Բարդի կանադական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարդի կանադական
Բարդի կանադական
Բարդի կանադական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մալպիգիածաղկավորներ (Malpighiales)
Ընտանիք Ուռազգիներ (Salicaceae)
Ցեղ Բարդի (Populus)
Տեսակ Բարդի կանադական (P. deltoides)
Միջազգային անվանում
Populus deltoides
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Բարդի կանադական (լատին․՝ Populus deltoides), ուռազգիների ընտանիքի, բարդի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղեցիկ, սյունաձև սաղարթով ծառ է՝ 30-40 մ բարձրությամբ և մինչև 1,5 մ բնի տրամագծով։ Երիտասարդ տարիքում բունը և բազմամյա ճյուղերը ծածկված են սպիտակ, թեթևակի ճաքճքված կեղևով։ Ավելի տարիքավոր ծառերի բնի և խոշոր ճյուղերի կեղևը ունի և՛ սպիտակավուն, հարթ, և՛ գորշ-մոխրագույն, ճաքճքված հատվածներ, որոնք հերթագայում են մեկը մյուսին։ Ճյուղերի կեղևը սպիտակականաչավուն է։ Երիտասարդ ընձյուղները գլանաձև են, գորշադեղնավուն, բողբոջները կպչուն են։ Տերևները ռոմբաձև են կամ լայն-ռոմբաձև, սղոցաեզր, գագաթում՝ երկարավուն սրված։ Կողմնային ջղերի թիվը կազմում է 5-7 զույգ։ Ծաղկակիցները գորշավուն են, մինչև 4 մմ երկարությամբ, լայն, համարյա կլորավուն։ Ծաղկի սկավառակը կանաչասպիտակավուն է, 8-45 առէջներով, որոնց փոշանոթները ծիրանագույն են։ Վարսանդը ունի լայն-ձվաձև սերմնարան, որի սպին դեղնավուն է։ Ծաղկում է մարտին (երբեմն՝ ապրիլին), պտուղները հասունանում են մայիս-հունիսին։

Չափազանց լուսասեր է, խոնավասեր, պահանջկոտ է հողի բերրիության նկատմամբ և միաժամանակ ցրտադիմացկուն է։ Դրա շնորհիվ հաջողությամբ է աճում Հայաստանի բարձրլեռնային շրջաններում։ Ապրում է 60-80 տարի։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, հիմնականում Արևելյան և Արևմտյան Հարավային Կովկասում։ Պատկանում է այն բույսերի թվին, որոնք բնական պայմաններում վերացել են, այլևս չեն հանդիպում և պահպանվել են միայն մշակության մեջ։ Տիպիկ արխեոֆիտ է։ Հատկապես շատ է տարածված Արարատյան դաշտում, որտեղ արդեն մի քանի հազարամյակ է, ինչ մշակվում է։ Այն աստիճան բնորոշ է արարատյան լանդշաֆտի համար, որ շատերն այն համարում են տեղական ծառատեսակ։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհուրդ է տրվում օգտագործել որպես սոլիտեր, ծառուղիներում և գեղատեսիլ խմբերում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (266)։