Բարբարա Ստրոցցի
Բարբարա Ստրոցցի | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | իտալերեն՝ Barbara Strozzi |
Ծնվել է | օգոստոսի 6, 1619[1] Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Երկիր | ![]() |
Մահացել է | նոյեմբերի 11, 1677[1][2] (58 տարեկան) Պադովա, Վենետիկի հանրապետություն |
Գերեզման | Basilica of Saint Anthony of Padua |
Ժանրեր | բարոկկո դարաշրջանի երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, բնորդ, թատրոնի դերասանուհի, օպերային երգչուհի, երգերի հեղինակ և երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | լյուտնյա |
Կրթություն | Accademia degli Unisoni? |
![]() |
Բարբարա Ստրոցցի (իտալերեն՝ Barbara Strozzi, կամ իտալերեն՝ Barbara Valle, օգոստոսի 6, 1619[1], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - նոյեմբերի 11, 1677[1][2], Պադովա, Վենետիկի հանրապետություն), իտալացի երգչուհի (սոպրանո), մականունը «Վիրտուոզ» (իտալերեն՝ Virtuosissima), դերասանուհի, երգահան բարոկկո դարաշրջանի[3]։
Կենսագրություն և ստեղծագործականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարբարա Ստրոցցին որդեգրված (գուցե արտամուսանական կապերից ծնված) դուստրն է Ֆլորենցիայի հայտնի Ստրոցցի ընտանիքի ներկայացուցիչ` բանաստեղծ Ջուլիո Ստրոցցիի, որն ինքն էլ արտամուսնական կապերից ծնված տղա էր։ Սովորել է Ֆրանչեսկո Կավալլիի մոտ։ Դարաշրջանի առաջին երաժիշտներից էր, ով սկսեց հրապարակել իր հեղինակային ստեղծագործությունները առանձին, այլ ոչ թե ժողովածուներում[4]։ Նա իրեն ամբողջովին նվիրում է կամերային վոկալի արվեստին, գրում էր մադրիգալներ, կանտատներ, սոպրանոյի համար արիետաներ, նվագում էր կլավեսին և լյուտնյա, զարգացնելով Կլաուդիո Մոնտեվերդիի ավանդույթները։ Նրա ստեղծագործությունների տեքստերի մեծ մասը պատկանում են իրեն որդեգրող հորը և նրա ընկերներին (որոնցից շատերը Բարբարա Ստրոցցիի սիրեկաններն էին)[5]։
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մադրիգալների առաջին գիրքը Ջուլիո Ստրոցցիի ստեղծագործությունների հիման վրա, նախատեսված երկու, երեք, չորս կամ հինգ ձայնի համար (1644)
- Կանտատներ, արիետաներ և դուետներ, մեկ կամ երկու ձայնի համար նախատեսված (1651)
- Կանտատներ և արիետաներ, նախատեսված մեկ, երկու և երեք ձայնի համար (1654)
- Սուրբ երաժշտական էֆեկտներ (Sacri musicali affetti), գիրք I (1655)
- Quis dabit mihi (1656)
- Արիետա մենակատարներ համար (1657)
- (Diporte di Euterpe) կամ Կանտատներ և արիետաներ մենակատարների համար (1659)
- Արիաներ մենակատարների համար (1664)
Բարբարա Ստրոցցիի աշխատանքները վերահրատարակվում և օգտագործվում են մինչև օրս։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Rosand E. The Voice of Barbara Strozzi// Women Making Music/ Ed. J.M. Bowers, J. Tick. Champagne-Urbana: University of Illinois Press, 1986, p. 168—190
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio database (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Discogs — 2000.
- ↑ «Giulio Strozzi»։ Արխիվացված է օրիգինալից 9 March 2016-ին։ Վերցված է 9 March 2016
- ↑ Beer 2016, էջ. 81
- ↑ Rosand Ellen, Glixon Beth L. (2001)։ «Barbara Strozzi»։ Grove Music Online։ doi:10.1093/gmo/9781561592630.article.26987