Բարձրաչափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարձրաչափ

  1. ավիացիոն, թռչող ապարատի թռիչքի բարձրությունը չափող սարք։ Լինում են բարոմետրային բարձրաչափեր և ոադիոբարձրաչափեր։ Բարոմետրայինը սլաքային ցուցիչով և աստիճանավորված սանդղակով աներոիդ բարոմետր է։ Նրանով չափում են բացարձակ (բարձրությունը այն մակարդակի նկատմամբ, որտեղ ճնշումը 101325 ն/մ²=760 մմ սնդ․ ս․, իսկ ջերմաստիճանը՝ 15°С), հարաբերական (բարձրությունը թռիչքի վերելքի նկատմամբ) և իրական (բարձրությունը տվյալ վայրում թռիչքի տեղանքի նկատմամբ) բարձրությունը։
  2. անտառագնահատման, ծառերի բարձրությունը և նրանց թեքման անկյունը չափող սարք։ Լինում է մեխանիկական, օպտիկա–մեխանիկական և օպտիկական։ Անտառային հեռաչափ–բարձրաչափը օգտագործում են նաև ծառաբների լայնակի հատվածքների մակերեսները, ցանկացած բարձրության վրա ծառերի տրամագիծը, որոշակի տարածության վրա ծառաբների թիվը որոշելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 330