Բարբին և արքայադուստրերի ակադեմիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարբին և արքայադուստրերի ակադեմիան
անգլ.՝ Barbie: Princess Charm School
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ և ընտանեկան ֆիլմ
ԿերպարներBarbara Millicent Roberts?
Հորինված երկիրԲարբի տիեզերք
Շարքի մասն էԲարբի
ՌեժիսորEzekiel Norton?
ՀնչյունավորումՆիկոլ Օլիվեր, Morwenna Banks?, Brittney Wilson?, Shannon Chan-Kent? և Էլի Լիբերտ
Երկիր ԱՄՆ և  Կանադա
Լեզուանգլերեն
ԸնկերությունRainmaker Entertainment
ԴիստրիբյուտորUniversal Studios Home Entertainment?, Նեթֆլիքս և Universal Studios
Տևողություն81 րոպե
ՇարքԲարբի
Թվական2011

Բարբին և արքայադուստրերի ակադեմիան (անգլ.՝ Barbie: Princess Charm School), ամերիկյան լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, որի ռեժիսորներն են Ուիլյամ Լաուն և Տերրի Կլասեն։ Մուլտֆիլմը թողարկվել է և 2011 թվականի սեպտեմբերի 13-ին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեսիրտ աղջիկ Բարբիի դերը կատարում է Բլեր Ուիլոուսը։ Բարբին պատիվ ունի սովորելու Արքայադստրերի ակադեմիայում։ Դա մի զարմանալի տեղ է, որտեղ արքայադուստրերը սովորում են պաշտոնական պարեր, թեյախմության վարվեցողության կանոններ և ճիշտ վարք։ Բլերը հիացած է դասերով, միշտ օգնել պատրաստ փերիներով և նոր ընկերուհիներով` արքայադուստրեր Խալդիով և Այլայով։ Երբ արքայական դայակը հասկանում է, որ Բլերը նման է իրենց թագավորությունից կորած արքայադստերը, նա ամեն կերպ փորձում է խանգարել նրան նստել գահին։ Բլերը, Խալդին և Այլան պետք է բոլորին ցույց տան կախարդված թագը, որը նրանք գտել են, դնեն այն Բլերի գլխին, և եթե թագը փայլի, ապա հենց Բլերն է իրական արքայադուստրը։ Այդպիսով նրան կապացուցեն, որ նա գահի իրավունք ունի։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բլեր Ուիլոուս, գլխավոր հերոսուհի։ Ծագումով հասարակ ընտանիքից է, սակայն պարզվում է, որ նա կորած արքայադուստր Սոֆյան է, որն իբր թե տասնյոթ տարի առաջ մահացել է վթարի ժամանակ։ Նախ աղջիկը ոչ մի կերպ չի կարողանում հավատալ, որ հենց ինքն է Սոֆյան, սակայն հետո, երբ իմանում է արքայական ընտանիքի մանրամասները, համոզվում է դրանում։
  • Դելենսի Դեվին, իսկզբանե շատ վատ էր տրամադրված Բլերի նկատմամբ, սակայն իմանալով, որ նա իրական արքայադուստր Սոֆյան է, փոխում է իր կարծիքը և նույնիսկ օգնում նրան գտնել Գարդենիայի թագը։ Դելենսին հրաժարվում է գահից, պնդելով, որ չի կարող կատարել իր պարտականությունները և չէր ցանկանում խաբկանքով կառավարել։
  • Տիկին Ողջույն, Արքայադուստրերի ակադեմիայի տնօրենը։
  • Դեմ Դեվին, Դելենսիի մայրը, ավտովթար է կազմակերպում թագավորական ընտանիքի համար։ Բլերի մեջ նա իր աղջկան մրցակից է տեսնում և փորձում է նրան հեռացնել։ Ֆիլմի վերջում, ավտովթարի հանգամանքները պարզելուց հետո նրան ձերբակալում են։
  • Նիկոլաս, արքայազն, գաղտնի սիրահարված էր Բլերին։
  • Այլա, Բլերի ընկերուհին, սիրում էր երաժշտություն լսել և երգեր հորինել։
  • Խալդի, Բլերի ընկերուհին, սպորտի, հատկապես` ֆուտբոլի երկրպագու։
  • Պրինց, թագավորական ընտանիքի շունը, մեծ համակրանքով է վերաբերվում Բլերին։
  • Պորշա, Դելենսիի ընկերուհին։
  • Էմիլի Ուիլոուս, Բլերի կրտսեր քույրը։ Էմիլի նրա փոխարեն լրացնում է արքայադուստրերի ակադեմիա ընդունվելու դիմումը։ Շատ է ուզում ինքն էլ հայտնվել այդ հաստատությունում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Barbie: Princess Charm School». Barbie. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]