Բարձր էներգիաների աստղաֆիզիկան Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շատ բարձր էներգիաների (E>100 ԳԷՎ) գամմա-աստղաֆիզիկան, որի ուսումնասիրության առարկան ոչ ջերմային Տիեզերքն է, Հայաստանում սկսել է զարգանալ 1980-ական թվականներից, երբ ԵՖԻ-ում Ֆելիքս Ահարոնյանի ղեկավարությամբ սկսել են իրականացվել բարձր էներգիաների սկզբնական գամմա-քվանտների գրանցման չերենկովյան մեթոդի օգտագործման հնարավորությունների ուսումնասիրման աշխատանքներ։ Աստղաֆիզիկական աղբյուրների բարձր էներգիաների գամմա-ճառագայթման հոսքերը գրանցելու նպատակով մշակվել է նախագիծ, որով Նոր Ամբերդ կայանի տարածքում նախատեսվել է ստեղծել 5 պատկերային մթնոլորտային չերենկովյան դիտակներից (ՊՄՉԴ) բաղկացած համակարգ, որը հնարավորություն կտար մթնոլորտային հեղեղը գրանցել միաժամանակ մի քանի ՊՄՉԴ-ներով («ստերեոսկոպիա») և բացառել (E>102) օգտակար ազդանշանի հետ միաժամանակ գրանցվող հադրոնային մթնոլորտային հեղեղները։ ԵՖԻ-ում մշակված այդ նոր մեթոդակարգը և գիտական ծրագիրն իրականացվել են նաև միջազգային համագործակցության շրջանակներում։ 1991 թվականին ԵՖԻ-ն առաջարկել է 5 ՊՄՉԴ-ների համակարգով համալրել ծովի մակերևույթից 2200 մ բարձր, տեղակայված տիեզերական ճառագայթների հետազոտության HEGRA (High Energy Gamma Ray Astronomy) միջազգային համագործակցության կայանը (Լա Պալմա կղզի, Իսպանիա)։ ԵՖԻ-ում մշակված նա¬ խագծով կառուցվել է HEGRA համակարգի առաջին դիտակը։ 1998-2002 թվականներին HEGRA համագործակցությունը (Գերմանիա, Իսպանիա, Հայաստան) գրանցել է տարբեր դասերի պատկանող աստղաֆիզիկական աղբյուրներից եկող գամմա-քվանտների հոսքեր, վերականգնվել են դրանց դիֆերենցիալ էներգիական սպեկտրները, տրվել են փորձարար, տվյալների տեսական մեկնաբանություններ։ HEGRA-ի ստացած արդյունքները կարևոր քայլ էին տիեզերական աղբյուրներում ընթացող ֆիզիկական երևույթների հետազոտման համար։ Փորձարար, եղանակով նաև ապացուցվել է մթնոլորտային հեղեղների միաժամանակյա գրանցման եղանակի բարձր արդյունավետությունը, որի արդյունքում ԵՖԻ-ում մշակված «հայեցակարգը» հիմք է դարձել բնագավառում ներկայումս գործող բոլոր գիտափորձերի նախագծման ու իրականացման համար։ Դրանցից 2-ին՝ HESS-ին (High Energy Stereoscopic System) և MAGIC-ին (Major Atmospheric Gamma-ray Imaging Cherenkov Telescope) մասնակցել են ԵՖԻ-ի աշխատակիցները, ընդ որում, ԵՖԻ-ն HESS համագործակցության (Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, Իռլանդիա, Չեխիա, Հայաստան, Նամիբիա, Հարավային Աֆրիկա, Լեհաստան, Ավստրիա, Շվեդիա, Ավստրալիա) հիմնադիր անդամ է։ HESS գիտասարքի օգնությամբ հայտնագործվել են ՏԷՎ էներգիաների գամմա-ճառագայթման մի քանի տասնյակ, տարբեր դասերի պատկանող գալակտիկ, և արտագալակտիկ. աղբյուրներ։ 2011 թվականի սեպտեմբերին 1-ի տվյալներով՝ HESS-ի կատալոգը պարունակում էր 64 աղբյուր։ HESS-ի օգնությամբ աշխարհում առաջին անգամ գրանցվել է RX J1713,7-3946 գերնոր աստղի մնացորդի ձևաբան, պատկերը՝ ՏԷՎ էներգիաների գամմա-տիրույթում, որի համադրումն ավելի ցածր տիրույթում ստացված արդյունքների հետ ցույց է տալիս, որ գերնոր աստղերի մնացորդներում մասնիկները կարող են արագանալ մինչև 100 ՏԷՎ ֊ից բարձր էներգիաներ, այսինքն՝ այդ օբյեկտներն իրոք կարող են լինել գալակտիկ. տիեզերական ճառագայթների աղբյուրներ։ 2006 թվականին HESS համագործակցությունը, նրա կազմում նաև Ֆելիքս Ահարոնյանը, Աշոտ Ախպերջանյանը և Վարդան Սահակյանն արժանացել են Եվրամիության Դեկարտյան մրցանակի, իսկ 2010 թվականին ամերիկյան 365 աստղագիտական ընկերության Բրունո Ռոսսիի անվան մրցանակը շնորհվել է Ֆելիքս Ահարոնյանին, Վ. Հոֆմանին, Հ. Ֆյոլկին և HESS համագործակցությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png