Բարբարա Ֆրիշմուտ
Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Բարբարա Ֆրիշմուտ գերմ.՝ Barbara Frischmuth | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 5, 1941[1][2][3][…] |
Ծննդավայր | Ալտաուսզե, Լիցեն, Շտիրիա[4] |
Վախճանվել է | մարտի 30, 2025[5] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Ալտաուսզե, Լիցեն, Շտիրիա, Ավստրիա[6] |
Մասնագիտություն | սցենարիստ, բանաստեղծուհի, գրող, թարգմանչուհի, արձակագիր և դրամատուրգ |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Գրացի համալսարան |
Ժանրեր | վեպ |
Պարգևներ | |
Կայք | barbarafrischmuth.at |
![]() |
Բարբարա Ֆրիշմուտ (գերմ.՝ Barbara Frischmuth, հուլիսի 5, 1941[1][2][3][…], Ալտաուսզե, Լիցեն, Շտիրիա[4] - մարտի 30, 2025[5], Ալտաուսզե, Լիցեն, Շտիրիա, Ավստրիա[6]), ավստրիացի ժամանակակից գրող և թարգմանիչ։
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարբարա Ֆրիշմուտը ծնվել է ավստրիական լեռնային առողջարանային վայրում՝ հյուրանոցի սեփականատիրոջ ընտանիքում։ Նրա հորը՝ Անտոն Ֆրիշմուտին, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զորակոչել էին գերմանական բանակ։ 1943 թվականին նա մահանում է Արևելյան ճակատում՝ ԽՍՀՄ-ում։ Մայրը շարունակում է վարել տնային տնտեսությունը մինչև 1956 թվականը և նորից ամուսնանում։ Բարբարան սովորել է Բադ-Աուսզե (1948-1951) դպրոցում, Գմունդենի (1951-1955) մենաստանի դպրոց-ինտերնատում[9], Գրացի Իոհան Հենրիխ Պեստալոցցու անվան գիմնազիայում (1955-1959): 1959 թվականին նա ընդունվում է Կարլի ու Ֆրանցի անվան գրացյան ինստիտուտը, որտեղ սովորում է անգլերեն, թուրքերեն և հունգարերեն։ Նա սովորում է Էրզրումում Քեմալ Աթաթուրքի անվան դպրոցում՝ 1960-1961 թվականներին՝ ստանալով թոշակ։ 1964 թվականին Բարբարա Ֆրիշմուտը գնում է Վիեննա և այստեղ ուսումնասիրում է թուրքագիտություն, իրանագիտություն և իսլամ։ 1964 թվականից թողնում է ուսումն ու մինչև հիմա ապրում իր գրած ստեղծագործություններով և թարգմանություններով վաստակած գումարով։
Գրական ստեղծագործություններ Բարբարա Ֆրիշմուտը սկսել է գրել դեռևս ուսանողական տարիներին. ահդ ժամանակ սկսել են լույս տեսնել նրա առաջին բանաստեղծությունները։ 1960 թվականին ծանոթացել է ֆորում-շդատպարկի խմբի անդամների (գերմ.՝ Forum Stadtpark), նա նրանց խմբին էր հարել այն ժամանակից, երբ սովորել է Էրզրումում։ 1961 թվականի գարնան հավաքույթին Ֆրիշմուտն առաջինը հրապարակայնորեն կարդաց իր ստեղծագործությունը[10]։ 1962 թվականին նա անդամակցել է Գրացյան խմբին (գերմ.՝ Grazer Gruppe): Մի քանի անգամ եղել է արտասահմանում, այցելել Թուրքիա, Չինաստան (1982), Ճապոնիա (1990), Եգիպտոս, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և ուրիշ երկրներ։ 1976 թվականին, գտնվելով ԱՄՆ-ում, Ֆրիշմուտը երեք ամիս գրականությունից դասախոսություններ է կարդացել պոեզիայի մասին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Blumesberger S. Handbuch der österreichischen Kinder- und Jugendbuchautorinnen (գերմ.) — 2014. — Vol. 1. — S. 320—326. — ISBN 978-3-205-78552-1
- ↑ 5,0 5,1 5,2 Schriftstellerin Barbara Frischmuth 83-jährig verstorben (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.derstandard.at/story/3000000263621/schriftstellerin-barbara-frischmuth-verstorben (գերմ.)
- ↑ https://www.wien.gv.at/kultur/abteilung/ehrungen/preise/preistraeger.html#lit
- ↑ https://www.politik.steiermark.at/cms/beitrag/12950819/2494255/
- ↑ Биографические данные на сайте «Schreiben10»
- ↑ Биографические данные на сайте Барбары Фришмут
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://web.archive.org/web/20070921175439/http://www.feministische-sf.de/einzelne_autorinnen/fsf_barbara-frischmuth.html
- http://www.ariadnebooks.com/ProductInfo.aspx?productid=0929497759 Արխիվացված 2017-01-15 Wayback Machine
- http://www.litencyc.com/php/speople.php?rec=true&UID=5809
- https://web.archive.org/web/20070930181509/http://www.literaturhaus.at/buch/buch/rez/frischmuth01/bio.html
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Ֆրիշմուտ» հոդվածին։ |
|
- Հուլիսի 5 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Մարտի 30 մահեր
- 2025 մահեր
- Ավստրիայում մահացածներ
- Գրացի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի գրողներ
- XX դարի գերմանացի գրողներ
- Ավստրիայի մանկական գրողներ
- Ավստրիացի գրողներ
- Ավստրիացի թարգմանիչներ
- Ավստրիացի սցենարիստներ
- Գիտաֆանտաստիկ գրողներ
- Մանկական գրողներ այբբենական կարգով