicology. Baltimore: Society of Toxicology. էջ 105. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-05-04-ին.
- ↑ Newsholme SJ, Dunsford WS, Brodie T, Brennan C, Brown M, Geiger LE (2009). PS 896 - Mouse carcinogenicity study with GW501516, a PPAR delta agonist (PDF). 48th Annual Meeting of the Society of Toxicology. Baltimore: Society of Toxicology. էջ 105. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-05-04-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարձր խտության լիպոպրոտեիններ» հոդվածին։ |
|