Բարձրահասակ շիկահերի վերադարձը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Բարձրահասակ շիկահերի վերադարձը
Le Retour du grand blond
Le retour du grand blond poster.jpg
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Ժանրկատակերգություն
Թվական1974
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԻվ Ռոբեր
ՊրոդյուսերԱլան Պուռ
Սցենարի հեղինակԻվ Ռոբեր
Ֆրանսիս Վեբեր
ԴերակատարներՊիեռ Ռիշար
Միրեյ Դարկ
Ժան Ռոշֆոր
ԵրաժշտությունՎլադիմիր Կոսմա
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրՓարիզ և Ռիո դե Ժանեյրո
ԿինոընկերությունGaumont
Տևողություն84 րոպե
ՀաջորդThe Man with One Red Shoe
IMDbID 0072080

«Բարձրահասակ շիկահերի վերադարձը» (ֆր.՝ Le Retour du grand blond), Իվ Ռոբերի լրտեսական կատակերգությունը Պիեռ Ռիշարի մասնակցությամբ։ Համարվում է «Սև կոշիկով բարձրահասակ շիկահերը» ֆիլմի շարունակությունը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեստ ջութակահար Ֆրանսուա Պերրենի և հակահետախուզության աշխատակցի անհավանական արկածներից 3 ամիս է անցել։ Սակայն լրտեսական խաղերը շարունակվում են։ Ներքին գործերի նոր նախարարը, որը նախկինում Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարն էր, գտնում է Բարձրահասակ շիկահերի դոսյեն, որին կոչում են Բեռնար Միլան։ Հետևելով կապիտան Կամբրեի հուշումներին՝ նա հրամայում է գնդապետ Թուլուզին ներկայացնել իր սուպերլրտեսին, վկայելով, որ ուղիղ մեկ շաբաթից Շիկահերը պետք է ելույթ ունենա Փարիզում: Թուլուզը շփոթմունքից հորինում է մի պատմություն, իբր թե Շիկահերը վերջերս վախճանվել է արևադարձային գոտիներում՝ հատուկ գործողություններ կատարելիս, սակայն նախարարը պահանջում է բերել մարմինը և մեծարելով հուղարկավորեն հայրենիքում։

Գնդապետն իր մարդկանց ուղարկում է Ռիո դե Ժանեյրո, որպեսզի սպանեն Պերրենին, որտեղ վերջինս Քրիսթինի հետ է։ Այդ սպանությանը դեմ էր Պերրաշը՝ գիտակցելով իր մեղքը։ Սակայն շիկահերը կրկին հեռանում է կրակոցներից և պայթյուններից՝ ոչինչ չկասկածելով։ Պնդերես կապիտան Կամբրեն 5 գնդապետի և իր օգնական Պերրաշի հետ գնում է այդտեղ։ Նա ոչ միայն գտնում է Պերրենի բնակարանում հրաձգությանը վկա մի մարդու, այլ նաև իմանում է շիկահերի «թաղման» մասին։ Հասկանալով իր վրիպման մասին, Թուլուզը իր լրտեսների հետ առևանգում են Քրիստինին և անձամբ գնում է Շիկահերի մոտ, որը արդեն ստիպված է կատարել իր ցանկությունները՝ գալ Փարիզ և սուպերլրտես ձևանալ նախարարի մոտ, որը և կդադարեցնի Միլանի սպանության գործի հետաքննությունը։ Կամբրեի ցուցումով նախարաը մտադրվում է սուպերլրտեսին ուղարկել շատ կարևոր և վտանգավոր մի հանձնարարության։ Միաժամանակ Թուլուզն էլ մտադրվում է ձերբազատվել շիկահերից այն բանից հետո, երբ նա սկսում է խաղալ իր դերը, քանի որ արդեն հերոսը «չափազանց շատ բաներ գիտի»: Պերրենին օգնության են հասնում իր ընկեր Մորիսը և կապիտան Կամբրեն։

Քամբրեն խայտառակ մի դոսյե է հավաքում ընդդեմ գնդապետ Թուլուզի։ Նա փորձում է համոզել Շիկահերին, որ վերջինս բացահայտորեն դուրս գա Թուլուզի դեմ, բայց, վերջինս գիտենալով, թե ինչ վիճակում է գտնվում Քրիստինը, մերժում է։ Սակայն կապիտանի համառությունը տալիս է իր պտուղները։ Բացահայտորեն չվստահելով, որ Պերրենը սուպերլրտես չէ, կապիտանը Մորիսի հետ ուղևորվում է «գաղտնի հանձնարարության», որն իրականում իրենից ներկայացնում էր մի բեմականացված ծրագիր։ Այդ ներկայացման մեջ Պերրենը մտնում է փոխհրաձգության մեջ, որտեղ «ապացուցում» է իր սուպերլրտես լինելը։ Արդյունքում Պերրենի ատրճանակի հետ անզգույշ լինելու պատճառով Մորիսը և կապիտանը նկատում են, որ այն լցված էր ներկով՝ փամփուշտի փոխարեն։ Մորիսը համոզվում է, որ Կամբերի կողմից հանդես գալը հույժ անհրաժեշտ է, որպեսզի Պերրենը ապրի։ Այդ ընթացքում Շիկահերը անսպասելի կերպով խճճվում է «գաղտնի հանձնարարության» մեջ և հեռանում Թուլուզի մարդասպաններից։

Պայմանավորվելով ամեն ինչի մասին Մորիսը ստիպում է Շիկահերին մնալ Ֆրանսուայի տանը և սիրով զբաղվել նրա կնոջ՝ Պոլետտի հետ։ Պերրենի մոտ վերադառնալով Քրիստինը բռնացնում է ամուսնուն Պոլետտի հետ անկողնում և արդյունքում դուրս է փախչում։ Իսկ փողոցում նրան էին սպասում Մորիսն ու Կամբրեն։ Խանդի տեսարանին ականատես են լինում նաև Թուլուզն ու Պերրաշը։ Վերջինս հրամայում է համերգի ժամանակ սպանել Շիկահերին։ Այդ համերգին ներկա են գտնվում նաև Թուլուզը, Կամբրեն և նախարարը։ Կապիտանը գնդապետին հաղորդում է, որ շիկահերի սպանության պատճառով բանտ կգնա, և արդյունքում ամեն ինչ բարեհաջող է անցնում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պիեռ Ռիշար - Ֆրանսուա Պերրեն
  • Միրեյ Դարկ - Քրիստին
  • Ժան Ռոշֆոր - գնդապետ Թուլուզ
  • Փոլ Լե Փերսոն - Պերրաշ
  • Ժան Կառմե - Մորիս
  • Կոլետ Քաստել - Պոլետտ
  • Ժան Բուիզ - նախարար
  • Անրի Գիբեն - «Կոմս», Թուլուզի մարդը
  • Միշել Դյուշոսուա - կապիտան Կամբրե

Տե'ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]