Բարբու Իսկովեսկու
Բարբու Իսկովեսկու ռումիներեն՝ Barbu Iscovescu | |
|---|---|
| Ի ծնե | ռումիներեն՝ Baruh Iehuda Iscovescu |
| Ծնվել է | նոյեմբերի 24, 1816 |
| Ծննդավայր | Բուխարեստ, Ռումինիա |
| Վախճանվել է | հոկտեմբերի 24, 1854 (37 տարեկան) |
| Մահվան վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
| Քաղաքացիություն | |
| Դավանանք | հուդայականություն |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Թեմաներ | գեղանկարչություն |
| ստորագրություն | |
Բարբու Իսկովեսկու (ռումիներեն՝ Barbu Iscovescu, նոյեմբերի 24, 1816, Բուխարեստ, Ռումինիա - հոկտեմբերի 24, 1854, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հրեական ծագումով ռումինացի նկարիչ, գրաֆիկ։ Մասնակցել է 1848 թվականի Վալախիայի հեղափոխությանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1816 թվականին Բուխարեստում, նկարիչ Հաիմ Իցկովիչի ընտանիքում։ Մանկությունից հորն օգնել է նրա աշխատանքում։ Երբ դրսևորվել են Բարբուի նկարչական ընդունակությունները, հայրն ուղարկել է նրան սովորելու[1]։ 1835-1842 թվականներին սովորել է Վիեննայում, ապա Փարիզում՝ Ֆրանսուա Պիկոյի և Միշել Դրոլինգի մոտ[2]։
Դեռևս Փարիզում Իսկովեսկուն ծանոթացել է արտագաղթած ռումինացի հեղափոխականների, մասնավորապես՝ Դանիել Ռոզենտալի և Հիլել Մանոախի հետ։ Իր ծանոթ հեղափոխականներից նա որոշակի ցուցումներ է ստացել Վալախիայում գաղտնի կազմակերպությունների գործունեության մասին, որոնք նպատակ ունեին Բալկաններում արթնացնելու հեղափոխական շարժումը։ Տուն վերադառնալով 1948 թվականի Դանուբյան իշխանությունների հեղափոխության նախօրեին՝ նա ակտիվ մասնակցություն է ունեցել այդ շարժմանը։ Իսկովեսկուն նկարել է հեղափոխությաան եռագույն խորհրդանշանը, որը Բուխարեստի բնակիչները կրել են 1848 թվականի հունիսի 11-ին[3]։ Երբ ռուսական զորքերը մտել են Վալախիա և վերջ են դրել հեղափոխական շարժմանը, Իսկովեսկուն հեղափոխական իրադարձությունների շատ մասնակիցների հետ ստիպված է եղել լքելու հայրենիքը։ Սկզբում հաստատվել է Բրաշովում, ապա տեղափոխվել Բելգրադի մերձակայքում գտնվող Զեմուն քաղաք, այնտեղից էլ Փարիզ[4]։ Այնուհետև ռումինացի շատ արտագաղթյալների հետ տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ էլ մնացել է մինչև իր կյանքի վերջը[1]։ Թաղված է իր հեղափոխական ընկերների հետ։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարբու Իսկովեսկուն նկարել է իր ժամանակի հեղափոխականների դիմանկարներ[4]։ Դրանցից առավել հայտնի են Նիկոլաե Գոլեսկուի, Ավրաամ Յանկուի, Սիմոն Բալինտի, Դմիտրիե Բոլինտինյանուի դիմանկարները։ Նրա վրձնին են պատկանում նաև Միխայ Քաջի, Մատեյ Բասարաբայի, Կոնստանդին Մավրոկորդատի դիմանկարները[4]։ Իսկովեսկուն հայտնի է նաև իր բնանկարներով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոնստանդին Մավրոկորդատի դիմանկար
- Սիմոն Բլանտի դիմանկար
- Ավրաամ Յանկուի դիմանկար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Исковеску, Барбу (Иуди)». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ М. Т. Кузьмина Искусство Румынии. 1966.
- ↑ Становление национальной классики: Культура народов Центральной и Юго-Восточной Европы в 20-70-е гг. XIX в. Наука, 1991. С. 189
- 1 2 3 Румыния в лицах. 1996
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- M. Schwarzfeld, Jehudah Barbu Iscovescu, в Annuarul Pentru Israeliti, VIII, 118, Бухарест, 1884.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբու Իսկովեսկու» հոդվածին։ |
| ||||||||||