Jump to content

Բարձրագույն կուսակցական դպրոցի շենք (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարձրագույն կուսակցական դպրոցի շենք
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ճարտարապետական ոճնեոդասականություն
Հիմնադրված է1953
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Բարձրագույն կուսակցական դպրոցի շենք (ռուս.՝ Здание Высшей партийной школы), շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը գտնվում է Բուդյոննու պողոտայի և Մոսկովյան փողոցի (20/45 շենք) խաչմերուկում։ Կառուցվել է 1953-1956 թվականներին ճարտարապետ Գ. Ա. Պետրովի (Ն. Գ. Խուդովերտովի հետ համատեղ) նախագծով, ստալինյան նեոդասականության և խրուշչովյան ֆունկցիոնալիզմի դարաշրջանների սահմանագծին[1]։

Բարձրագույն կուսակցական դպրոցի շենքը նախագծելիս ճարտարապետ Գ. Ա. Պետրովը նախատեսում էր ստեղծել յուրատեսակ «լուսավորության պալատ»[2]։ Սակայն շինարարության ավարտին մոտ ընդունվել է ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի և ԽՍՀՄ նախարարների խորհրդի 1955 թվականի նոյեմբերի 4-ի «Նախագծման և շինարարության մեջ ավելորդությունների վերացման մասին» որոշումը, որի հետևանքով շենքի վերջնական տարբերակը զրկվեց քիվապատի ճաղաշարքի կոթողներից և գլխավոր ճակատի խորշերի պատկերաքանդակներից[2]։ Այնուամենայնիվ, ճարտարապետը կարողացել է մեղմել նախագծի մեջ կատարված պարտադիր փոփոխությունները`օգտագործելով քաղաքի ձեռնարկություններում պատրաստված ճակատների կերամիկական ծածկույթը և ճարտարապետական մանրամասները[2]։

1980-ական թվականների կեսերին շենքի անմիջական հարևանությամբ ստորգետնյա անցումի կառուցումից, ինչպես նաև ստորգետնյա կոմունալ ծառայությունների արտահոսքից հետո, սկսվեցին հիմքի ձևախախտումներ։ Պատերին հայտնվեցին ճեղքեր, սկսեցին քանդվել քիվերն ու մի քանի կիսասյուների խոյակները։ Հակավթարային միջոցառումներ անցկացնում է նաև շենքի ներկայիս սեփականատերը` Ռոստովի մաքսային ակադեմիայի մասնաճյուղը[1][3]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի վերին հարկերը երեսպատված են կերամիկական սալիկներով, նաև օգտագործվել են սյուների կերամիկական խոյակներ և հիմքեր, քիվերի բլոկներ, դրասանգներով և վարդակներով ռելիեֆային ներդիրներ։ Երկու ստորին հարկերը դրվագված են ժայռի մակատեսքով տուֆի բլոկներով։ Առաջին հարկի յոթ պատուհանների վերևում, կամարաձև խորշերի մեջ, ճարտարապետ և քանդակագործ Վ. Վ. Բարինովը քանդակել է «լուսավորության» թեմայով խորաքանդակներ[1]։ Դա այդ տարիներին Ռոստովում նման հեղինակային աշխատանքի միակ դեպքն է։

Ռոստովի բարձրագույն կուսակցական դպրոցի շենքին հաղորդվել էր նաև կարևոր քաղաքաշինական դեր։ Այն հաղորդում էր հրապարակի հյուսիսային կողմում գտնվող վերականգնվող շենքերի մասշտաբը, պահում էր հակառակ կողմում գտնվող հնգագմբեթ տաճարի մասշտաբը և դարձել էր Բուդյոննու պողոտայի անբաժանելի տարրը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Тогда и сейчас: здание Высшей партийной школы в Ростове».
  2. 2,0 2,1 2,2 Л. Ф. Волошинова. Негромкая архитектурная дата: Георгий Алексеевич Петров (1912—1975) // Донской временник, 2001.
  3. «Ростовский филиал Таможенной академии». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]