Բարբարա Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բարբարա Սահակյան
Ծնվել էմարտի 17, 1952(1952-03-17)[1][2] (72 տարեկան)
ԿրթությունՔեմբրիջի համալսարան
Մասնագիտություննյարդակենսաբան և հոգեբան
ԱշխատավայրՔեմբրիջի համալսարան, Institute of Psychiatry Psychology and Neuroscience Division of Academic Psychiatry?[3], UCL Queen Square Institute of Neurology?[4], MRC Collaborative Centre for Human Nutrition Research?[5], Worcester Foundation for Biomedical Research?[6] և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[7]
ԱմուսինԹրևոր Ու. Ռոբբինս
Պարգևներ

Բարբառա Ժաքլին Սահակյան (անգլ.՝ Barbara Jacquelyn Sahakian, մարտի 17, 1952(1952-03-17)[1][2]), Բրիտանական ակադեմիայի անդամ, Բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ (Մեծ Բրիտանիա), Կլինիկական նյարդահոգեբանության, հոգեբուժության դեպարտամենտի և բժշկական հետազոտությունների խորհրդի (MRC), Քեմբրիջի համալսարանի Wellcome Trust ինստիտուտի վարքագծային և կլինիկական նյարդաբանության ինստիտուտի պրոֆեսոր, Ադդենբրուկի հիվանդանոցի պատվավոր կլինիկական հոգեբան, Քեմբրիջ[8]։ Միջազգային համբավ ունի կոգնիտիվ հոգեֆարմակոլոգիայի, նեյրոէթիկայի, նյարդահոգեբանության, նյարդահոգեբուժության և նեյրոակնադիտության բնագավառներում[9][10], Քեմբրիջի Քլեր Հոլ քոլեջի գիտաշխատող[11], Նեյրոէթիկայի միջազգային միության (INS) նախագահ, համարվում է միության հիմնադիր անդամ[12]։ Հոգեֆարմակոլոգիայի բրիտանական ասոցիացիայի (BAP) նախկին նախագահ (2012-2014[13]):

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահակյանը Քեմբրիջի համալսարանի հոգեբանության ֆակուլտետում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն հոգեֆարմակոլոգիայի գծով[14]։ Դրանից հետո Սահակյանը ստացել է կլինիկական հոգեբանության դիպլոմ և դարձել դիպլոմավորված հոգեբան[15]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահակյանն առավելապես հայտնի է դեղաբանական թերապիաների, Ալցհեյմերի հիվանդության վաղ հայտնաբերման, ճանաչողության և դեպրեսիայի և նեյրոէթիկայի միջոցով ճանաչողական գործունեության բարելավմանն ուղղված իր աշխատանքներով։ Սահակյանի հետազոտությունը նպատակ ունի հասկանալ կոգնիտիվ, էմոցիոնալ և վարքային դիսֆունկցիայի նյարդային հիմքերը՝ ավելի արդյունավետ դեղաբանական և հոգեբանական բուժում մշակելու համար։ Նրա լաբորատորիան կենտրոնացած է նյարդահոգեբուժական խանգարումների վաղ հայտնաբերման, դիֆերենցիալ ախտորոշման և հայեցակարգային ուսումնասիրությունների վավերացման վրա՝ օգտագործելով ճանաչողական բարելավման դեղեր և ճանաչողական ուսուցում[13]։

Սահակյանն իր հետազոտության մեջ օգտագործում է այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են հոգեֆարմակոլոգիական, նյարդահոգեբանական և նեյրոդիտարկման հետազոտությունները։ Նրա խմբի հետազոտական հիմնական ոլորտներն են՝ Ալցհեյմերի հիվանդությունը, ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը (ADHD), օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը (OCD), թմրամիջոցների չարաշահումը, դեպրեսիան և մանիակային համախտանիշը[9]։

2007 թվականին Սահակյանը մտահոգություն է հայտնել դեղերի էթիկական օգտագործման վերաբերյալ, որոնք նախատեսված են եղել օգնելու դեմենցիայով և Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողներին առողջ մարդկանց ճանաչողական գործառույթը բարելավելու համար[16][17]։ 2014 թվականի մայիսին Սահակյանը հոդված է հրապարակել առաջիկա տասնամյակում բարեկեցիկ հասարակության մեջ ուղեղի առողջության հասնելու մասին[18]։ Այդ հոդվածում նա ներառել է տարբեր ոլորտների փորձագետների ցանկ, ներառյալ նյարդաբանությունը, նորարարությունը և տեխնոլոգիան։ Սահակյանին խնդրել են գրել այդ հոդվածը Բրիտանական կառավարության գլխավոր գիտական խորհրդատու սըր Ջոն Բեդդինգթոնի համար[19]։

Սահակյանն այդ թեմաներով հրատարակել է ավելի քան 400 հոդված գիտական ամսագրերում, այդ թվում՝ բազմաթիվ հրապարակումներ Science[20], Nature[21], Nature Neuroscience[22], The Lancet[23] և British Medical Journal[24][25] հեղինակավոր գիտական և բժշկական ամսագրերում։ Համարվում է «Psychological Medicine» ամսագրի կրտսեր խմբագիր[26]։ ISI Web of Science տվյալների բազան նրան շնորհել է 100-ի հավասար H-գործակից[27]։

Սահակյանը «Վատ ընթացքներ։ Ինչպես ճիշտ որոշում կայացնել և խելացի թմրանյութերի էթիկան» գրքի համահեղինակն է, որը հրատարակվել է Oxford University Press-ի կողմից 2013 թվականին[28]։ Նա նաև 2011 թվականին Oxford University Press-ի կողմից հրատարակված «Նեյրոէթիկայի գծով Օքսֆորդյան տեղեկատու» (անգլ.՝ The Oxford Handbook of Neuroethics)-ի համախմբագիրն է[29]։

Բացի BAP-ը և INS-ը նախագահելուց, Սահակյանը ընդգրկված է նաև Նյարդահոգեբանական դեղագործության միջազգային քոլեջի (CINP)[30] խորհրդում և Նյարդահոգեբանական դեղագործության եվրոպական քոլեջի (ECNP) վերահսկիչ խորհրդում[31]։ Նաև Լոնդոնի կայսերական ինստիտուտի փոխկապակցված պրոֆեսոր է[32] և Օքսֆորդի Ուեհիրոյի պրակտիկ էթիկայի կենտրոնի վաստակավոր անդամ[33]։ Նախկինում Սահակյանը եղել է MRC նյարդաբանության և հոգեկան առողջության խորհրդի անդամ (2006-2010) և Նյարդաբանության ընկերության կոմիտեի (SfN) անդամ[13]։ Բարբարա Սահակյանը Մեծ Բրիտանիայի թագավորական ինստիտուտի կողմից ճանաչվել է գիտության բնագավառի լավագույն կանանցից մեկը[34]։

Հայտնագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահակյանի ուսումնասիրությունների մեջ օգտագործվում են նյարդահոգեբանական թեստեր, ինչպիսիք են Քեմբրիջի նյարդահոգեբանական թեստերի ավտոմատ մարտկոցը (CANTAB), որը նա հայտնագործել է պրոֆեսոր Թրևոր Ռոբինսի հետ 1980-ականներին[35]։ CANTAB-ը ներկայումս օգտագործվում է աշխարհի ավելի քան 700 գիտահետազոտական ինստիտուտներում և վավերացվել է ավելի քան 1200 գրախոսվող հոդվածներով[36]։ Սահակյանը Քեմբրիջի համալսարանի Cambridge Cognition դուստր ձեռնարկության ավագ խորհրդատուն է։ Cambridge Cognition-ն այժմ խթանում է CANTAB-ը[37]։

CANTAB PAL սենսորային էկրանի թեստը, որը գնահատում է տեսողական հիշողությունը և նոր գիտելիքները, ստացել է ամենաբարձր համաշխարհային վարկանիշը՝ 4*՝ Research Excellence Framework-ի սանդղակով (REF) 2014[38][39]: Այս մրցանակից հետո CANTAB-ը և CANTAB PAL-ը ճանաչվեցին Բժշկական դպրոցների ազգային խորհրդի 2015 թվականի «Ազգերի առողջություն» հրապարակման մեջ, որտեղ CANTAB-ը կոչվեց Մեծ Բրիտանիայի տնտեսության խթանիչ[40]։

Քաղաքականությունը նյարդաբանության և հոգեկան առողջության բնագավառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահակյանը ղեկավարում է միջազգային նեյրոգիտության և հոգեկան առողջության քաղաքականության բնագավառի բազմաթիվ կարևոր զեկույցներ[41], այդ թվում՝ Հոգեկան առողջության ազգային ինստիտուտի (NIMH) կողմից ֆինանսավորվող Հոգեկան առողջության համաշխարհային հիմնախնդիրների զեկույցը[42] և 2008 թվականին Մտավոր կապիտալի և բարեկեցության վերաբերյալ Մեծ Բրիտանիայի կառավարության կանխատեսման նախագիծը[43]։ Վերջին նախագիծն ընդգծեց ուղեղի լավ առողջությունն ու բարեկեցությունը ողջ կյանքի ընթացքում և ընդգծեց այնպիսի կարևոր հասկացություններ, ինչպիսիք են ճանաչողական ռեզերվը և սթրեսին դիմադրողականությունը[44]։

Սահակյանը 2014 թվականին Շվեյցարիայի Դավոս քաղաքում տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական ֆորումում (ՀՏՖ) ելույթ է ունեցել նյարդաբանության և հոգեկան առողջության քաղաքականության վերաբերյալ։ Նա ուղեղի հետազոտությունների գծով ՀՏՖ-ի Գլոբալ օրակարգային խորհրդի անդամ է[45]։

Լուսաբանումը ԶԼՄ-ներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահակյանը հաճախ հանրությանը ներգրավում էր գիտության մեջ՝ հանդես գալով այնպիսի ծրագրերում, ինչպիսիք են BBC Newsnight-ը[46], ինչպես նաև The Life Scientific-ը[47] и Today Program[en][48] և Today Program-ը[48] BBC Radio 4-ում։ Նա մասնակցել է նաև բազմաթիվ թերթերի հարցազրույցների, ինչպիսիք են The Sunday Times-ը[49] և Forbes Online-ը[50]։ 2012 թվականին Սահակյանն իր ներդրումն է ունեցել Wellcome Trust Superhuman ցուցահանդեսի կատալոգում և նկարահանվել տեսահոլովակում[51]։ 2014 թվականի մայիսին Սահակյանը մասնակցել է Reddit Ask Me Anything (AMA) ծրագրին՝ պատասխանելով հարցերի մի շարք թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են դեպրեսիան և ճանաչողական ազդեցությանը խթանող դեղերը[52]։ 2014 թվականի հուլիսին Սահակյանը ցրեց այն առասպելը, որ մարդիկ օգտագործում են իրենց ուղեղի միայն 10%-ը՝ կապված «Լյուսի» ֆիլմի սյուժեի հետ[53]։ 2015 թվականի մարտին նա պատմել է Լոնդոնի գիտության թանգարանում տեղի ունեցած «Դուք այժմ բարելավվել եք» (անգլ.՝ You have been upgraded) միջոցառման մասին, որտեղ իր լաբորատորիայի անդամները ցուցադրեցին իրենց գիտելիքները[54]։ Նյարդաբանության, ուղեղի առողջության, ճանաչողական զարգացման և նյարդահոգեբուժական խանգարումների վերաբերյալ զեկուցումների համատեքստում նա հաճախ նշում էր ուղեղի առողջության և հիվանդությունների ճիշտ ախտորոշման կարևորությունը[55][56]։

Մեծարանքներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականից Սահակյանը Բրիտանական բժշկական գիտությունների ակադեմիայի գիտաշխատող է[57]։ Նա կապված է նաև Human Brain Project նախագծի հետ[58]։ Սահակյանը համարվում է նաև Else Kröner-Fresenius-Stiftung Prize 2017 մրցանակի միջազգային փորձագիտական ժյուրիի անդամ[59]։

Սահակյանը 2005 թվականին աշխատանքի է անցել Ուտրեխտի համալսարանի հոգեբանական դեղագործության ամբիոնում և 2009 թվականին առաջադրվել է Փենսիլվանիայի համալսարանի «Անվանի միջազգային գիտնական» մրցանակին[13]։ 2010 թվականին ստացել է Ծերունական հիվանդությունների և հոգեբուժական դեղագործության միջազգային քոլեջի (ICGP) ավագ հետազոտողի մրցանակ։ 2008 թվականին Սահակյանը Ալֆրեդ Դիքինի նորարարության վերաբերյալ դասախոսություն է կարդացել Ավստրալիայի Մելբուռն քաղաքում[60]։

2015 թվականին Սահակյանին շնորհվել է գիտությունների դոկտորի աստիճան Քեմբրիջի համալսարանից[61], որը համարվում է համալսարանի կողմից շնորհված բարձրագույն գիտական աստիճան ակնառու գիտական հետազոտությունների համար[62]։

2017 թվականի հուլիսին Սահակյանն ընտրվել է Բրիտանական ակադեմիայի (FBA) անդամ և Մեծ Բրիտանիայի հումանիտար և սոցիալական գիտությունների ազգային ակադեմիայի անդամ[63]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  2. 2,0 2,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  3. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  4. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  5. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  6. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  7. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  8. «Profile: Barbara Sahakian». World Economic Forum. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  9. 9,0 9,1 «Profile: Barbara Sahakian». Cambridge Neuroscience. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  10. «BBC Radio 4 – The Life Scientific, Barbara Sahakian». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  11. «Fellows of Clare Hall». Clare Hall, University of Cambridge. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  12. «Professor Barbara Sahakian elected President of the International Neuroethics Society». Cambridge Neuroscience. 2013 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 «Professor Barbara Sahakian - BAP Officer Profile». The British Association for Psychopharmacology. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
  14. Sahakian, Barbara (1977). The effects of isolation on the unconditional behaviour and response to drugs in rats (PhD thesis). University of Cambridge.
  15. «Barbara Sahakian: Profile». The Oxford Centre for Neuroethics. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
  16. Sahakian, Barbara. «Decision Making & the Ethics of "Smart Drugs"». The Global Herald. 24 Hour Trading Ltd. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
  17. Sahakian, B.; Morein-Zamir, S. (2007). Sahakian, B. J.; Morein-Zamir, S. (eds.). «Professor's little helper». Nature. 450 (7173): 1157–1159. doi:10.1038/4501157a. PMID 18097378.
  18. Sahakian, Barbara J. (Jun 2014). «What do experts think we should do to achieve brain health?». Neuroscience & Biobehavioral Reviews. 43: 240–258. doi:10.1016/j.neubiorev.2014.04.002. PMID 24742821.
  19. «What do experts think we should do to achieve brain health? Press Release». Department of Psychiatry, University of Cambridge. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  20. Sahakian, B. J.; Morein-Zamir, S. (2009). «Neuroscientists Need Neuroethics Teaching». Science. 325 (5937): 147. doi:10.1126/science.325_147a. PMID 19589983.
  21. Insel, T. R.; Sahakian, B. J.; Voon, V.; Nye, J.; Brown, V. J.; Altevogt, B. M.; Bullmore, E. T.; Goodwin, G. M.; Howard, R. J.; Kupfer, D. J.; Malloch, G.; Marston, H. M.; Nutt, D. J.; Robbins, T. W.; Stahl, S.; Tricklebank, M. D.; Williams, J. H. (2012). «Drug research: A plan for mental illness». Nature. 483 (7389): 269. doi:10.1038/483269a. PMID 22422245.
  22. Aron, A. R.; Fletcher, P. C.; Bullmore, E. T.; Sahakian, B. J.; Robbins, T. W. (2003). «Stop-signal inhibition disrupted by damage to right inferior frontal gyrus in humans». Nature Neuroscience. 6 (2): 115–116. doi:10.1038/nn1003. PMID 12536210.
  23. Sahakian, B. J.; Malloch, G.; Kennard, C. (2010). «A UK strategy for mental health and wellbeing». The Lancet. 375 (9729): 1854–5. doi:10.1016/S0140-6736(10)60817-3. PMID 20511002.
  24. Sugden, C.; Aggarwal, R.; Housden, C.; Sahakian, B. J.; Darzi, A. (2010). «Pharmacological enhancement of performance in doctors». BMJ. 340: c2542. doi:10.1136/bmj.c2542. PMID 20483930.
  25. Orrell, M.; Sahakian, B. (1995). «Education and dementia». BMJ. 310 (6985): 951–952. doi:10.1136/bmj.310.6985.951. PMC 2549351. PMID 7728017.
  26. «Psychological Medicine: Editorial Board». Cambridge University Press. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.
  27. «Barbara Sahakian – Citation Report». Web of Science. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  28. «Bad Moves Book Details». Oxford University Press. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  29. «Oxford Handbook of Neuroethics». Oxford University Press. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.(չաշխատող հղում)
  30. «CINP Executive Committee & Council 2014 - 2016». CINP. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  31. «Review Board». ECNP. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  32. «Barbara Sahakian at the WEF». Cambridge Neuroscience. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  33. «Barbara Sahakian's Profile». University of Oxford Practical Ethics. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  34. Cardew, Gail (2014 թ․ մարտի 8). «Top 10 women in science – an impossible task?». The Royal Institution. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 13-ին.
  35. Sahakian, B. J.; Morris, R. G.; Evenden, J. L.; Heald, A.; Levy, R.; Philpot, M.; Robbins, T. W. (1988). «A Comparative Study of Visuospatial Memory and Learning in Alzheimer-Type Dementia and Parkinson's Disease». Brain. 111 (3): 695–718. doi:10.1093/brain/111.3.695. PMID 3382917.
  36. «Overview of CANTAB». Cambridge Cognition. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  37. «Science Team». Cambridge Cognition. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  38. «REF Impact Case Study - CANTAB-PAL». Research Excellence Framework. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
  39. «World-leading UK medical research showcased in new publication». Medical Schools Council. 2015 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
  40. «Health of the Nation» (PDF). Medical Schools Council. 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
  41. «Barbara Sahakian Q&A». Cambridge Science Festival. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  42. Collins, P. Y.; Patel, V.; Joestl, S. S.; March, D.; Insel, T. R.; Daar, A. S.; Bordin, I. A.; Costello, E. J.; Durkin, M.; Fairburn, C.; Glass, R. I.; Hall, W.; Huang, Y.; Hyman, S. E.; Jamison, K.; Kaaya, S.; Kapur, S.; Kleinman, A.; Ogunniyi, A.; Otero-Ojeda, A.; Poo, M.; Ravindranath, V.; Sahakian, B. J.; Saxena, S.; Singer, P. A.; Stein, D. J.; Anderson, W.; Dhansay, M. A.; Ewart, W; Phillips, A.; Shurin, S.; Walport, M. (2011). «Grand challenges in global mental health». Nature. 475 (7354): 27–30. doi:10.1038/475027a. PMC 3173804. PMID 21734685.
  43. «Mental Capital and Wellbeing Foresight Report». UK Government. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  44. Beddington, J.; Cooper, C. L.; Field, J.; Goswami, U.; Huppert, F. A.; Jenkins, R.; Jones, H. S.; Kirkwood, T. B.; Sahakian, B. J.; Thomas, S. M. (2008). «The mental wealth of nations» (PDF). Nature. 455 (7216): 1057–60. doi:10.1038/4551057a. PMID 18948946. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 22-ին.
  45. «Cambridge Neuroscience». Barbara Sahakian at the WEF in Davos 2014. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  46. Susan Watts (2011 թ․ նոյեմբերի 9). «Do cognitive-enhancing drugs work?». BBC News. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  47. «Barbara Sahakian». The Life Scientific. 29 May 2012. BBC Radio 4. Վերցված է 18 January 2014-ին.
  48. 48,0 48,1 «Brain Stimulation Report». BBC Today.
  49. Minette Martin (2010 թ․ հունվարի 3). «It's a no-brainer – bring on the pills that will make us smarter». The Sunday Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  50. Stephen Kotler (2012 թ․ մայիսի 14). «Training The Brain of an Entrepreneur». Forbes. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  51. «Superhuman Collection». Wellcome Trust. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.
  52. Barbara Sahakian (2014 թ․ մայիսի 30). «From lost memories to brain drugs, a neuroscientist explains». The Conversation. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  53. Ralph Blackburn (2014 թ․ հուլիսի 20). «The underused brain? It's all in the mind: Film-makers' much-loved idea that we only use 10 per cent of our grey cells is a fiction». The Independent. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 10-ին.
  54. «Brain training at the Science Museum». Cambridge Neuroscience. 2015 թ․ ապրիլի 8. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  55. Barbara Sahakian (2013 թ․ օգոստոսի 15). «Burden of brain disorders ignored by government». The Conversation. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.
  56. Barbara Sahakian (2014 թ․ մայիսի 16). «Five brain challenges we can overcome in the next decade». The Conversation. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.
  57. «Barbara Sahakian – Profile». Academy of Medical Sciences. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  58. «Principal Investigators». Human Brain Project. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  59. «The 2017 Else Kröner Fresenius Preis für Medizinische Forschung». Else Kröner-Fresenius-Stiftung. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
  60. Miller, Nick (2008 թ․ հունիսի 6). «'Smart drugs' need smarter risk-handling». The Age. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
  61. «Congregation of the Regent House on 21 March 2015». Cambridge University Reporter. No. 6381. 2015 թ․ մարտի 25. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  62. «Information for candidates for the ScD Degree». University of Cambridge. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  63. «Elections to the British Academy celebrate the diversity of UK research». British Academy. 2017 թ․ հուլիսի 2. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]