Բարխաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բարխաններ, մայրցամաքային դյուներ, սորուն ավազի կիսալուսնաձև թմբեր՝ սուր ծայրերով դարձած դեպի տիրապետող քամիները։ Բնորոշ են պինդ գրունտով անապատներին։ Առանձին կամ խմբային բարխանները սովորաբար բարձր չեն՝ 0,5 մ մինչև մի քանի մ, սակայն ժամանակի ընթացքում կարող են հասնել մինչև 100 և ավելի մ բարձրության։ Բարխանների լայնական կտրվածքը անհամաչափ է հողմադեմ, ուռուցիկ կողմի լանջը ավելի մեղմ թեքություն ունի (5-14°), քան հողմահար, գոգավոր կողմի լանջը (30-33°)։

Կախված քամիների ռեժիմից՝ բարխանների կուտակումից առաջանում են ռելիեֆի տարբեր ձևեր՝ բարխանային շղթաներ, բարխանային բուրգեր և այլն։ Բուսականությամբ չամրացված բարխանները կարող են տեղաշարժվել տարեկան մի քանի տասնյակ սմ–ից մինչև մի քանի հարյուր մ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 319 CC-BY-SA-icon-80x15.png