Բարդ ստորադասական նախադասություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

[1]

Ստորադասական են այն շաղկապները,որոնք բարդ նախադասության մեջ ստորադաս նախադասությունը կապում են գերադաս նախադասությանը:Բարդ ստորադասական նախադասություն, բարդ նախադասության տեսակ, կազմվում է ստորադասական կապի հիմքի վրա. բաղադրիչ նախադասություններից մեկը կախյալ հարաբերության մեջ է մյուսի հանդեպ։ Ի տարբերություն բարդ համադասական նախադասության՝ այստեղ առկա են գերադաս և ստորադաս բաղադրիչներ: Այն բ՚՚՚աղադրիչը, որը թելադրում է կախումը, կոչվում է գերադաս նախադասություն։ Այն բաղադրիչը, որը իրացնում է կախյալ հարաբերությանը գերադասի հանդեպ, կոչվում է ստորադաս նախադասություն։ Երբ գերադաս նախադասությունը կախյալ հարաբերության մեջ չէ այլ՝ որևէ գերադասի նկատմամբ, կոչվում է գլխավոր նախադասություն, օրինակ՝ «Այս տարի ամառանոց չեմ գնալու, որովհետև քաղաքում գործ ունեմ»։ Գերադաս նախադասության դերում կարող է հանդես գալ նաև երկրորդական նախադասությունը, երբ նրա որևէ անդամ արտահայտված (փոխարինված) է այլ երկրորդական նախադասությամբ, օրինակ՝ «Իմ ճանապարհորդությունը երկար կտևի, որովհետ լինելու եմ նաև այն վայրերում, ուր անց եմ կացրել բանակային ծառայությունս»։ Ոմանք սակայն «գերադաս նախադասություն» ասելով հասկանում են սոսկ «գլխավոր նախադասությունը»։ Երկրորդական նախադասությունը գլխավորի հետ կապվում է զոդվածով` ստորադասական շաղկապներով, հարաբերական բառերով և կամ շարահարությամբ, օրինակ` «Քամին տապալեց այն ընկուզենին, որը մեր այգու ամենաբարձր ծառն է». «Մենք այդ խաղր չենք կարող դիտել, որովհետև գնալու ենք քաղաքից դուրս՝ ամառանոց»։ «Ես չեմ թողնի՝ դու կորչես»։ Շաղկապները, հարաբերական բառերը և կապակցական մյուս միջոցները հնարավորություն են տալիս արտահայտելու բարդ ստորադասական նախադասության բաղադրիչների (գլխավոր և երկրորդական նախադասությունների) միջև եղած իմաստային այլևայլ հարաբերություններ։ Շաղկապները ստեղծում են քերականական կապ երկրորդական ու գլխավոր նախադասությունների միջև, ունեն միայն կապակցական այս դերը և երկրորդական նախադասության կազմում նրանք ինքնուրույն անդամի պաշտոն չեն վարում։ Իսկ հարաբերական բառերը՝ ա) ունեն շաղկապների կապակցական դերը, բ) երկրորդական նախադասության կազմում վարում են ինքնուրույն անդամի պաշտոն, գ) իմաստային, կապակցական հարաբերության մեջ են գլխավոր նախադասության կազմում եղած հարաբերյալների հետ, դ) կարող են հանդես գալ հոլովված և հոգնակի ձևերով, այսպես՝ «այն դիտողությունն որոնք...», «այն ընկերոջը, որը...», կհետևեմ նրան, ով...» և այլն։ Սովորական շարադասությամբ կապակցական այս տարրերր դրվում են երկրորդական նախադասության սկզբում, թեև դա պարտադրական չէ։ Ինչ մնում է հարաբերյալներին, ապա սրանք՝ ա) հիմնականում ցուցական դերանունեն, որոնք դրսևորվում են ինքնին կամ կապական հոլովառությամբ, բ) ձևականորեն վարում են նախադասության անդամի պաշտոն, գ) երկրորդական նախադասության մեջ կարող են ունենալ համապատասխան հարաբերական, դ) ազդանշում են երկրորդական նախադասության անհրաժեշտությունն ու առկայությունը` նրա ու գերադասի կապը դարձնելով որոշակի, ե) սովորաբար կրում են նախադասության իմաստային (տրամաբանական) շեշտը։ Երկրորդական նախադասությունը կատարում է գլխավոր (գերադաս) նախադասության նյութականորեն չարտահայտված անդամի դեր, կամ էլ բացահայտում ձևականորեն դերանունով արտահայտված անդամի իմաստը։ Նայած թե ո՛ր անդամի պաշտոնն է վարում, նախադասությանը տրվում է այդ անդամի անունը՝ ենթակա երկրորդական, ստորոգելիական երկրորդական, որոշիչ երկրորդական, հատկացուցիչ երկրորդական, բացահայտիչ երկրորդական, խնդիր երկրորդական, պարագա երկրորդական նախադասություններ։ Համադասական և Ստորադասական Շաղկապներով Նախադասություններ

Համադասական շաղկապներով նախադասություններ:1. Թե՛ Մարիամը, թե՛ Աշոտը չհամաձայնեցին իմ որոշման հետ:

2. Կամ՝ կարդա՛ շարադրությունդ, կամ՝ պատմի՛ր այն:

3. Ո՛չ Անին, ո՛չ Մանեն չմասնակցեցին այդ մրցույթին:

4. Ե՛վ ես, և՛ իմ ընկերները շատ ենք սիրում զբոսնել միասին:

Ստորադասական շաղկապներով նախադասություններ: 1. Արամը պարապում էր, որպեսզի լավ հանձներ իր քննությունները:

2. Ես չեմ կարող քեզ ներել, քանի որ դու կատարել ես բազում սխալներ:

3. Երբ ես չափահաս դառնամ, անպայման այցելելու եմ իմ սիրելի Լոնդոնը, որովհետև այն իմ երազանքների քաղաքն է:

4. Ես կխոսեմ քեզ հետ ա՛յն ժամանակ, երբ դու կշտկես սխալներդ:

5. Մենք գնացինք տուն, հենց որ անձրև եկավ:

  1. հայոց լեզու։ Աստղիկ գրատուն