Բարձր էլիպտիկ ուղեծիր

Բարձր էլիպտիկ ուղեծիրը (ԲԷՈւ) կամ բարձր էքսցենտրիկ ուղեծիր, աստղադինամիկայում կամ երկնային մեխանիկայում 1-ին մոտ, այսինքն բարձր էքսցենտրիսիտետ ունեցող ուղեծիր է, որը սովորաբար վերաբերում է Երկրի շուրջ պտտվող ուղեծրին։ Թեքված ԲԷՈւ ուղեծրերի օրինակներից են Մոլնիա ուղեծրերը, որոնք անվանվել են դրանք օգտագործող խորհրդային Մոլնիա կապի արբանյակների անունով, և Տունդրա ուղեծրերը։ ԱՄՆ շատ արբանյակներ նույնպես օգտագործել են այս ուղեծրերը, օրինակ՝ Թրումփեթ էլեկտրոնային հետախուզության արբանյակները։
ԲԷՈւ հապավումը սովորաբար բացվում է որպես Բարձր էքսցենտրիկ ուղեծիր ուղեծրային վերլուծաբանների կողմից, քանի որ մոլորակների և այլ մարմինների շուրջ բոլոր ուղեծրերը էլիպսաձև են: «Բարձր էլիպտիկ» տերմինը պարզ չէ, թե ինչն է բարձր։ Ավելի ճիշտ կլինի այս ուղեծրերը անվանել «երկարացված», քան «բարձր էլիպտիկ»։
Բարձր էքսցենտրիկ ուղեծրերը ունեն երկու հիմնական կիրառություն՝ որպես փոխանցման ուղեծրեր և որպես ուղեծրեր բևեռային շրջանների հետ կապի կամ դրանց հսկողության համար։ Փոխանցման ուղեծիրը առաջարկվել է գերմանացի գիտնական Վալտեր Հոհմանի կողմից 1925 թվականին, այն միացնում է երկու շրջանաձև ուղեծրեր՝ ցածր և բարձր, էքսցենտրիկ ուղեծրով[1]։ Կան բազմաթիվ ԲԷՈւ ուղեծրեր, որտեղ արձակվող սարքը սկզբում տեղակայվում է Ցածր մերձերկրյա ուղեծիր, ապա գործարկելով հավելյալ շարժիչներ գեոսինքրոն ուղեծիր տեղափոխելու համար նախատեսված բեռը օգտագործում է ԲԷՈւ փոխանցման ուղեծիրը, ապա անհրաժեշտ ուղեծրի բարձրությանը հասնելուց հետո տեղափոխում սարքը նախատեսված գեոսինքրոն ուղեծիր։

Կապի կամ հսկողության համար կիրառվող սարքերը այս չափազանց երկարացված ուղեծրերը օգտագործելիս կարող են երկար մնալ երկնքի որոշակի կետում՝ ապոգեյին մոտենալու և իջնելու ընթացքում։ Սա այս էլիպտիկ ուղեծրերը դարձնում է օգտակար կապի արբանյակների համար։ Հյուսիսային կիսագունդն ունի շատ ավելի մեծ ցամաքային զանգված և պատկանում է պատմականորեն իրար հետ մրցակցող երկրներին, ուստի ԲԷՈւ ուղեծրերում արբանյակների մեծ մասը գտնվում է այնպիսի ուղեծրերում, որոնք մաքսիմալացնում են ժամանակը Հյուսիսային բևեռային շրջաններում։
Սիրիուս արբանյակային ռադիոն օգտագործել է թեք ԲԷՈւ ուղեծրեր, մասնավորապես՝ Տունդրա ուղեծրեր, որպեսզի երկու արբանյակները տեղակայված լինեն Հյուսիսային Ամերիկայի վերևում, մինչդեռ մեկ այլ արբանյակ արագ անցում է կատարում իր 24-ժամյա ուղեծրի հարավային մասով։ Երկայնությունը, որից վերև արբանյակները գտնվում են ապոգեյում, մնում է համեմատաբար անփոփոխ, երբ Երկիրը պտտվում է։ Երեք առանձին ուղեծրերը հավասարաչափ տարածված են Երկրի շուրջ, բայց ունեն ընդհանուր հետագիծ Երկրի վրա[2]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bate, Roger; Mueller, Donald; White, Jerry; Saylor, William (2020). Fundamentals of Astrodynamics (Second ed.). Dover Books. էջ 131. ISBN 978-0-486-60061-1.
- ↑ «The Tundra Orbit». Canadian Satellite Tracking and Orbit Research (CASTOR). 2010 թ․ մայիսի 23. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
| ||||||||||||||||||||||||||||||