Բարձրաձայն խոսակցություն ինքն իր հետ

Բարձրաձայն խոսակցություն ինքն իր հետ, հոգեբանական վիճակ, որի ընթացքում մարդը բարձրաձայն խոսում է իր հետ, այդ թվում՝ այլ մարդկանց ներկայությամբ։ Կապված է մարդու՝ ինքն իր հետ շարունակական ներքին շփման, հաղորդակցության հոգեբանական գործընթացի հետ[1]։ Բարձրաձայն խոսակցությունն ինքն իր հետ ինքնին դրական դեր է խաղում անձի զարգացման գործում։ Մարդկանց մի մասը դա ընկալում է որպես հոգեկան խանգարում, թեև ինքն իր հետ խոսելը միշտ չէ, որ հոգեկան խանգարումների նշան է։
Զրույցն ինքն իր հետ տեղի է ունենում երկու սեռերի ներկայացուցիչների մոտ, սակայն կանանց մոտ այն ուղղակիորեն կապված է մեկուսացման հետ։
Ինքն իր հետ խոսելը՝ որպես հոգեկան խանգարման նշան[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարդու բարձրաձայն խոսակցությունն ինքն իր հետ կարող է ընկալման խանգարումների առկայության անուղղակի նշան լինել (հալյուցինացիաների կամ պատրանքների), և, համապատասխանաբար, վկայել հոգեական խանգարման առկայության մասին։
Բանավոր (լսողական հալյուցինացիա) կամ բարդ հալյուցինացիաների առկայության դեպքում մարդը, որը բարձրաձայն խոսում է ինքն իր հետ, կարող է գործնականում խոսել հալյուցինացիոն զրուցակիցների հետ։ Անտեսանելի զրուցակիցների հետ խոսակցությունները հանդիպում են շիզոֆրենիայի, շիզոաֆեկտիվ խանգարման, հարբեցատենդի և այլ հոգեկան խանգարումների ժամանակ։
Ինքն իրեն բարձրաձայն խոսելու ճանաչողական հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանգալորի համալսարանի գիտնականներ Մերի-Բեֆա Պալոման և Ալեքսանդր Քիրքհեյմը հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում պարզել են, որ առաջադրանքների մասին բարձրաձայն արտաբերումը բարելավում է դրանց կատարման վերահսկողությունը։ Մերի-Բեֆա Պալոման դրա հիման վրա եկել է այն եզրակացության, որ ինքն իրեն բարձրաձայն խոսելը կարող է լինել բարձր ճանաչողական գործունեության նշան։ Նա նշել է, որ շատ մարզիկներ մարզումների ժամանակ խոսում են իրենք իրենց հետ, և դա օգնում է նրանց կենտրոնանալ։
Վիսկոնսինի համալսարանի պրոֆեսոր Հարրի Լուպյանը եկել է այն եզրակացության, որ առարկայի անվան բարձրաձայն արտասանությունը թույլ է տալիս անհատին այն ավելի արագ գտնել այլ առարկաների շարքում՝ համեմատած այն անհատների հետ, որոնք բարձրաձայն չեն արտասանում առարկայի անվանումը[2]։ Որոնվող առարկայի անունը բարձրաձայն ասելը խթանում է հիշողության աշխատանքը, և մենք ավելի արագ ենք կենտրոնանում, դրա համար էլ անհրաժեշտ առարկան շատ ավելի արագ ենք գտնում։ Հայտնի հոգեբան Լինդա Սապադինը կարծում է, որ բարձրաձայն խոսելով մենք հաստատվում ենք կարևոր և դժվար որոշումներում[3].
![]() |
Դա թույլ է տալիս հստակեցնել մտքերը, որոշել, թե ինչն է կարևոր, և ամրապնդվել քո որոշման մեջ։ | ![]() |
Իրենք իրենց հետ բարձրաձայն խոսող հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լյուդվիգ Էրհարդ
- Ադամ Սմիթը նաև սովորություն ուներ խոսել ինքն իր հետ, որի պատճառով առևտրական կանանցից մեկը նրան խելագարի տեղ է դրել[4]։
- 1956 թվականին Ալեքսանդր Վերտինսկին կնոջը՝ Լիդիա Վերտինսկայային գրել է, որ բարձրաձայն խոսել է ինքն իր հետ և նշել. «Ես հաճախ եմ խոսում ինքս ինձ հետ. ես գրեթե միշտ մենակ եմ»[5]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://theconversation.com/is-talking-to-yourself-a-sign-of-mental-illness-an-expert-delivers-her-verdict-77058
- ↑ The Benefits of Talking to Yourself(անգլ.)
- ↑ «Почему стоит разговаривать с собой вслух и не бояться выглядеть сумасшедшим»։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-21-ին
- ↑ Юдовская А.Я., Баранов П.Я, Ванюшкина Л.М. История. Мир в новое время. Учебник для 9 класса средней школы. - СПб.: Специальная литература, 1996. - С. 91.
- ↑ Вертинский А. Н. Дорогой длинною… — М.: Правда, 1990. — С. 509.
|