Եփրատի բարդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բարդի Եփրատիից)
Եփրատի բարդի
Եփրատի բարդի
Եփրատի բարդի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մալպիգիածաղկավորներ (Malpighiales)
Ընտանիք Ուռազգիներ (Salicaceae)
Ցեղ Բարդի (Populus)
Տեսակ Եփրատի բարդի (P. euphratica)
Միջազգային անվանում
Populus euphratica
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Բարդի Եփրատի (լատին․՝ Populus euphratica), ուռազգիների ընտանիքին պատկանող բարդի ցեղի բույս։

Փոքր ծառ է, մինչև 10-12 մ բարձրությամբ, գորշամոխրավուն, ճաքճքված կեղևով և մոխրասպիտակ, մերկ ընձյուղներով։ Բողբոջները թավոտ են։ Տերևները կաշվեկերպ են, մոխրակապտավուն և մերկ։ Այս ծառատեսակը հետաքրքիր է այն բանի շնորհիվ, որ մեկ ծառի վրա կարելի է տեսնել ամենաբազմազան ձևի տերևներ․ ձվաձև, ռոմբաձև, լայն դելտայանման, երկարավուն նշտարաձև, ամբողջաեզր ու բլթակավոր և այլն։ Այս հետաքրքիր երևույթը տարատերևություն է կոչվում։ Բաժանասեռ է։ Արական կատվիկներն ունեն 3-5սմ երկարություն, 25-30 առէջ։ Իգական կատվիկներ երկարությունը 4-5 սմ է։ Պտուղը տուփիկ է։ Չափազանց ջերմասեր է, շոգադիմացկուն և լուսասեր, պահանջկոտ է խոնավության նկատմամբ, արտակարգ դեկորատիվ բույս է։ Կեղևի մեջ խեժանութեր է պարունակում, որոնք օգտագործում են ժողովրդական բժշկության բնագավառում։ Բազմանում է սերմերով և վայրակներով։ Վատ է տանում օդի չորությունը[1]։

Մեր հանրապետության սահմաններում հանդիպում է միայն Մեղրիում, իսկ ընդհանրապես տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Աֆղանստանում, Հնդկաստանում, Փոքր Ասիայում։ Աճում է ծովի մակերևույթից մինչև 1000մ բարձրության վրա[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է, որը հանդիպում է Արաքս գետի հունի երկարությամբ, դրա մեջ թափվող գետերի ափին և Մեղրու ֆլորիստիկական շրջանում։ Հայտնի է մեկ պոպուլյացիա Երևանի ֆլորիստիկական շրջանում և Ուրծի լեռնաշղթայի կիրճում։ Աճման վայրերի պայմանների փոփոխությունը, կապված հատկապես տարածքների ինտենսիվ յուրացման հետ, կարող է առաջացնել բնակության շրջանի կրճատում։ Քանի որ տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Լ․ Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծառերը, «Սովետական Գրող»Հրատարակչություն, Երևան-1983
  2. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եփրատի բարդի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եփրատի բարդի» հոդվածին։