Jump to content

Բարձրացատկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարձրացատկ
Sports discipline Խմբագրել Wikidata
Ենթադասvertical jump Խմբագրել Wikidata
Մարզաձևթեթև աթլետիկա Խմբագրել Wikidata
AuthorityWorld Athletics Խմբագրել Wikidata
Ծագման երկիրՇոտլանդիա Խմբագրել Wikidata
Ով է կիրառումhigh jumper Խմբագրել Wikidata
Record or record prog­res­sionMen's high jump indoor world record progression, Women's high jump world record progression Խմբագրել Wikidata

Բարձրացատկ, աթլետիկայի մարզաձև, որտեղ մարզիկները, առանց կողմնակի օգնության, պետք է ցատկեն որոշակի բարձրության վրա տեղադրված հորիզոնական ձողի վրայով՝ առանց այն վայր գցելու։ Ժամանակակից և ամենատարածված ձևաչափում ձողը տեղադրվում է երկու հենասյուների միջև, իսկ վայրէջքի համար օգտագործվում է փափուկ գորգ: Հնագույն ժամանակներից ի վեր մարզիկները հետևողականորեն կատարելագործում են իրենց տեխնիկան՝ այսօր կիրառելով համընդհանուր ընդունված «Ֆոսբերի-ֆլոպ» ոճը, որի ժամանակ մարզիկները վազում են դեպի ձողը և ցատկում գլխով առաջ՝ թիկունքով ուղղված դեպի ձողը։

Այս մարզաձևը, ձողացատկի հետ մեկտեղ, Օլիմպիական խաղերի աթլետիկայի ծրագրում ընդգրկված ուղղահայաց բարձրության հաղթահարման երկու մարզաձևերից մեկն է։ Այն անցկացվում է Աթլետիկայի աշխարհի առաջնությունում և Աթլետիկայի փակ տարածքների աշխարհի առաջնությունում, ինչպես նաև լայնորեն ընդգրկված է թեթև աթլետիկայի մրցաշարերում։ Բարձրացատկը կանանց համար թույլատրելի համարված առաջին մարզաձևերից է եղել․ այն ընդգրկված է եղել արդեն 1928 թվականի Օլիմպիական խաղերում։

Խավիեր Սոտոմայորը (Կուբա) տղամարդկանց աշխարհի ռեկորդակիրն է 1993 թվականին սահմանած 2,45 մ ցատկով․ սա տղամարդկանց բարձրացատկի պատմության մեջ ամենաերկար պահպանված ռեկորդն է։ Յարոսլավա Մագուչիխը (Ուկրաինա) կանանց աշխարհի ռեկորդակիրն է 2024 թվականին սահմանած 2,10 մ ցատկով։

Բարձրացատկի փուլեր

Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիայի կողմից սահմանված բարձրացատկի կանոնները (նախկինում՝ IAAF[1]) տեխնիկական TR26 և TR27 կանոններ են[2] (նախկինում ՝ 181 և 182 կանոնները[1])։ Ցատկորդները պետք է հրում կատարեն մեկ ոտքով։ Ցատկը համարվում է ձախողված, եթե ցատկորդը տեղից վայր է գցում նշաձողը կամ մինչև այն հաղթահարելը հպվում է գետնին կամ նշաձողից այն կողմ գտնվող որևէ առարկայի։

Մարզիկներն իրավունք ունեն մրցույթը սկսել գլխավոր մրցավարի սահմանած ցանկացած նշագծից կամ բաց թողնել առաջարկվող բարձրությունները։ Երեք անընդմեջ անհաջող փորձ կատարելու դեպքում (նույն կամ տարբեր բարձրությունների վրա) մասնակիցը դուրս է մնում մրցաշարից։ Հաղթող է ճանաչվում եզրափակիչ փուլում ամենաբարձր ցուցանիշն արձանագրած ցատկորդը։

Լրացուցիչ մրցափուլ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե երկու կամ ավելի ցատկորդներ վասատակում են հավասար արդյունք ցանկացած տեղի համար, հավասար արդյունքների հանգուցալուծման կանոններն են․ 1.Նվազագույն քանակով ձախողումները այն բարձրության վրա, որտեղ արձանագրվել է հավասարությունը 2.Նվազագույն քանակով ձախողումները ամբողջ մրցաշարի ընթացքում։

Եթե հավասարությունը պահպանվում է առաջին տեղի կամ հաջորդ փուլ անցնող սահմանափակ տեղերի համար, ապա մասնակիցների միջև անցկացվում է վերացատկ։ Այն սկսվում է իրենց հաղթահարած առավելագույն բարձրությանը հաջորդող նշագծից, որտեղ յուրաքանչյուր ցատկորդ ստանում է մեկական փորձ։ Եթե բարձրությունը հաջողվում է հաղթահարել միայն մեկ մասնակցի, նա ճանաչվում է հաղթող, եթե հաջողում են մի քանիսը, նշագիծը բարձրացվում է, իսկ եթե ոչ ոքի չի հաջողվում, նշագիծն իջեցվում է։ Այս ընթացակարգը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև մեկ փորձից բարձրությունը հաղթահարի միայն մեկ ցատկորդ։ Նման կանոնակարգ կիրառվել է, օրինակ, 2015 թվականի Աշխարհի առաջնության տղամարդկանց մրցաշարում և 2024 թվականի Ամառային Օլիմպիական խաղերում։

Օրինակ՝

Վերացատկի օրինակ
ՄրցակիցՀիմնական մրցաշարՎերացատկՏեղ
1.75մ1.80մ1.84մ1.88մ1.91մ1.94մ1.97մ1.91մ1.89մ1.91մ
Aoxooxox–xxxox2
B–xo–xo––xxxxoo1
C–oxoxo–xxxxx3
D–xoxoxoxxx4

Բերված վերացատկի օրինակում վերջին հաղթահարված բարձրությունը 1․88 մետրն է, որտեղ A, B, C և D մասնակիցներից յուրաքանչյուրն ունի մեկական ձախողում (անհաջող փորձ)։ D-ն ավելի ցածր բարձրությունների վրա ունի երկու ձախողում, իսկ մյուս երեքը՝ մեկական։ Այդ պատճառով մյուս երեքը (A, B, C) շարունակում են պայքարը վերացատկում՝ վերջին հաղթահարված բարձրությունից հետո հաջորդող նշագծի վրա։ C-ն դուրս է մնում վերացատկի երկրորդ փուլում (1․89 մ), որից հետո B-ն հաղթանակ է տանում երրորդ փուլում։

2009 թվականի կանոնների փոփոխությունը վերացատկը դարձնում է կամընտրական, այնպես որ առաջին տեղը կարող է կիսվել հավասար արդյունք ունեցող մարզիկների փոխադարձ համաձայնությամբ։[1] Այս կանոնի շնորհիվ 2021 թվականին անցկացված 2020 թվականի Օլիմպիական խաղերի տղամարդկանց մրցաշարում առաջին տեղն ու ոսկե մեդալը կիսվեցին։

Կոնստանտինոս Ցիկլիտիրասը 1912 թվականի Ամառային օլիմպիական խաղերի տեղից բարձրացատկի մրցումների ժամանակ

Բարձրացատկի առաջին արձանագրված մրցույթը տեղի է ունեցել Շոտլանդիայում 19-րդ դարում։ Վաղ շրջանի ցատկորդներն օգտագործում էին կամ բարդ՝ ուղիղ թափավազքի, կամ էլ «մկրատ» տեխնիկան։ Հետագա տարիներին նշագծին մոտենում էին անկյունագծով, և ցատկորդը մկրատաձև շարժումով նշագծի վրայով առաջինը նետում ր մի ոտքը, ապա՝ մյուսը։

20-րդ դարասկզբին տեխնիկան սկսեց փոխվել՝ սկսած իռլանդա-ամերիկացի Մայքլ Սուինիի «արևելյան կտրման» ոճից, որը մկրատաձև տեխնիկայի տարբերակն էր: Մկրատաձև ցատկի պես վազքահրում անելով, ապա ողնաշարը ձգելով ու ձողի վրայով հորիզոնական դիրքով անցնելով՝ Սուինին 1895-ին սահմանեց աշխարհի նոր ռեկորդ՝ 1․97 մետր: Այս ոճն այնքան արդյունավետ էր, որ 1948 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում ավստրալացի Ջոն Ուինթերը հենց դրա շնորհիվ դարձավ չեմպիոն: Ավելին, ռումինացի մարզուհի Իոլանդա Բալաշը՝ բարձրացատկի պատմության ամենահաջողակ դեմքերից մեկը, կիրառելով այս տեխնիկան, մոտ մեկ տասնամյակ անգերազանցելի մնաց կանանց մրցումներում՝ ընդհուպ մինչև 1967 թվականին սպորտից հեռանալը։

Մեկ այլ ամերիկացի մարզիկ՝ Ջորջ Հորայնը, ստեղծել է առավել արդյունավետ՝ «արևմտյան գլորում» կոչվող տեխնիկան: Չնայած ձողին կրկին անկյունագծով են մոտենում, այստեղ հրումն արվել է ներսի ոտքով, իսկ դրսի ոտքի թափով մարմինը կողքի վրա շրջված անցնում էր ձողի վրայով: 1912 թվականին Հորայնը բարձրացրեց աշխարհի ռեկորդը՝ հասցնելով այն 2․01 մետրի: Այս ոճը լայնորեն կիրառվում էր մինչև 1936 թվականի Բեռլինի Օլիմպիական խաղերը, որտեղ Քորնելիուս Ջոնսոնը հաղթանակ տարավ՝ ցատկելով 2․03 մետր:

Հաջորդ չորս տասնամյակների ընթացքում ամենահաջողակը ամերիկացի և խորհրդային ցատկորդներն էին, որոնք էլ սկիզբ դրեցին «փորի վրա գլորման» տեխնիկային: Այս ոճի ցատկորդները հրում էին կատարում ինչպես «արևմտյան գլորման» ժամանակ, սակայն պտտում էին իրանը փորով դեպի ցած՝ ձողի շուրջը, ինչը ապահովում էր մինչ այդ եղած ամենաարդյունավետ ու բարձր ցատկը: Այս տեխնիկայի կիրառմամբ Չարլզ Դյուման առաջինը հաղթահարեց 2․13 մ բարձրությունը 1956 թվականին: Ամերիկացի Ջոն Թոմասը 1960 թվականին աշխարհի ռեկորդը հասցրեց 2․23 մետրի: . Խորհրդային Միության ներկայացուցիչ Վալերի Բրումելն իր ձեռքը վերցրեց առաջնությունը հաջորդ չորս տարիների ընթացքում՝ արմատապես արագացնելով իր թափավազքը: Նա ռեկորդը հասցրեց 2․28 մետրի և նվաճեց 1964 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը, նախքան 1965 թվականին տեղի ունեցած մոտոցիկլետային վթարը վերջ դրեց նրա կարիերային:

Ոսկե մեդալակիր, Կանադան ներկայացնող Էթել Քեթերվուդը 1928 թվականի Ամառային օլիմպիական խաղերում «մկրատ» ոճով հաղթահարում է ձողը: Նրա հաղթական արդյունքը 1․59 մետր էր
Փլաթ Ադամսը 1912 թվականի Ամառային օլիմպիական խաղերի տեղից բարձրացատկի մրցումների ժամանակ

Ամերիկայի Միացյալ Նահանգների մարզիչները, ինչպիսին էր Մերիլենդի համալսարանի Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի կրկնակի չեմպիոն Ֆրենկ Կոստելոն, մեկնեցին Ռուսաստան՝ սովորելու Բրումելից և նրա մարզիչներից, օրինակ՝ Վլադիմիր Դյաչկովից: Այնուամենայնիվ, Օրեգոնի պետական համալսարանից մի մենավոր նորարար՝ Դիք Ֆոսբերին, բարձրացատկը տեղափոխեց հաջորդ դարաշրջան:

Օգտվելով այդ ժամանակ արդեն կիրառվող բարձր, ավելի փափուկ ու արհեստականորեն մեղմացնող վայրէջքի գոտիներից՝ Ֆոսբերին նոր երանգ հաղորդեց հնացած «արևելյան կտրման» ոճին: Օգտագործելով այդ տարիներին ներդրված վայրէջքի ավելի բարձր, փափուկ ու հարվածամեղմիչ արհեստական բարձիկները՝ Ֆոսբերին ձևափոխեց ու նոր շունչ տվեց «արևելյան կտրման» հնացած ոճին: Նա ձողն անցնում էր առաջինը գլխով ու ուսերով՝ օդում շրջվելով մեջքի վրա: Այդպիսի վայրէջքը ծանր վնասվածքներով կավարտվեր հին ժամանակներում, երբ ցատկափոսերը գտնվում էին հողի մակարդակին և լցված էին լինում սովորական փայտաթեփով կամ ավազախառնուրդով: Մոտավորապես նույն շրջանում Դեբի Բրիլն ինքնուրույն մշակեց համանման տեխնիկա՝ անվանելով այն «Բրիլի թեքում»[3]:

Այն բանից հետո, երբ Ֆոսբերին կիրառեց իր նոր ոճը, որը կոչվեց «Ֆոսբերի-ֆլոփ», և դրանով նվաճեց 1968 թվականի Մեխիկոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը, այս տեխնիկան արագորեն տարածվեց, և շուտով «ֆլոփ» ոճով ցատկողները սկսեցին գերիշխել բարձրացատկի միջազգային մրցաշարերում: «Ֆլոփ» ոճով առաջին աշխարհի ռեկորդ սահմանողը ամերիկացի Դուայթ Սթոունսն էր, ով 1973 թվականին հաղթահարեց 2․30 մետր բարձրությունը: 1972 թվականին Մյունխենում անցկացվող Օլիմպիական խաղերում Արևմտյան Գերմանիայի 16-ամյա ներկայացուցիչ Ուլրիկե Մայֆարթը, կիրառելով «ֆլոփ» ոճը, նվաճեց ոսկե մեդալ՝ հաղթահարելով 1․92 մետրը և կրկնելով կանանց աշխարհի ռեկորդը, որը նախորդ տարի սահմանել էր ավստրիացի «ստրեդլ» ցատկորդուհի Իլոնա Գուզենբաուերը։ Բուն «ֆլոփ» տեխնիկայով հանդես եկող մարզուհիներից առաջինը, ում հաջողվեց նոր աշխարհի ռեկորդ սահմանել, իտալուհի Սարա Սիմեոնին էր՝ 1978 թվականին։

Ֆոսբերիի նորարարական ոճը հաջողությամբ կիրառած մարզիկների շարքում էին Դուայթ Սթոունսի մրցակից, Նյու Ջերսիի Պատերսոն քաղաքը ներկայացնող Ֆրանկլին Ջեյքոբսը, ով 1․73 մետր հասակ ունենալով հանդերձ՝ ցատկեց 2․32 մետր (սեփական հասակը գերազանցելով 0․59 մետրով, ինչը 27 տարի անց կրկնեց շվեդ Ստեֆան Հոլմը): Այդ շարքում էին նաև ռեկորդակիրներ չինացիներ Նի-չի Չինն ու Ժու Ջիանհուան, գերմանացի ցատկորդներ Գերդ Վեսիգն ու Դիտմար Մյոգենբուրգը, աշխարհի նախկին ռեկորդակիր և Օլիմպիական մեդալակիր շվեդ Պատրիկ Սյոբերգը, ինչպես նաև հայտնի մարզուհիներ Ուլրիկե Մայֆարթը (Արևմտյան Գերմանիա) և Սարա Սիմեոնին (Իտալիա):

Այնուամենայնիվ, «ստրեդլ» տեխնիկան իսկույն մոռացության չտրվեց: 1977 թվականին ԽՍՀՄ-ը ներկայացնող 18-ամյա «ստրեդլ» ցատկորդ Վլադիմիր Յաշչենկոն սահմանեց աշխարհի նոր ռեկորդ՝ 2․33 մետր: 1978-ին նա բարելավեց ցուցանիշը՝ հասցնելով այն 2․34 մետրի (իսկ փակ մարզասրահում՝ 2․35 մետրի), սակայն ընդամենը 20 տարեկանում ստացած ծնկի վնասվածքը, ըստ էության, վերջ դրեց նրա մարզական կարիերային: Կանանց մրցումներում «ստրեդլ» ոճի ցատկորդուհի, Արևելյան Գերմանիայի ներկայացուցիչ Ռոզեմարի Ակերմանը, ով պատմության մեջ առաջինն էր, որ հաղթահարեց 2 մետրի սահմանագիծը, 1974-1977 թվականներին աշխարհի ռեկորդը 1․95-ից բարձրացրեց մինչև 2․00 մետր: Փաստորեն, Ֆոսբերիի հաղթանակից շուրջ մեկ տասնամյակ անց՝ 1977 թվականի հունիսի 2-ից մինչև 1978 թվականի օգոստոսի 3-ը ընկած ժամանակահատվածում, տղամարդկանց և կանանց աշխարհի լավագույն ցուցանիշները դեռևս պահպանում էին «ստրեդլ» տեխնիկայով հանդես եկող Յաշչենկոն և Ակերմանը: Այդուհանդերձ, նրանք դարձան այս ոճը կիրառող վերջին ռեկորդակիրները: Բացի այդ, Ակերմանը հաղթեց 1976-ի Մոնրեալի Օլիմպիադայում՝ դառնալով պատմության մեջ վերջին «ստրեդլ» ցատկորդը (ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց պայքարում), ում հաջողվեց Օլիմպիական մեդալ նվաճել:

1980 թվականին լեհ «ֆլոփ» ցատկորդ, 1976 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Յացեկ Վշոլան շրջանցեց Յաշչենկոյի ռեկորդը՝ հաղթահարելով 2․35 մետրը: Դրանից երկու տարի առաջ «ֆլոփ» ոճի իտալացի մարզուհի Սարա Սիմեոնին, ով Ակերմանի բազմամյա մրցակիցն էր, գերազանցեց Ակերմանի ռեկորդը՝ ցատկելով 2․01 մետր, և դարձավ առաջին «ֆլոփ» ցատկորդուհին, ով սահմանեց կանանց աշխարհի ռեկորդ: Նա նաև նվաճեց 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը, որտեղ Ակերմանը զբաղեցրեց չորրորդ տեղը: Այդ ժամանակվանից ի վեր «ֆլոփ» ոճը դարձավ լիովին գերիշխող: 1980-ականների վերջերից հետո մնացած բոլոր տեխնիկաները լուրջ բարձրացատկի մրցաշարերում գրեթե անհետացան:

Տեխնիկական ասպեկտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրացատկի պատմության ընթացքում տեխնիկան և ձևը մեծ փոփոխություններ են կրել: «Ֆոսբերի-ֆլոփ»-ը համարվում է մարզիկների համար ձողն անցնելու ամենաարդյունավետ եղանակը:

Իսպանացի ցատկորդուհի Ռութ Բեյթիան անկյան տակ մոտենում է ձողին

«Ֆոսբերի-ֆլոփ» տեխնիկայի դեպքում, կախված մարզիկի հրող ոտքից, նրանք թափավազքը սկսում են բարձրացատկի ներքնակի աջ կամ ձախ կողմից՝ հրող ոտքը տեղադրելով ներքնակից ամենահեռու դիրքում: Նրանք կատարում են 8-ից 10 քայլից բաղկացած թափավազք, որտեղ առաջին 3-ից 5 քայլերն արվում են ուղիղ գծով, իսկ վերջին 5-ը՝ կորագիծ: Թափավազքի անկյունը վճռորոշ նշանակություն ունի առավելագույն բարձրություն ապահովելու համար: Մարզիկները սովորաբար նշում են իրենց թափավազքի տեղը՝ հնարավորինս մեծ կայունություն ստանալու համար:

Ուղղագիծ թափավազքն ապահովում է անհրաժեշտ թափ և սահմանում ցատկի ռիթմը: Մարզիկը սկսում է շարժումը հրող ոտքի դանդաղ, բայց հզոր հրումներով, որից հետո աստիճանաբար ավելացնում է արագությունը: Թափավազքի ուղիղ հատվածի վերջնամասում մարզիկի իրանը պետք է լինի լիովին ուղղված:

Կորագծի առաջին քայլը մարզիկը կատարում է հրող ոտքով և, շարունակելով արագացումը, մարմնի ուղղությունը հայացքով պահում է դեպի ներքնակի հանդիպակաց հեռավոր անկյունը: Պահպանելով մարմնի ուղղահայաց դիրքը և փոքր-ինչ թեքվելով ներքնակից հակառակ ուղղությամբ՝ նա վերջին երկու քայլն անում է ամբողջ ոտնաթաթով՝ ոտքը կրունկից սահուն փոխանցելով մատներին:

«Ստրեդլ» տեխնիկայով հանդես եկող լավագույն մարզիկների մեծամասնությունը թափավազքն անում է 30-40 աստիճանի տակ: Թափավազքի երկարությունը որոշվում է մոտեցման արագությամբ: Ավելի դանդաղ թափավազքի համար պահանջվում է մոտ 8 քայլ, իսկ ավելի արագացված բարձրացատկորդին կարող է անհրաժեշտ լինել շուրջ 13 քայլ: Ավելի մեծ արագությունը թույլ է տալիս մարմնի առաջընթաց թափի առավել մեծ մասը վերածել ուղղաձիգ վերելքի[4]։

«Ֆոսբերի-ֆլոփ» տեխնիկան կիրառող մարզիկների J-աձև թափավազքն ապահովում է բարձր արագություն, կենտրոնաձիգ ուժի շնորհիվ օդում պտտվելու հնարավորություն և հրման արդյունավետ դիրք, ինչը հորիզոնական թափը փոխակերպում է ուղղաձիգ թռիչքային թափի։ Թափավազքը պետք է լինի ուժեղ, վերահսկվող քայլերով, որպեսզի մարզիկը չընկնի անկյան տակ վազելու պատճառով: Կորագծով վազելիս մարզիկի մարմնի թեքումը պետք է գնա կոճերից, այլ ոչ թե կոնքազդրային հատվածից։ Սա հնարավորություն է տալիս, որ կոնքերը պտտվեն հրվելու ընթացքում, ինչի շնորհիվ մարմնի ծանրության կենտրոնը կարողանում է անցնել ձողի տակով[5]։

Վերցատկը կարող է կատարվել երկու ձեռքով կամ մեկ ձեռքով։ Անկախ ընտրված տեխնիկայից՝ հրող ոտքը պետք է լինի ձողից առավել հեռու գտնվողը, իսկ թաթի ուղղությունը՝ դեպի ներքնակի հանդիպակաց հեռավոր անկյունը: Միևնույն ժամանակ, մարզիկը կտրուկ վեր է ձգում թափային ոտքի ծունկը:

«Ստրեդլ» ոճում հրման կետը մնում է անփոփոխ՝ անկախ սահմանված բարձրությունից, մինչդեռ «Ֆոսբերի-ֆլոփ» կիրառող մարզիկները ձողի բարձրացմանը զուգընթաց պետք է փոփոխեն թափավազքը՝ հրման տեղն աստիճանաբար տեղափոխելով ձողից փոքր-ինչ ավելի հեռու: Ռեկորդային ցուցանիշների ձգտող ցատկորդների տարածված սխալներից է էներգիայի ամբողջական կենտրոնացումը միայն ուղղաձիգ վերելքի վրա, արդյունքում մարզիկը կորցնում է առաջընթաց թափը և ոտքերի հետևի հատվածով դիպչելով՝ վայր գցում ձողը:

Թափավազքի արդյունավետ հետագիծը կարելի է հաշվարկել ֆիզիկական մոդելավորման միջոցով: Համակարգչային սիմուլյացիաները թույլ են տալիս որոշել օդում մարմնի դեպի հետ պտտման անհրաժեշտ արագությունը, որպեսզի ցատկորդը նախ ուսերով, ապա ոտքերով անարգել անցնի ձողի վրայով: Հենվելով հրման տևողության վրա՝ այդ պտտման արագությունից կարելի է հետադարձ հաշվարկով ստանալ հրման պահին մարմնի թեքության անկյունը ձողի համեմատ: Ստացված տվյալների և մարզիկի վազքի արագության հիման վրա որոշվում է թափավազքի աղեղի շառավիղը: Հաշվարկը կարելի է կատարել նաև հակառակ հաջորդականությամբ՝ նախապես սահմանելով աղեղի շառավիղը և դրանից ածանցելով մարմնի պտտման արագությունը:

Թափավազքի տեխնիկան հղկելու համար կիրառվում են հատուկ վարժություններ: Դրանցից մեկի դեպքում մարզիկը վազում է ուղղագիծ, ապա անցնում աստիճանաբար փոքրացող, պարուրաձև 2-3 շրջանագծերի: Մեկ այլ արդյունավետ վարժություն է ցանկացած տրամագծով շրջանագծի շուրջ 2-3 անգամ անընդմեջ վազելը կամ թեթև ցատկերով շարժվելը[6]: Կարևոր է ցատկել դեպի վեր՝ նախապես դեպի ձողը չթեքվելով, ինչը թույլ է տալիս, որ J-աձև թափավազքի թափը մարմինը տանի ձողի վրայով:

Բրիտ Վերմանը թռիչքի պահին 2023 թվականի Եվրոպայի փակ մարզասրահների առաջնության ժամանակ

Մարզիկի ոչ հրող ոտքի ծունկը բնականորեն պտտում է նրա մարմինը՝ օդում հայտնվելով թիկունքով դեպի ձողը: Այնուհետև մարզիկն իր ուսերն ուղղում է դեպի ոտնաթաթերի հետևի հատվածը՝ մարմինը կամարաձև ճկելով ձողի վրայով: Նա կարող է նայել ուսի վրայով՝ կողմնորոշվելու համար, թե երբ է պետք երկու ոտքերը կտրուկ թափով բարձրացնել գլխավերև, ինչի շնորհիվ մարմինն անցնում է ձողի վրայով և վայրէջք կատարում ներքնակին:[7]

Տարածաշրջանային ռեկորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թարմացվել է 2026 թվականի օգոստոսի 8-ին[8][9]
Տարածաշրջան Տղամարդիկ Կանայք
Ցուցանիշ Մրցաշար Մարզիկ Ցուցանիշ Մրցաշար Մարզիկ
Աշխարհ 2.451993Խավիեր Սոտոմայոր {{{2}}} Կուբա 2.102024Յարոսլավա Մագուչիխ {{{2}}} Ուկրաինա
Տարածաշրջանային ռեկորդներ
Աֆրիկա 2.382005Ժակ Ֆրեյթագ{{{2}}} Հարավային Աֆրիկա 2.062003Հեսթրի Քլոետ{{{2}}} Հարավային Աֆրիկա
Ասիա 2.432014Մութազ Բարշամ{{{2}}} Կատար 2.002021Նադեժդա Դուբովիցկայա{{{2}}} Ղազախստան
Եվրոպա 2.421987Պատրիկ Սյոբերգ{{{2}}} Շվեդիա 2.102024Յարոսլավա Մագուչիխ{{{2}}} Ուկրաինա
2.421988Կառլո Տրենհարդտ{{{2}}} Արևմտյան Գերմանիա
Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկա և Կարիբյան ավազան 2.451993Խավիեր Սոտոմայոր{{{2}}} Կուբա 2.052010Շոնտե ԼոուԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Օվկիանիա 2.361997Թիմ Ֆորսայթ{{{2}}} Ավստրալիա 2.042025Նիկոլա Օլիսլագերս{{{2}}} Ավստրալիա
2018Բրենդոն Սթարք{{{2}}} Ավստրալիա
2024Համիշ Քեր| Նոր Զելանդիա
2024
2025
Հարավայի Ամերիկա 2.331994Gilmar մայիսիո{{{2}}} Կոլումբիա 1.961997Սոլանժ Վիտևեն{{{2}}} Արգենտինա
  • 2014 թվականին Բոհդան Բոնդարենկոն կրկնեց բացօթյա տարածքների Եվրոպայի ռեկորդը՝ 2,42 մ[10], սակայն անհայտ պատճառով այն ենթակա չէր վավերացման[11]։

Բոլոր ժամանակների լավագույն 25-յակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդիկ (բաց մարզադաշտում) ըստ 2025 թվականի օգոստոսի տվյալների[12][13][14][15]

[խմբագրել | խմբագրել կոդը]
NԿատարումՑուցանիշՄարզիկԱզգությունԱմսաթիվՎայրՀղումներ
112.45Խավիեր Սոտոմայոր{{{2}}} Կուբա27 հուլիսի 1993Սալամանկա (Իսպանիա)
22.44Sotomayor #229 հուլիսի 1989Սան Խուան (Պուերտո Ռիկո)
32.43 մSotomayor #38 սեպտեմբերի 1988Սալամանկա (Իսպանիա)
232.43 մՄութազ Էսսա Բարշիմ{{{2}}} Կատար5 սեպտեմբերի 2014Բրյուսել (մայրաքաղաքային տարածաշրջան)[16]
352.42 մՊատրիկ Սյոբերգ{{{2}}} Շվեդիա30 հունիսի1987Ստոկհոլմ
52.42մSotomayor #45 հունիսի1994Սևիլյա
352.42մԲոգդան Բոնդարենկո{{{2}}} Ուկրաինա14 հունիսի2014Նյու Յորք[17]
52.42մBarshim #214 հունիսի2014Նյու Յորք[17]
592.41մԻգոր Պակլին{{{2}}} ԽՍՀՄ4 սեպտեմբերի 1985Կոբե
92.41մSotomayor #525 հունիսի1994Հավանա
Sotomayor #615 հուլիսի 1994Լոնդոն
Bondarenko #24 հուլիսի 2013Լոզան
Bondarenko #315 օգոստոսի 2013Մոսկվա
Barshim #35 հունիսի2014Հռոմ
Barshim #422 օգոստոսի 2014Էբերշտադտ
Barshim #530 մայիսի 2015Յուջին (Օրեգոն)
6172.40մՌուդոլֆ Պովարնիցին{{{2}}} ԽՍՀՄ11 օգոստոսի 1985Դոնեցկ
172.40մSotomayor #712 մարտ 1989Հավանա
Sjöberg #25 օգոստոսի 1989Բրյուսել (մայրաքաղաքային տարածաշրջան)
172.40մSotomayor #813 օգոստոսի 1989Բոգոտա
6172.40մՍորին Մատեյ{{{2}}} Ռումինիա20 հունիսի1990Բրատիսլավա
172.40մSotomayor #919 հուլիսի 1991Փարիզ
6172.40մՉարլզ ՕսթինԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ7 օգոստոսի 1991Ցյուրիխ
172.40մSotomayor #1022 մայիսի 1993Հավանա
Sotomayor #1123 հուլիսի 1993Լոնդոն
Sotomayor #1222 օգոստոսի 1993Շտուտգարտ
Sotomayor #1310 հուլիսի 1994Էբերշտադտ
Sotomayor #1418 հուլիսի 1994Նիս
Sotomayor #1529 հուլիսի 1994Սանկտ Պետերբուրգ
Sotomayor #1611 սեպտեմբերի 1994Լոնդոն
Sotomayor #1725 մարտ 1995Մար դել Պլատա
6172.40մՎյաչեսլավ Վորոնին Ռուսաստան5 օգոստոսի 2000Լոնդոն
172.40մBarshim #61 հունիսի2013Յուջին (Օրեգոն)
6172.40մԴերեկ Դրուին Կանադա25 ապրիլի 2014Դե Մոյն
172.40մBondarenko #411 մայիսի 2014Տոկիո
Bondarenko #53 հուլիսի 2014Լոզան[18]
6172.40մԱնդրեյ Պրոցենկո{{{2}}} Ուկրաինա3 հուլիսի 2014Լոզան[18]
172.40մBondarenko #618 հուլիսի 2014Մոնակո
Bondarenko #75 սեպտեմբերի 2014Բրյուսել (մայրաքաղաքային տարածաշրջան)[16]
Barshim #711 հունիսի2016Օպոլե
Barshim #820 օգոստոսի 2017Բիրմինգհեմ
Barshim #927 օգոստոսի 2017Էբերշտադտ
Barshim #104 մայիսի 2018Դոհա
Barshim #112 հուլիսի 2018Սեկեշֆեհերվար
122.39մՉժու Ցզյանհուա{{{2}}} Չինաստան10 հունիսի1984Էբերշտադտ
Հոլիս ՔոնուեյԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ30 հուլիսի 1989Նորման
Իվան Ուխով Ռուսաստան5 հուլիսի 2012Չեբոքսարի
Ջանմարկո Տամբերի{{{2}}} Իտալիա15 հուլիսի 2016Մոնակո[19]
162.38մՀեննադի Ավդիյենկո{{{2}}} ԽՍՀՄ6 սեպտեմբերի 1987Հռոմ
Սերգեյ Մալչենկո{{{2}}} ԽՍՀՄ4 սեպտեմբերի 1988Բանսկա Բիստրիցա
Դրագուտին ՏոպիչՀարավսլավիա Հարավսլավիա1 օգոստոսի 1993Բելգրադ
Տրոյ Քեմփ{{{2}}} Բահամներ12 հուլիսի 1995Նիս
Արթուր Պարտիկա Լեհաստան18 օգոստոսի 1996Էբերշտադտ
Ժակ Ֆրեյթագ{{{2}}} Հարավային Աֆրիկա5 մարտ 2005Օուդսհոռն
Անդրեյ Սոկոլովսկի{{{2}}} Ուկրաինա8 հուլիսի 2005Հռոմ
Անդրեյ Սիլնով Ռուսաստան25 հուլիսի 2008Լոնդոն
Չժան Գուուեյ{{{2}}} Չինաստան30 մայիսի 2015Յուջին (Օրեգոն)
Դանիլ Լիսենկոչեզոք (ANA)27 օգոստոսի 2017Էբերշտադտ

Չեղարկված ցուցանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ մարզիկների անձնական ռեկորդները չեղարկվել են դոպինգային խախտումների պատճառով

Ցուցանիշ Մարզիկ Date Վայր Հղումներ
2.41մԻվան Ուխով (Ռուսաստան)10 մայիսի 2014Դոհա
2.40մԴանիլ Լիսենկոն (Ռուսաստան)20 հուլիսի 2018Մոնակո

Կանայք (բաց մարզադաշտում)

[խմբագրել | խմբագրել կոդը]
NԿատարումՑուցանիշՄարզիկԱզգությունԱմսաթիվՎայրՀղումներ
1 1 2.10մ Յարոսլավա Մագուչիխ {{{2}}} Ուկրաինա 7 հուլիսի 2024 Փարիզ [20]
222.09մՍտեֆկա Կոստադինովա30 օգոստոսի 1987Հռոմ
32.08մKostadinova #231 մայիսի 1986Սոֆիա
332.08մԲլանկա Վլաշիչ{{{2}}} Խորվաթիա31 օգոստոսի 2009Զագրեբ
452.07մԼյուդմիլա ԱնդոնովաԲուլղարիա Բուլղարիա20 հուլիսի 1984Բեռլին
52.07մKostadinova #325 մայիսի 1986Սոֆիա
Kostadinova #416 սեպտեմբերի 1987Կալիարի
Kostadinova #53 սեպտեմբերի 1988Սոֆիա
Vlašić #27 օգոստոսի 2007Ստոկհոլմ
452.07մԱննա Չիչերովա Ռուսաստան22 հուլիսի 2011Չեբոքսարի
112.06մKostadinova #618 օգոստոսի 1985Մոսկվա
Kostadinova #715 հունիսի 1986Ֆյուրտ
Kostadinova #814 սեպտեմբերի 1986Կալիարի
Kostadinova #96 հունիսի 1987Վյորշտադտ
Kostadinova #108 սեպտեմբերի 1987Ռիետի
6112.06մԿայսա Բերգկվիստ{{{2}}} Շվեդիա26 հուլիսի 2003Էբերշտադտ
Հեստրի Կլուտե{{{2}}} Հարավային Աֆրիկա31 օգոստոսի 2003Փարիզ
Ելենա Սլեսարենկո Ռուսաստան28 օգոստոսի 2004Աթենք
112.06մVlašić #330 հուլիսի 2007Սալոնիկ
Vlašić #422 հունիսի 2008Ստամբուլ
Vlašić #55 հուլիսի 2008Մադրիդ
6112.06մԱրիանե Ֆրիդրիխ{{{2}}} Գերմանիա14 հունիսի 2009Բեռլին
Մարիա ԼասիցկենեԼիազորված չեզոք մարզիկ6 հուլիսի 2017Լոզան[21]
112.06մLasitskene #220 հունիսի 2019Օստրավա[22]
11252.05մՏամարա Բիկովա{{{2}}} ԽՍՀՄ22 հունիսի 1984Կիև
252.05մKostadinova #1114 հունիսի 1986Վյորշտադտ
Kostadinova #127 սեպտեմբերի 1986Ռիետի
Kostadinova #134 հուլիսի 1987Օսլո
Kostadinova #1413 սեպտեմբերի 1987Պադովա
Kostadinova #1512 օգոստոսի 1988Բուդապեշտ
11252.05մՀայկե Հենկել{{{2}}} Գերմանիա31 օգոստոսի 1991Տոկիո
252.05մKostadinova #164 հուլիսի 1992Սան Մարինո
Kostadinova #1718 սեպտեմբերի 1993Ֆուկուոկա (պրեֆեկտուրա)
11252.05մԻնհա Բաբակովա{{{2}}} Ուկրաինա15 սեպտեմբերի 1995Տոկիո
252.05մKostadinova #183 օգոստոսի 1996Ատլանտա
Bergqvist #218 օգոստոսի 2002Պոզնան
Cloete #210 օգոստոսի 2003Բեռլին
Bergqvist #328 հուլիսի 2006Լոնդոն
Vlašić #621 հուլիսի 2007Մադրիդ
Vlašić #72 սեպտեմբերի 2007Օսակա
Vlašić #812 հունիսի 2008Օստրավա
Vlašić #91 հուլիսի 2008Բիդգոշչ
11252.05մՏիա ՀելեբաուտԲելգիա Բելգիա23 օգոստոսի 2008Պեկին
252.05մVlašić #1023 օգոստոսի 2008Պեկին
Vlašić #118 մայիսի 2009Դոհա
11252.05մՇոնտե ԼոուԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ26 հունիսի 2010Դե Մոյն
252.05մVlašić #125 սեպտեմբերի 2010Սպլիտ (քաղաք)
Chicherova #216 սեպտեմբերի 2011Բրյուսել (մայրաքաղաքային տարածաշրջան)
Chicherova #311 օգոստոսի 2012Լոնդոն
Lasitskene #321 հուլիսի 2017Մոնակո
Lasitskene #48 սեպտեմբերի 2021Ցյուրիխ[23]
Mahuchikh #22 սեպտեմբերի 2022Բրյուսել (մայրաքաղաքային տարածաշրջան)[24]
162.04մՍիլվիա Կոստա{{{2}}} Կուբա9 սեպտեմբերի 1989Բարսելոնա
Վենելինա Վենևա-Մատեևա Բուլղարիա2 հունիսի 2001Կալամատա
Իրինա Գորդեևա Ռուսաստան19 օգոստոսի 2012Էբերշտադտ
Բրիջետա ԲարեթԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ22 հունիսի 2013Դե Մոյն
Նիկոլա Օլիսլագերս{{{2}}} Ավստրալիա27 օգոստոսի 2025Ցյուրիխ[25]
212.03մՈւլրիկե Մայֆարթ{{{2}}} Արևմտյան Գերմանիա21 օգոստոսի 1983Լոնդոն
Լուիզ ՌիտերԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ8 հուլիսի 1988Օստին (Տեխաս)
Տատյանա Մոտկովա Ռուսաստան30 մայիսի 1995Բրատիսլավա
Նիկի Բակոյանի{{{2}}} Հունաստան3 օգոստոսի 1996Ատլանտա
Անտոնիետա Դի Մարտինո{{{2}}} Իտալիա24 հունիսի 2007Միլան

Տղամարդկանց բարձրացատկի փակ տարածքների լավագույն ցուցանիշները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր մարզիկից միայն մեկ (իր լավագույն) արդյունքով

Դասակարգում Ցուցանիշ Մարզիկ Ամսաթիվ Վայր Հղումներ
1 2.43մԿուբա Խավիեր Սոտոմայոր4 մարտ 1989Բուդապեշտ
2 2.42մԳերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն Կառլո Տրենհարդ26 Փետրվար 1988Բեռլին
3 2.41մՇվեդիա Պատրիկ Շյոբերգ1 Փետրվար 1987Պիրեյոս
Կատար Մուտազ Էսսա Բարշիմ18 Փետրվար 2015Աթլոն (քաղաք)
5 2.40մԱմերիկայի Միացյալ Նահանգներ Հոլիս Քոնուեյ10 մարտ 1991Սեվիլյա
Շվեդիա Ստեֆան Հոլմ6 մարտ 2005Մադրիդ
Ռուսաստան Իվան Ուխով25 Փետրվար 2009Պիրեյոս
Ռուսաստան Ալեքսեյ Դմիտրիկ8 Փետրվար 2014Առնշտադտ
9 2.39մԳերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն Դիտմար Մյոգենբուրգ24 Փետրվար 1985Քյոլն
Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն Ռալֆ Զոնն1 մարտ 1991Բեռլին
11 2.38մԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Իգոր Պակլին7 մարտ 1987Ինդիանապոլիս
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Գենադի Ավդեենկո7 մարտ 1987Ինդիանապոլիս
Միացյալ Թագավորություն Սթիվ Սմիթ4 Փետրվար 1994Վուպերտալ
Գերմանիա Վոլֆ-Հենդրիկ Բայեր18 մարտ 1994Վայնհայմ
Ռումինիա Սորին Մատեյ3 Փետրվար 1995Վուպերտալ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեթ Հեմինգուեյ4 մարտ 2000Ատլանտա
Ռուսաստան Յարոսլավ Ռիբակով15 Փետրվար 2005Ստոկհոլմ
Շվեդիա Լինուս Թյորնբլադ25 Փետրվար 2007Գյոթեբորգ
Իտալիա Ջանմարկո Տամբերի13 Փետրվար 2016Հուստոպեչեն
Ռուսաստան Դանիլ Լիսենկո29 Հունվար 2023Մոսկվա[26]
21 2.37մԼեհաստան Արտուր Պարտիկա3 Փետրվար 1991Սուլինգեն
Միացյալ Թագավորություն Դալթոն Գրանտ13 մարտ 1994Փարիզ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չարլզ Օսթին1 մարտ 1996Ատլանտա
Ռուսաստան Վյաչեսլավ Վորոնին5 մարտ 2005Գլազգո
Չեխիա Յարոսլավ Բաբա5 Փետրվար 2000Արնշտադտ
Ռուսաստան Անդրեյ Սիլնով2 Փետրվար 2008Արնշտադտ
Բելառուս Մաքսիմ Նեդասեկով7 մարտ 2021Թորուն

Չեղարկված ցուցանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ մարզիկների անձնական ռեկորդները չեղարկվել են դոպինգային խախտումների պատճառով

Ցուցանիշ Մարզիկ Ամսաթիվ Վայր Հղումներ
2.42մԻվան Ուխով (Ռուսաստան)25 Փետրվար 2014Պրահա

Կանայք (փակ տարածքում)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր մարզիկի համար ներկայացված է միայն մեկ լավագույն ցուցանիշ

Դասակարգում Ցուցանիշ Մարզիկ Ամսաթիվ Վայր Հղումներ
1 2.08 մՇվեդիա Կայսա Բերգքվիստ4 փետրվար 2006Արնշտադ
2 2.07մԳերմանիա Հայկե Հենկել8 փետրվար 1992Կարլսռուե
3 2.06մԽորվաթիա Ստեֆկա Կոստադինովա20 փետրվար 1988Աթենք
Ռուսաստան Բլանկա Վլաշիչ6 փետրվար 2010Արնշտադ
Ուկրաինա Աննա Չիչերովա4 փետրվար 2012Արնշտադ
Բելգիա Յարոսլավա Մագուչիխ2 փետրվար 2021Բանսկա Բիստրիցա[21]
7 2.05մԲելառուս Տիա Հելլեբաուտ3 մարտ 2007Բիրմինգհեմ
Բելառուս Անիանե Ֆրիդրիխ15 փետրվար 2009Կարլսռուե
Բելառուս Մարիա Լասիցկենե9 փետրվար 2020Մոսկվա
10 2.04մԲելառուս Ալինա Աստաֆեի3 մարտ 1995Բեռլին
Բելառուս Ելենա Սլեսարենկո7 մարտ 2004Բուդապեշտ
Բելառուս Անտոնիետա Դի Մարտինո9 փետրվար 2011Բանսկա Բիստրիցա
13 2.03մԲելառուս Տամարա Բիկովա6 մարտ 1983Բուդապեշտ
Բելառուս Մոնիկա Յագար23 հունվար 1999Բուխարեստբ
Բելառուս Մարինա Կուպցովա2 մարտ 2002Վիեննա
16 2.02մԲելառուս Զուզաննե Բայեր8 մարտ 1987Ինդիանապոլիս
Բելառուս Վենելինա Վենևա-Մատեևա2 փետրվար 2002Լոձ
Բելառուս Ելենա Ելեսինա26 փետրվար 2003Մոսկվա
2.02մԲելառուս Շոնտե Լոու26 փետրվար 2012Ալբուկերկե
2.02մԲելառուս Կամիլա Լիցվինկո21 փետրվար 2015Թորուն
21 2.01մԲելառուս Գաբրիելե Գյունց31 Հունվար 1988Շտուտգարտ
Բելառուս Իոամնետ Կինտերո5 մարտ 1993Բեռլին
Բելառուս Տիշա Ուոլեր28 փետրվար 1998Ատլանտա
Բելառուս Ռութ Բեյթիա24 փետրվար 2007Պիրեյոս
Բելառուս Վիտա Պալամար9 մարտ 2008Վալենսիա
Բելառուս Իրինա Գորդեևա28 հունվար 2009Կոտբուս
Բելառուս Այրինե Պալշիտե4 մարտ 2017Բելգրադ

Օլիմպիական մեդալակիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՓուլՈսկիԱրծաթԲրոնզ
1985 Փարիզ, Ֆրանսիա Շվեդիա Պատրիկ Շյոբերգ Կուբա Խավիեր Սոտոմայոր Ալժիր Օսման ԲելֆաԱ
1987 Ինդիանապոլիս, ԱՄՆ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Իգոր Պակլին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Գենադի Ավդեենկո Չեխոսլովակիա Յան Զվարա
1989 Բուդապեշտ, Հունգարիա Կուբա Խավիեր Սոտոմայոր Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն Դիտմար Մյոգենբուրգ Շվեդիա Պատրիկ Շյոբերգ
1991 Սևիլյա, Իսպանիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հոլիս Քոնվեյ Լեհաստան Արթուր Պարտիկա Կուբա Խավիեր Սոտոմայոր
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ալեքսեյ Եմելին
1993 Տորոնտո, Կանադա Կուբա Խավիեր Սոտոմայոր Շվեդիա Պատրիկ Շյոբերգ Միացյալ Թագավորություն Սթիվ Սմիթ
1995 Բարսելոնա, Իսպանիա Կուբա Խավիեր Սոտոմայոր Հունաստան Լամբրոս Պապակոստաս Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թոնի Բարթոն
1997 Փարիզ, Ֆրանսիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չարլզ Օսթին Հունաստան Լամբրոս Պապակոստաս Հարավսլավիա Դրագուտին Թոպիչ
1999 Մաեբասի, Ճապոնիա Կուբա Խավիեր Սոտոմայոր Ռուսաստան Վյաչեսլավ Վորոնին Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չարլզ Օսթին
2001 Լիսաբոն, Պորտուգալիա Շվեդիա Ստեֆան Հոլմ Ուկրաինա Անդրեյ Սոկոլովսկի Շվեդիա Ստաֆան Ստրանդ
2003 Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա Շվեդիա Ստեֆան Հոլմ Ռուսաստան Յարոսլավ Ռիբակով Բելառուս Գենադի Մորոզ
2004 Բուդապեշտ, Հունգարիա Շվեդիա Ստեֆան Հոլմ Ռուսաստան Յարոսլավ Ռիբակով Ռումինիա Շտեֆան Վասիլաչե
Ճամայկա Ժերմեն Մեյսոն
Չեխիա Յարոսլավ Բաբա
2006 Մոսկվա, Ռուսաստան Ռուսաստան Յարոսլավ Ռիբակով Ռուսաստան Անդրեյ Թերեշին Շվեդիա Լինուս Թյորնբլադ
2008 Վալենսիա, Իսպանիա Շվեդիա Ստեֆան Հոլմ Ռուսաստան Յարոսլավ Ռիբակով Կիպրոսի Հանրապետություն Կիրիակոս Իոաննու
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անդրա Մենսոն
2010 Դոհա, Կատար Ռուսաստան Իվան Ուխով Ռուսաստան Յարոսլավ Ռիբակով Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դաստի Ջոնաս
2012 Ստամբուլ, Թուրքիա Հունաստան Դիմիտրիոս Խոնդրոկուկիս Ռուսաստան Անդրեյ Սիլնով Ռուսաստան Իվան Ուխով
2014 Սոպոտ, Լեհաստան Կատար Մուտազ Էսսա Բարշիմ Ռուսաստան Իվան Ուխով Ուկրաինա Անդրեյ Պրոցենկո
2016 Փորթլենդ, ԱՄՆ Իտալիա Ջանմարկո Տամբերի Միացյալ Թագավորություն Ռոբերտ Գրաբարզ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էրիկ Քինարդ
2018 Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա Չեզոք մարզիկ՝ Դանիլ Լիսենկո Կատար Մուտազ Էսսա Բարշիմ Գերմանիա Մատեուշ Պշիբիլկո
2022 Բելգրադ, Սերբիա Հարավային Կորեա Ու Սան Հյոկ Շվեյցարիա Լոիկ Գաշ Իտալիա Ջանմարկո Տամբերի
Նոր Զելանդիա Հեմիշ Քեր
2024 Գլազգո, Մեծ Բրիտանիա Նոր Զելանդիա Հեմիշ Քեր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Շելբի ՄաքԷվեն Հարավային Կորեա Ու Սան Հյոկ
2025 Նանցզին, Չինաստան Հարավային Կորեա Ու Սան Հյոկ Նոր Զելանդիա Հեմիշ Քեր Ճամայկա Ռեյմոնդ Ռիչարդս
2026 Տորուն, Լեհաստան Ուկրաինա Օլեգ Դորոշչուկ Մեքսիկա Էրիկ Պորտիլյո Ճամայկա Ռեյմոնդ Ռիչարդս
Հարավային Կորեա Ու Սան Հյոկ
ՓուլՈսկիԱրծաթԲրոնզ
1985 Փարիզ, Ֆրանսիա Բուլղարիա Ստեֆկա Կոստադինովա Շվեդիա Սուզան Լորենցոն Կանադա Դեբի Բրիլ
Լեհաստան Դանուտա Բուլկովսկա
Կուբա Սիլվիա Կոստա
1987 Ինդիանապոլիս, ԱՄՆ Բուլղարիա Ստեֆկա Կոստադինովա Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն Զուզաննե Բայեր Բուլղարիա Էմիլիա Դրագիևա
1989 Բուդապեշտ, Հունգարիա Բուլղարիա Ստեֆկա Կոստադինովա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տամարա Բիկովա Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն Հայկե Ռեդեցկի
1991 Սևիլյա, Իսպանիա Գերմանիա Հայկե Հենկել Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տամարա Բիկովա Գերմանիա Հայկե Բալկ
1993 Տորոնտո, Կանադա Բուլղարիա Ստեֆկա Կոստադինովա Գերմանիա Հայկե Հենկել Ուկրաինա Ինգա Բաբակովա
1995 Բարսելոնա, Իսպանիա Գերմանիա Ալինա Աստաֆեյ Սլովենիա Բրիտա Բիլաչ Գերմանիա Հայկե Հենկել
1997 Փարիզ, Ֆրանսիա Բուլղարիա Ստեֆկա Կոստադինովա Ուկրաինա Ինգա Բաբակովա Նորվեգիա Հաննե Հաուգլանդ
1999 Մաեբասի, Ճապոնիա Բուլղարիա Խրիստինա Կալչևա Չեխիա Զուզանա Հլավոնյովա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տիշա Ուոլեր
2001 Լիսաբոն, Պորտուգալիա Շվեդիա Կայսա Բերգկվիստ Ուկրաինա Ինգա Բաբակովա Բուլղարիա Վենելինա Վենևա
2003 Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա Շվեդիա Կայսա Բերգկվիստ Ռուսաստան Ելենա Ելեսինա Ռուսաստան Աննա Չիչերովա
2004 Բուդապեշտ, Հունգարիա Ռուսաստան Ելենա Սլեսարենկո Ռուսաստան Աննա Չիչերովա Խորվաթիա Բլանկա Վլաշիչ
2006 Մոսկվա, Ռուսաստան Ռուսաստան Ելենա Սլեսարենկո Խորվաթիա Բլանկա Վլաշիչ Իսպանիա Ռութ Բեյթիա
2008 Վալենսիա, Իսպանիա Խորվաթիա Բլանկա Վլաշիչ Ռուսաստան Ելենա Սլեսարենկո Ուկրաինա Վիտա Պալամար
2010 Դոհա, Կատար Խորվաթիա Բլանկա Վլաշիչ Իսպանիա Ռութ Բեյթիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Շանթե Լոու
2012 Ստամբուլ, Թուրքիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Շանթե Լոու Իտալիա Անտոնիետա Դի Մարտինո
Ռուսաստան Աննա Չիչերովա
Շվեդիա Էբբա Յունգմարկ
2014 Սոպոտ, Լեհաստան Ռուսաստան Մարիա Կուչինա
Լեհաստան Կամիլա Լիցվինկո
Իսպանիա Ռութ Բեյթիա
2016 Փորթլենդ, ԱՄՆ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վաշտի Քանինգհեմ Իսպանիա Ռութ Բեյթիա Լեհաստան Կամիլա Լիցվինկո
2018 Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա Չեզոք մարզիկներ Մարիա Լասիցկենե Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վաշտի Քանինգհեմ Իտալիա Ալեսիա Տրոստ
2022 Բելգրադ, Սերբիա Ուկրաինա Յարոսլավա Մագուչիխ Ավստրալիա Էլինոր Փաթերսոն Ղազախստան Նադեժդա Դուբովիցկայա
2024 Գլազգո, Մեծ Բրիտանիա Ավստրալիա Նիկոլա Օլիսլագերս Ուկրաինա Յարոսլավա Մագուչիխ Սլովենիա Լիա Ապոստոլովսկի
2025 Նանցզին, Չինաստան Ավստրալիա Նիկոլա Օլիսլագերս Ավստրալիա Էլինոր Փաթերսոն Ուկրաինա Յարոսլավա Մագուչիխ
2026 Տորուն, Լեհաստան Ուկրաինա Յարոսլավա Մագուչիխ Սերբիա Անգելինա Տոպիչ
Ավստրալիա Նիկոլա Օլիսլագերս
Ուկրաինա Յուլիա Լևչենկո

Ամենաշատ օլիմպիական մեդալներ նվաճած մարզիկները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզիկներ, ովքեր բազմակի տիտղոսներ են նվաճել երկու կարևորագույն մրցաշարերում՝ Օլիմպիական խաղերում և Աշխարհի առաջնություններում՛։

  • 4 հաղթանակ՝ Մարիա Լասիցկենե (Ռուսաստան) – Օլիմպիական չեմպիոն (2020 թ.), Աշխարհի չեմպիոն (2015, 2017 և 2019 թթ.)
  • 4 հաղթանակ՝ Մուտազ Էսսա Բարշիմ (Կատար) – Օլիմպիական չեմպիոն (2020 թ.), Աշխարհի չեմպիոն (2017, 2019 և 2022 թթ.)
  • 3 հաղթանակ՝ Խավիեր Սոտոմայոր (Կուբա) – Օլիմպիական չեմպիոն (1992 թ.), Աշխարհի չեմպիոն (1993 և 1997 թթ.)
  • 3 հաղթանակ՝ Ստեֆկա Կոստադինովա (Բուլղարիա) – Օլիմպիական չեմպիոն (1996 թ.), Աշխարհի չեմպիոն (1987 և 1995 թթ.)
  • 2 հաղթանակ՝ Գենադի Ավդեենկո (ԽՍՀՄ) – Օլիմպիական չեմպիոն (1988 թ.), Աշխարհի չեմպիոն (1983 թ.)
  • 2 հաղթանակ՝ Չարլզ Օստին (ԱՄՆ) – Օլիմպիական չեմպիոն (1996 թ.), Աշխարհի չեմպիոն (1991 թ.)
  • 2 հաղթանակ՝ Յոլանդա Բալաշ (Ռումինիա) – Օլիմպիական չեմպիոն (1960 և 1964 թթ.)
  • 2 հաղթանակ՝ Ուլրիկե Մեյֆարթ (Արևմտյան Գերմանիա) – Օլիմպիական չեմպիոն (1972 և 1984 թթ.)
  • 2 հաղթանակ՝ Հայկե Հենկել (Գերմանիա) – Օլիմպիական չեմպիոն (1992 թ.), Աշխարհի չեմպիոն (1991 թ.)
  • 2 հաղթանակ՝ Հեստրի Կլուտե (Հարավաֆրիկյան Հանրապետություն ) – Աշխարհի չեմպիոն (2001 և 2003 թթ.)
  • 2 հաղթանակ՝ Բլանկա Վլաշիչ (Խորվաթիա) – Աշխարհի չեմպիոն (2007 և 2009 թթ.)
  • 2 հաղթանակ՝ Աննա Չիչերովա (Ռուսաստան) – Օլիմպիական չեմպիոն (2012 թ.), Աշխարհի չեմպիոն (2011 թ.)
  • 2 հաղթանակ՝ Ջանմարկո Տամբերի (Իտալիա) – Օլիմպիական չեմպիոն (2020 թ.), Աշխարհի չեմպիոն (2023 թ.)
  • 2 հաղթանակ՝ Յարոսլավա Մագուչիխ (Ուկրաինա) – Օլիմպիական չեմպիոն (2024 թ.), Աշխարհի չեմպիոն (2023 թ.)
  • 2 հաղթանակ՝ Հեմիշ Քեր (Նոր Զելանդիա) – Օլիմպիական չեմպիոն (2024 թ.), Աշխարհի չեմպիոն (2025 թ.)

Կոստադինովան, Սոտոմայորը և Մագուչիխը միակ բարձրացատկորդներն են, ովքեր դարձել են Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի չեմպիոն և սահմանել են աշխարհի ռեկորդ։

Մրցաշրջանի լավագույն արդյունքները աշխարհում

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՓուլՈսկիԱրծաթԲրոնզ
1985 Փարիզ, Ֆրանսիա Շվեդիա Պատրիկ Շյոբերգ Կուբա Խավիեր Սոտոմայոր Ալժիր Օսման ԲելֆաԱ
1987 Ինդիանապոլիս, ԱՄՆ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Իգոր Պակլին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Գենադի Ավդեենկո Չեխոսլովակիա Յան Զվարա
1989 Բուդապեշտ, Հունգարիա Կուբա Խավիեր Սոտոմայոր Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն Դիտմար Մյոգենբուրգ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հոլիս Քոնվեյ
1991 Սևիլյա, Իսպանիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հոլիս Քոնվեյ Լեհաստան Արթուր Պարտիկա Կուբա Խավիեր Սոտոմայոր
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ալեքսեյ Եմելին
1993 Տորոնտո, Կանադա Կուբա Խավիեր Սոտոմայոր Միացյալ Թագավորություն Սթիվ Սմիթ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չարլզ Օսթին
1995 Բարսելոնա, Իսպանիա Կուբա Խավիեր Սոտոմայոր Հունաստան Լամբրոս Պապակոստաս Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թոնի Բարթոն
1997 Փարիզ, Ֆրանսիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չարլզ Օսթին Հունաստան Լամբրոս Պապակոստաս Հարավսլավիա Դրագուտին Թոպիչ
1999 Մաեբասի, Ճապոնիա Կուբա Խավիեր Սոտոմայոր Ռուսաստան Վյաչեսլավ Վորոնին Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չարլզ Օսթին
2001 Լիսաբոն, Պորտուգալիա Շվեդիա Ստեֆան Հոլմ Ուկրաինա Անդրեյ Սոկոլովսկի Շվեդիա Ստաֆան Ստրանդ
2003 Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա Շվեդիա Ստեֆան Հոլմ Ռուսաստան Յարոսլավ Ռիբակով Բելառուս Գենադի Մորոզ
2004 Բուդապեշտ, Հունգարիա Շվեդիա Ստեֆան Հոլմ Ռուսաստան Յարոսլավ Ռիբակով Ռումինիա Շտեֆան Վասիլաչե
2006 Մոսկվա, Ռուսաստան Ռուսաստան Յարոսլավ Ռիբակով Ռուսաստան Անդրեյ Թերեշին Շվեդիա Ստեֆան Հոլմ
2008 Վալենսիա, Իսպանիա Շվեդիա Ստեֆան Հոլմ Ռուսաստան Յարոսլավ Ռիբակով Կիպրոսի Հանրապետություն Կիրիակոս Իոաննու
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անդրա Մենսոն
2010 Դոհա, Կատար Ռուսաստան Իվան Ուխով Ռուսաստան Յարոսլավ Ռիբակով Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դաստի Ջոնաս
2012 Ստամբուլ, Թուրքիա Հունաստան Դիմիտրիոս Խոնդրոկուկիս Ռուսաստան Անդրեյ Սիլնով Ռուսաստան Իվան Ուխով
2014 Սոպոտ, Լեհաստան Կատար Մուտազ Էսսա Բարշիմ Ուկրաինա Անդրեյ Պրոցենկո Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էրիկ Քինարդ
2016 Փորթլենդ, ԱՄՆ Իտալիա Ջանմարկո Տամբերի Միացյալ Թագավորություն Ռոբերտ Գրաբարզ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էրիկ Քինարդ
2018 Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա Ռուսաստան Դանիլ Լիսենկո Կատար Մուտազ Էսսա Բարշիմ Գերմանիա Մատեուշ Պշիբիլկո
2022 Բելգրադ, Սերբիա Հարավային Կորեա Ու Սան Հյոկ Շվեյցարիա Լոիկ Գաշ Իտալիա Ջանմարկո Տամբերի
Նոր Զելանդիա Հեմիշ Քեր
2024 Գլազգո, Մեծ Բրիտանիա Նոր Զելանդիա Հեմիշ Քեր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Շելբի ՄաքԷվեն Հարավային Կորեա Ու Սան Հյոկ
2025 Նանցզին, Չինաստան Նոր Զելանդիա Հեմիշ Քեր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Շելբի ՄաքԷվեն Ուկրաինա Օլեգ Դորոշչուկ
2026 Տորուն, Լեհաստան Նոր Զելանդիա Հեմիշ Քեր Ուկրաինա Օլեգ Դորոշչուկ Իտալիա Ջանմարկո Տամբերի
  • «Թեթև ատլետիկայի ամբողջական գիրքը», Թոմ ՄաքՆաբ
  • «Համաշխարհային ալմանախ և փաստերի գիրք, 2000»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 «Competition Rules 2010-2011; In Force as from 1st November 2009» (PDF). International Association of Athletics Federations. էջ 168; Rule 181 §§ 8, 9 [note marginal change lines]. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-10-11-ին.; Locteau, Sebastien (4 December 2009). «IAAF Technical Rule Changes 2009/2010». RunIreland.com. Վերցված է 2 August 2021-ին.
  2. ↑ «C2.1: Technical Rulesv (In force from 1 November 2019 and amended on 31 January 2020*)». Book of Rules. World Athletics. էջեր 59–65.
  3. ↑ Admin, Runnerstribe (2022-08-19). «If The 'Flop' Had Flopped Would We Be Seeing The Brill Bend? - A Column by Len Johnson». Runner's Tribe (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2023-03-06-ին.
  4. ↑ CoachR. «The HIGH JUMP». www.coachr.org. Արխիվացված է օրիգինալից 2017-03-30-ին. Վերցված է 2009-02-10-ին.
  5. ↑ «The High Jump Approach - Training Article». Արխիվացված է օրիգինալից November 23, 2008-ին. Վերցված է 2009-02-11-ին.
  6. ↑ «High Jump Technique and Training». Արխիվացված է օրիգինալից November 23, 2008-ին. Վերցված է 2009-02-11-ին.
  7. ↑ Rosenbaum, Mike (27 October 2017). «Illustrated High Jump Technique». Liveabout.com. Արխիվացված է օրիգինալից 29 July 2021-ին. Վերցված է 19 August 2021-ին.
  8. ↑ «Men's High Jump | Records». worldathletics.org. World Athletics. Վերցված է 12 May 2026-ին.
  9. ↑ «Women's High Jump | Records». worldathletics.org. World Athletics. Վերցված է 12 May 2026-ին.
  10. ↑ «Adidas Grand Prix - Men's High Jump results». Diamond League. 2014-06-14. Արխիվացված է օրիգինալից 2014-08-14-ին. Վերցված է 2026-08-06-ին.
  11. ↑ «Athletics - Progression of European records» (PDF). Sport-record.de. 2025-10-07. էջ 14. Վերցված է 2026-08-06-ին.
  12. ↑ High Jump - men - senior - outdoor. IAAF. Retrieved on 2014-01-25.
  13. ↑ High Jump - women - senior - outdoor. IAAF. Retrieved on 2014-01-25.
  14. ↑ High Jump - men - senior - indoor. IAAF. Retrieved on 2014-01-25.
  15. ↑ High Jump - women - senior - indoor. IAAF. Retrieved on 2014-01-25.
  16. 1 2 «Justin Gatlin rolls back the years as tyro Barshim basks». zeenews.india.com. 6 September 2014. Վերցված է 6 September 2014-ին.
  17. 1 2 «High Jump Results». IAAF. 14 June 2014. Վերցված է 14 June 2014-ին.
  18. 1 2 «High Jump Results». Diamond League - Lausanne. 3 July 2014. Արխիվացված է օրիգինալից 5 July 2013-ին. Վերցված է 4 July 2014-ին.
  19. ↑ «High Jump Results» (PDF). sportresult.com. 15 July 2016. Արխիվացված է օրիգինալից (PDF) 5 August 2016-ին. Վերցված է 16 July 2016-ին.
  20. ↑ «FLASH: Mahuchikh breaks world high jump record with 2.10m in Paris | REPORTS | World Athletics». worldathletics.org. Վերցված է 2024-07-07-ին.
  21. 1 2 «High Jump Results» (PDF). sportresult.com. 6 July 2017. Արխիվացված է օրիգինալից (PDF) 4 August 2021-ին. Վերցված է 9 July 2017-ին.
  22. ↑ Bob Ramsak (20 June 2019). «Miller-Uibo breaks 300m world best, Lasitskene tops 2.06m and Kirt joins 90-metre club in Ostrava». IAAF. Վերցված է 25 June 2019-ին.
  23. ↑ «High Jump Result» (PDF). sportresult.com. 8 September 2021. Վերցված է 23 September 2021-ին.(չաշխատող հղում)
  24. ↑ Jon Mulkeen (2 September 2022). «Krop, Mahuchikh and Winger bounce back in Brussels with world-leading marks». World Athletics. Վերցված է 14 September 2022-ին.
  25. ↑ Whittington, Jess (27 August 2025). «Olyslagers soars Oceanian record to clinch Diamond League crown on day one in Zurich». World Athletics. Վերցված է 28 August 2025-ին.
  26. ↑ «Athletics 'Battle Of The Sexes' Brought Lyssenko To Victory Over Lasitskene: 'I Didn't Wait'». easternherald.com. 30 January 2023. Վերցված է 12 February 2023-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարձրացատկ» հոդվածին։