Բարեվարքություն
Բարեվարքություն, ազնիվ լինելու և ամուր բարոյական ու էթիկական սկզբունքներին և արժեքներին հետևողական ու անզիջում հավատարմություն ցուցաբերելու հատկություն[1][2]։
Սահմանում, ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարեվարքության մասին գրականության մեջ առանձնացվում է այն բարոյական մոտեցումը, որը կենտրոնանում է այն բանի վրա, թե ինչն է բարոյապես ընդունելի և ինչը՝ ոչ։
![]() |
Բարեվարքությունը պահանջում է, որ անձը վարվի սկզբունքների, արժեքների և համոզմունքների համաձայն, լինեն դրանք էթիկական կամ ոչ էթիկական[3]։ | ![]() |
«Բարեվարքությունը» Քեմբրիջի բառարանում սահմանված է, որպես «բարոյական սկզբունքներ ունենալու որակ, լինել ազնիվ, որակներ որոնցից չի հրաժարվում անհատը»։
«Բարեվարքություն» բառն առաջացել է լատիներեն integer ածականից, որը նշանակում է ամբողջական[1]: Այս համատեքստում բարեվարքությունը ներքին զգացումն է, որը բխում է այնպիսի հատկություններից, ինչպիսիք են ազնվությունը և բնավորության հետևողականությունը[4]։
Քաղաքականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքական գործիչներին տրված է քաղաքականություն մշակելու, իրականացնելու կամ վերահսկելու իրավունք, ինչը կարող է ունենալ կարևոր հետևանքներ: Նրանք սովորաբար խոստանում են իշխանությունն իրացնել, ծառայեցնել հասարակության շահին, բայց կարող են դա չանել, ինչը հակադրվում է բարեվարքության գաղափարին: Արիստոտելն ասել է, որ քանի որ կառավարիչները իշխանություն ունեն, նրանք գայթակղվելու են օգտագործել այն անձնական շահի համար[5]։
«Ժողովրդի ծառան» գրքում Մյուել Կապթեյնն ասում է, որ բարեվարքությունը պետք է սկսվի նրանից, որ քաղաքական գործիչները իմանան, թե ինչ դիրքորոշում ունեն, քանի որ հետեւողականությունը վերաբերում է նաև իր դիրքորոշման հետևանքներին: Բարեվարքությունը նաև հետևողականորեն վարվենլ է ոչ միայն այն բանի նկատմամբ, ինչն ընդհանուր առմամբ ընդունված է որպես բարոյական, այլ առաջին հերթին այն, ինչն իսկապես բարոյական է, ինչ քաղաքական գործիչները պետք է անեն ողջամիտ փաստարկների հիման վրա[6]։
Մասնագիտական միասնական մոտեցման կամ պատասխանատվության տեսանկյունից դիտարկելիս բարեվարքություն նշանակում է, որ մասնագետն իր աշխատանքը կատարում է պատասխանատվությամբ, բարեխղճորեն, հաշվի առնելով գործին առնչվող բոլոր շահերը։ Այսինքն մասնագիտական բարեվարքությունը կապված է սկզբունքների և արժեքների միասնականության, հետևողականության, անկաշառության, ազնվության, անաչառության, հաշվետվողականության հետ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Definition of integrity in English». Oxford Living Dictionaries. Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից August 23, 2017-ին. Վերցված է February 26, 2019-ին.
- ↑
- «Meaning of integrity in English». Cambridge Advanced Learner's Dictionary. Cambridge University Press. Վերցված է February 26, 2019-ին.
- Killinger, Barbara (2010). Integrity: Doing the Right Thing for the Right Reason. McGill-Queen's University Press. էջ 12. ISBN 978-0773582804. Վերցված է 2013-10-15-ին. «Integrity is a personal choice, an uncompromising and predictably consistent commitment to honour moral, ethical, spiritual, and artistic values and principles.»
- ↑ 3,0 3,1 ՀՀ կառավարություն. «Բարեվարքություն» (PDF). gov.am.
- ↑ «Integrity». Ethics Unwrapped (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-05-27-ին.
- ↑ Aristotle. Politics.
- ↑ Kaptein, Muel (2014). «The Servant of the People: On the Power of Integrity in Politics and Government». Social Science Research Network. SSRN 2498730.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)