Jump to content

Բարձրլեռնային կովերի ցեղատեսակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարձրլեռնային ցեղատեսակ (անգլ.՝ Highland cattle, գաել.՝ Bò Ghàidhealach, անգլա-շոտլ.՝ kyloe) — Շոտլանդական կովերի ցեղատեսակ, երկար եղջյուրներով և տարբեր գույների երկար ալիքաձև մազերով՝ սև, կարմիր, դեղին։ Բուծվում են հիմնականում մսի համար[1]։

Տոմաս Ջ․ Բառկեր Բարձրլեռնային կովերի ցեղատեսակ(1877)

Ցեղատեսակը առաջին անգամ բուծվել է Շոտլանդական լեռնաշխարհի և Արտաքին Հեբրիդներ կղզիներում[2]։ Սելեկցիոն պաշարները 20-րդ դարի սկզբից արտահանվել են աշխարհով մեկ, հատկապես դեպի Ավստրալիա և Հյուսիսային Ամերիկա։ Ցեղատեսակը բուծվել է պաշարների երկու հավաքածուից՝ մեկը սկզբում սև (կղզիներում), իսկ մյուսը կարմրավուն (բարձրլեռնային գոտում)[3]։ Չնայած 1800-ականների վերջից մի քանի գունավորում է եղել,դրանց մեծ մասը պայմանավորված է Ալելային գեներ-ով[4]։

Հայտնի է որպես դիմացկուն ցեղատեսակ՝ շնորհիվ իրենց հայրենի Շոտլանդական լեռնաշխարհի խորդուբորդ բնության՝ բարձր տեղումներով և շատ ուժեղ քամիներով։ Այս ցեղատեսակը հաջողությամբ բնակություն է հաստատել շատ բարեխառն երկրներում,ինչպիսիք են Կենտրոնական Եվրոպան, և այն երկրներում, որտեղ ձմեռները զգալիորեն ավելի ցուրտ են, քան Շոտլանդիայում, օրինակ՝ Կանադայում։ Նրանց մազերն ավելի երկար են, քան ցանկացած այլ ցեղատեսակի կովի և պաշտպանում են ցուրտ ձմռանը։ Սնունդ փնտրելու նրանց կարողությունը թույլ է տալիս գոյատևել լեռնային վայրերում։ Նրանք նույնիսկ պոկում և ուտում են բույսեր, որոնցից շատ այլ կովեր խուսափում են։

Երկար խոպոպները պաշտպանում են աչքերը անձրևից և ձյունից,օգնում են կանխել միջատների կողմից տարածվող աչքի վարակները[5]:։ Բուրդը բաղկացած է երկու շերտից՝ երկար, կոպիտ արտաքին մազից և փափուկ ներքին մազից, ինչի պատճառով կարիք չկա ենթամաշկային ճարպի հաստ շերտի, որը կատարում է ջերմամեկուսիչ ֆունկցիա։ Բացի այդ, կենդանիների հաստ, տաք մորթին թույլ է տալիս նրանց շատ չանհանգստանալ թանկարժեք գոմերից և արոտավայրերից[2]:.2013 թվականին, փորձի համար, այս ցեղատեսակի մի քանի կով բերվեցին Բեռլինի Հերցբերգի լանդշաֆտային այգի՝ բուծման նպատակով 1990 թվականից գոյություն ունեցող գյուղատնտեսական ասոցիացիայի նախաձեռնությամբ (գերմ.՝ Agrarbörse Deutschland Ost e.V.)[6][7]։։

Այս ցեղատեսակը ցուցադրվում է նաև կենդանաբանական այգիներում այլ էկզոտիկ կենդանիների հետ միասին։ Օրինակ ՝ Յալթայի, Կիևի, Խարկովի կենդանաբանական այգում, նաև High Park Zoo, Dakota Zoo։ Բրիտանական թագավորական ընտանիքում ունի մոտ 100 գլուխ լեռնաշխարհի ցեղատեսակների իր նախիրը Բալմորալ ամրոցում[8]։

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Highland Cattle Society breed standard». Highlandcattlesociety.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
  2. 2,0 2,1 «American Highland Cattle Association». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
  3. .James Wilson (1909), «ch. VIII The Colours of Highland Cattle», The Scientific Proceedings of the Royal Dublin Society, Royal Dublin Society
  4. Schmutz, S. M. and Dreger, D. L. 2013. Interaction of MC1R and SILV alleles on solid coat colors in Highland Cattle. Animal Genetics 44:9-13.
  5. High Park Zoo. «west highland cattle». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
  6. «Neugeborene Kälber im Wuhletal». agrarboerse.wordpress.com. 2013 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.(գերմ.)
  7. Birgitt Eltzel. (2014 թ․ մարտի 14). «Runter mit der Wolle». lichtenbergmarzahnplus.de. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.(գերմ.)
  8. «Balmoral Castle - Estate Aims». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
  • California Highland Cattle Association. «Fun facts». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին. «Yak is Yak and a Heiland Coo is a Highland»