Բարեգործական ընկերություն հայոց
Արտաքին տեսք
(Վերահղված է Բարեգործական ընկերություն հայոց (Թուրքիա)ից)
| Բարեգործական ընկերություն հայոց | |
|---|---|
| Տեսակ | բարեգործական կազմակերպություն |
| Երկիր | |
| Հիմնադրված | 1860 |
| Լուծարված | 1874 |
| Գլխադասային գրասենյակ | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Բարեգործական ընկերություն հայոց, հիմնվել է 1860 թվականին, Կոստանդնուպոլիսում։ Նպատակն էր երկրագործական ու արհեստագործական կրթություն տալ անապահով հայ երեխաներին։ Հիմնադիրներն էին Գ. և Մ. Աղաթոնները, Մ. Պեշիկթաշլյանը, Ս. Թագվորյանը, Ծերենցը, Գ. Օտյանը և ուրիշներ։ Ընկերության աշխատանքներին գործուն մասնակցություն է ունեցեյ Միքայել Նալբանդյանը։ Գործել է մինչև 1874 թվականը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 315)։ |