Բարբարա Վալենտին
Բարբարա Վալենտին գերմ.՝ Barbara Valentin | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1940[1][2] |
Ծննդավայր | Վիեննա, Նացիստական Գերմանիա[3] |
Մահացել է | փետրվարի 22, 2002[1][2] (61 տարեկան) |
Մահվան վայր | Մյունխեն, Գերմանիա[3] |
Գերեզման | Ostfriedhof[4] |
Քաղաքացիություն | Նացիստական Գերմանիա և Ավստրիա |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Hans Ledersteger? |
Ամուսին(ներ) | Helmut Dietl? |
Համատեղ ապրող(ներ) | Ֆրեդի Մերկուրի և Rolf Eden? |
Բարբարա Վալենտին (գերմաներեն՝ Barbara Valentin, ծնյալ Ուրսուլա Լեդերստեգեր (Ursula Ledersteger), դեկտեմբերի 15, 1940[1][2], Վիեննա, Նացիստական Գերմանիա[3] - փետրվարի 22, 2002[1][2], Մյունխեն, Գերմանիա[3]), նորագույն ժամանակների ավստրիացի դերասանուհի
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարբարան ծնվել է 1940 թվականին, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում[5][6]։ Հայրը՝ Հանս Լեդերստեգերը, թատրոնի բեմադրիչ էր, մայրը՝ Իրմգարդ Ալբերտին՝ դերասանուհի։ Երիտասարդ տարիքում Բարբարան ամուսնացել է գերմանացի կինոռեժիսոր Հելմուտ Դիթլի հետ[5]։
1980-ական թվականների սկզբներին մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել անվանի երգիչ Ֆրեդի Մերկուրիի հետ, Մյունխենում ապրել են միասին, միևնույն բնակարանում[7]։ Բարբարան նկարահանվել է Ֆրեդի Մերկուրիի երաժշտախմբի՝ Քուինի It's a Hard Life երգի տեսահոլովակում։
Նրան իր կարիերայի սկզբում ընդունել ու բնորոշել են իբրև սեքս ռումբի և տվել են «Հրաշակուրծք» մականունը, հետագայում բնութագրել են որպես «գերմանական Ջեյն Մենսֆիլդի»[8]։
Բարբարա Վալենտինը մահացել է ինֆարկտից, 61 տարեկան հասակում՝ 2002 թվականի փետրվարի 22-ին, Մյունխենում։ Թաղվել է Մյունխենի Օստֆրիդհոֆ գերեզմանատանը։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Վերնագիրը | Դերը | Ռեժիսորը | Նշումներ |
---|---|---|---|---|
1960 | Սարդակղզու սարսափները | Բաբս | Ֆրից Բյոտգեր | սարսափ ֆիլմ |
1961 | Նեղկոնք աղջիկը (գերմաներեն՝ Das Mädchen mit den schmalen Hüften) | Գեղեցկության թագուհի | Յոհանես Կայ | |
1961 | Տոնախմբային աղջիկներ | Վալենտինա | Լեյ Ջեյսոն | |
1961 | Դժոխքում դեռ տեղ կա (գերմաներեն՝ In der Hölle ist noch Platz) | Ժանետ | Էռնստ ֆոն Տոյմեր | |
1961 | Մերոնքականը Ջամայկայում | Գլորիա | Էռնստ ֆոն Տոյմեր Ավագ | |
1968 | Աստղ սարքողը | Հյուրանոցի սպասուհի | Ջոն Կար | |
1971 | Furchtlose Flieger | Շիկահեր | Ֆայտ ֆոն Ֆյուրստենբերգ, Մարտին Մյուլլեր | |
1972 | Թագավորը, թագուհին, ասպետը | Optician | Իրժի Սկոլիմովսկի | |
1973 | Աշխարհը՝ լարին (գերմաներեն՝ Welt am Draht) | Գլորիա Ֆրոմ | Ռայներ Վերներ Ֆասբինդեր[9] | հեռուստաֆիլմ |
1974 | Ալի. ահը ոչնչացնում է հոգին (գերմաներեն՝ Angst essen Seele auf) | Բարբարա | Ռայներ Վերներ Ֆասբինդեր | Կինոնկար բարի տիրուհի ծեր գերմանուհու մասին, որ ամուսնանում է մի երիտասարդ մարոկկացու հետ[6][10] |
1974 | Մարթա | Մարիաննա | Ռայներ Վերներ Ֆասբինդեր[11] | հեռուստաֆիլմ |
1974 | Էֆֆի Բրիստ | Մարիետա Տրիպելլի | Ռայներ Վերներ Ֆասբինդեր | |
1975 | Աղվեսն ու իր ընկերները (գերմաներեն՝ Faustrecht der Freiheit) | Մաքսի կինը | Ռայներ Վերներ Ֆասբինդեր | |
1976 | Ռմբահարն ու Պագանինին | Մոնա | Նիկոս Պերակիս | |
1977 | Կանայք հիվանդանոցում | Անջելիկայի մայր | Ռոլֆ Տիլե | |
1978 | Բոցավառ սրտեր | Կարոլա Ֆաբեր | Վալտեր Բոկմայեր,Ռոլֆ Բուրման | |
1980 | Բեռլին, Ալեքսանդերպլաց | Իդա | Ռայներ Վերներ Ֆասբինդեր | Ալֆրեդ Դյոբլինի վեպի հեռուստատեսային 15½-ժամանոց բեմականացումը[12] |
1981 | Լիլի Մառլեն | Եվա | Ռայներ Վերներ Ֆասբինդեր | |
1981 | Ոստոստում | Հելմա | Վալտեր Բոկմայեր, Ռոլֆ Բուրման | |
1984 | Դժոխքը երկնքում է (գերմաներեն՝ Im Himmel ist die Hölle los) | Էրիկա Շրիլման | Հելմեր ֆոն Լյուտցելբուրգ | Երգիծական ֆիլմ |
1987 | Երկրորդ հաղթանակը | Գրետա Մայեր | Ջերալդ Թոմաս |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #137485476 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 5,0 5,1 Bret, David (2014). Freddie Mercury: An Intimate Biography. ISBN 9781291819434.
- ↑ 6,0 6,1 Reimer, Robert C.; Reimer, Carol J. (2010). The A to Z of German Cinema. Plymouth, U.K.: Scarecrow Press. էջ 300. ISBN 9781461731863.
- ↑ St. Michael, Mick. Queen in their own words(անգլ.). — London: Omnibus Press, 1994. — ISBN 978-0-7119-3014-8.
- ↑ Lentz III, Harris M. (2003). Obituaries in the Performing Arts, 2002: Film, Television, Radio, Theatre, Dance, Music, Cartoons and Pop Culture. McFarland. էջ 309. ISBN 0786414642 – via Google Books.
- ↑ Lim, Dennis (2010 թ․ ապրիլի 10). «A Bold Vision, Still Ahead of Its Time». The New York Times (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Angst essen Seele auf». Festival de Cannes (French). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Holden, Stephen (1994). «FILM FESTIVAL REVIEW; Fassbinder on the Painfully Tight Bonds of Marriage» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Screen: By Fassbinder, 'BERLIN ALEXANDERPLATZ'». The New York Times (անգլերեն). 1983 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Վալենտին» հոդվածին։ |
|