Jump to content

Բարբարա Հերշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարբարա Հերշի
Ծննդյան թիվ՝փետրվարի 5, 1948(1948-02-05)[1][2][3][…] (77 տարեկան)
Ծննդավայր՝Հոլիվուդ, Կալիֆոռնիա[4]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0001347

Բարբարա Հերշի (անգլ.՝ Barbara Hershey, ի ծնե Բարբարա Լին Հերցշտեյն (անգլ.՝ Barbara Lynn Herzstein), փետրվարի 5, 1948(1948-02-05)[1][2][3][…], Հոլիվուդ, Կալիֆոռնիա[4]), ամերիկացի դերասանուհի «Էմմի» (1990) և «Ոսկե գլոբուս» (1991) մրցանակների դափնեկիր, Կաննի կինոփառատոնի մրցանակի կրկնակի դափնեկիր (1987, 1988), «Լավագույն դերասանուհի» «Ամոթահար մարդիկ» (1987) և «Բաժանված աշխարհ» ֆիլմերում (1988):

Բարբարա Հերշիի մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերն ու հեռուստասերիալներն են՝ «Հաննան և նրա քույրերը» (1986), «Քրիստոսի վերջին գայթակղությունը» (1988), «Սպանություն փոքր քաղաքում» (1990), «Փերիս Թրաուտ» (1991), «Տիկնոջ դիմանկարը» (1996), «11:14» (2004), «Սև կարապ» (2010), «Աստրալ» (2011, 2013), «Մի անգամ հեքիաթում» (2012-2017) և «Լուի Դրաքսի իններորդ կյանքը» (2016)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբարա Հերշին ծնվել է 1948 թվականի փետրվարի 5-ին ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի Հոլիվուդ շրջանում[5]։ Նրա հայրը՝ Առնոլդ Նաթան Հերցշտեյնը (Հերշտեյն, 1906-1981), ձիասպորտի սյունակագիր էր, մայրը՝ Մելրոուզ Հերցշտեյնը (օրիորդ Մուր, 1917-2008)[6]։ Հայրը հրեական ծագում ուներ, որի ընտանիքը ԱՄՆ էր գաղթել Հունգարիայից և Ռուսաստանից[7], մայրը, իռլանդական ծագմամբ, ծագումով Արկանզասից էր և մեծացել էր պրեսբերիականության մեջ[8][9][10]։

Բարբարան ընտանիքի երեք երեխաներից ամենաերիտասարդն է, մանկուց նա միշտ ցանկացել է դերասանուհի լինել, այդ իսկ պատճառով ընտանիքում նրան անվանել են «Սառա Բերնար»։ Նա դպրոցում ամաչկոտ էր և իրեն այնքան հանգիստ էր պահում, որ երբեմն մարդիկ նրան խուլ էին համարում: 10 տարեկանում նա արդեն իրեն հիանալի դերասանուհի էր ցույց տալիս՝ տարբեր դերեր խաղալով դպրոցական ներկայացումներում։ Նրա ավագ դպրոցի դրամայի ուսուցիչը օգնեց նրան գտնել գործակալ, իսկ 1965 թվականին՝ 17 տարեկան հասակում, նա ստացավ Էլենի դերը «Գիջեթ» հեռուստասերիալում։ Բարբարան ասաց, որ շատ շնորհակալ է իր մանկավարժին, ով դերասանական կարիերայի սկզբում պայքարում էր իրեն աջակցելու համար[11]։ Ըստ New York Times-ի Բարբարան ավարտել է Հոլիվուդի ավագ դպրոցը 1966 թվականին, բայց Դեյվիդ Քերադայնը պնդում էր, որ ինքնակենսագրության մեջ գրել է այն մասին, թե ինչպես է իրեն վտարել դպրոցից՝ դերասանական կարիերան սկսելուց հետո[12]։

Կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբարա Հերշին իր դեբյուտը կատարել է որպես դերասանուհի, փոքրիկ դերում «Գիջեթ» հեռուստասերիալի երեք դրվագներում՝ միաժամանակ մասնակցելով «Մոնրո» (1966) հեռուստասերիալի նկարահանումներին, որում նկարահանվել է նաև Մայքլ Անդերսոն կրտսերը։ Շուտով նա վերցրեց իր բեմական անունը՝ Բարբարա Հերշի[13]։ Չնայած Բարբարան ասում էր, որ այս սերիալներն օգնել են իր կարիերային, նա որոշակի հիասթափություն էր հայտնում իր դերից՝ ասելով. «Մեկ շաբաթ ես ուժեղ էի, հետո թույլ»[14]։ Դրանից հետո Հերշին ստացավ մի քանի այլ դերեր, այդ թվում՝ Սթեյսի Այվերսոնի դերը գեղարվեստական ֆիլմում, «Վեցը մեկ հարկի տակ» (1968)[14]։

1960-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին Հերշին նկարահանվել է Գլեն Ֆորդի «Լավ ատրճանակով» վեսթերն ֆիլմում։ Այս ֆիլմի նկարահանումների ժամանակ նա հանդիպեց դերասան Դեյվիդ Քերադայնի հետ և նրանք սկսեցին ռոմանտիկ հարաբերություններ, որը հետագայում նկարահանվեց նրա հետ «Կունգ Ֆու» հեռուստասերիալում։ Նույն թվականին նա նկարահանվեց «Վերջին ամառ» սկանդալային դրամայում, որը հիմնված էր Էվան Հանթերի համանուն վեպի վրա։ Այս ֆիլմում Հերշին մարմնավորել Է Սենդի անունով մի աղջկա, որը երկու երիտասարդների (նրանց մարմնավորել են Բրյուս Դևիսոնը և Ռիչարդ Թոմասը) հորդորում է բռնաբարել մեկ այլ աղջկա՝ Ռոդային (նրան մարմնավորել է Քեթրին Բըրնսը)։ Հաջորդ տարի Քեթրին Բըրնսը ստացավ Օսկարի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ այս ֆիլմում իր դերի համար[15]։

«Վերջին ամառը» ֆիլմի նկարահանումների ժամանակ սպանվել է ճայ, հարցազրույցներից մեկում Հերշին բացատրեց․

Ես թռչունին նետեցի օդ, որպեսզի ստիպեմ նրան թռչել: Մենք ստիպված էինք կրկին ու կրկին նկարահանել տեսարանը: Կարող եմ ասել, որ թռչունը հոգնել էր: Վերջապես, երբ տեսարանն ավարտվեց, ռեժիսոր Ֆրենկ Փերին ինձ ասաց, որ թռչունը կոտրել է իր պարանոցը վերջին նետման ժամանակ[16]։

Հերշին իրեն պատասխանատու էր զգում թռչնի մահվան համար և, հետևաբար, փոխեց իր բեմական անունը Ճայ. «Ես զգում էի, որ նրա հոգին մտել է իմ մեջ, և դա միակ բարոյական արարքն էր», - ավելի ուշ բացատրեց նա[11]։ Սակայն անվան փոփոխությունը դրական չի ընդունվել։ Երբ նրան առաջարկեցին մասնակցել Թիմոթի Բոթոմսի «Ջուլիուս Վրուդերի խենթ աշխարհը» (1974) ֆիլմում, Հերշին ստիպված եղավ վճարել իր աշխատավարձի կեսը՝ $25,000, որպեսզի հանդես գա Ճայ կեղծանունով, քանի որ արտադրողները կողմ չէին բիլինգին[17]։

Բարբարա Հերշին և Բեն Գազզարան 1968 թվականին

1970-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին Հերշին նկարահանվել է «Երեխաներ արտադրողը» ֆիլմում, որի սյուժեի հիմքում ընկած են փոխնակ մայրության խնդրի ուսումնասիրությունները։ Ֆիլմը շատ խիստ քննադատության է ենթարկվել. ընդ որում կինոքննադատ Շիրլի Ռիգբին ոգևորությամբ է խոսում Հերշիի աշխատանքի մասին՝ որպես ֆիլմի միակ դրական պահ:

Տարօրինակ ֆիլմ, միայն Բարբարա Հերշիի կատարումն է հիանալի դրանում: Բարբարա Հերշին գեղեցիկ փոքրիկ դերասանուհի է[18]։

Հերշին մի անգամ ասել է, որ «Պրանքային Վագոն մականունով Բերտա» (1972) ֆիլմի գլխավոր դերը «ամենահետաքրքիրն էր իր կարիերայում»[19]։ Նրա խաղընկերը դերասան Դեյվիդ Քերադայնն էր, ֆիլմի պրոդյուսերը Ռոջեր Կորմանն էր, իսկ ռեժիսորի դերում հանդես եկավ Մարտին Սկորսեզեն (սա նրա առաջին հոլիվուդյան ֆիլմն էր)։ Ֆիլմի բյուջեն կազմել է 600.000 դոլար, այս նկարը նմանություն է ունեցել «Բոնի և Քլայդ» (1967) և «Արյունոտ մայրիկ» (1970) ֆիլմերի հետ։ Չնայած Ռոջեր Կորմանը ժապավենը ներկայացրեց որպես գործառնական կտոր՝ ավելի շատ սեքսով և բռնությամբ, Սկորսեզեն շատ ավելի մեծ ազդեցություն ունեցավ ֆիլմի վրա[19]։

Ռոջեր Էբերտը «Chicago Sun-Times»-ից գրել է․

Մարտին Սկորսեզեն ֆիլմում տրամադրություն և մթնոլորտ է ստեղծել մեկից ավելի գործողությունների համար: Եվ նրա հասկացողությամբ բռնությունը միշտ ձանձրալի և անընդհատ տհաճ զգացողություն է, որը չի ազատում հանգիստը, և նոր բռնությունը պետք է տարբեր լինի[19]։

Ֆիլմերից բացահայտ դրվագներ վերստեղծելու միտումը հայտնվել Է «Playboy» ամսագրում 1972 թվականին[20]։

16 տարի անց Հերշին հավակնում էր Մարիամ Մագդաղենացու դերին, Սկորսեզեի «Քրիստոսի վերջին գայթակղությունը» (1988)ֆիլմում[18]։ Այս ֆիլմում իր դերի համար նա առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի, «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Կինոֆիլմ» անվանակարգում 1989 թվականին[21]։

1970-ական թվականների կեսերին Հերշին հիմնականում աշխատել է Դևիդ Քերադայնի հետ[22], այսպես, 1974 թվականին նրա հետ հանդես է եկել որպես հյուր աստղ «Քունգ Ֆու» հեռուստատեսային սերիալի դրվագում։ Նա նաև հայտնվել է նրա երկու ինքնուրույն ռեժիսորական նախագծերում՝ «Դու և ես» (1975) և «Ամերիկանա» (1983)․ երկու ֆիլմերն էլ նկարահանվել են 1973 թվականին[23], սակայն էկրաններ են բարձրացել շատ ավելի ուշ։ Նրա հայրը՝ Առնոլդ Հերցշտայնը, նույնպես նկարահանվել է «Ամերիկանա» ֆիլմում։

Ավելի ուշ՝ 1974 թվականին, նա ոսկե մեդալ է ստացել Ատլանտայի կինոփառատոնում՝ հոլանդական «Սերը գալիս է աննկատ» (1973) ֆիլմում իր դերի համար[22]։

Ավելի ուշ Հերշին Չարլթոն Հեստոնի հետ նկարահանվել է «Վերջին հիանալի մարդիկ» (1976) ֆիլմում։ Նա հույս ուներ, որ ֆիլմը կօգնի վերակենդանացնել իր կարիերան, այդ ժամանակ նա արդեն բաժանվում էր Քերադայնից և իր կեղծանունից՝ Ճայ[24]։ Ընթացքում մնացած 1970-ականներին, նա հայտնվել է հեռուստատեսային ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ջրհեղեղ»(1976), «Արևոտ Սուրբ Ծնունդ» (1977) և «Մեղադրանք կնոջ դեմ» (1977), որում նա խաղում էր լեսբուհի[25][26]։

1980-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով Հերշին ստացավ Նինա Ֆրանկլինի դերը Ռիչարդ Ռաշի «Աճպարար» (1980) ֆիլմում, որը նշանավորեց նրա վերադարձը մեծ էկրան՝ չորս տարվա փոքր հեռուստատեսային դերերից հետո։ Բարբարան զգում էր, որ անընդհատ նետվելու է ֆինանսիստների դեմ պայքարի՝ այս ֆիլմում դեր ստանալու համար[25]։ Նա նաև զգաց, որ այս ֆիլմը կարևոր անցում է իր համար՝ աղջիկների դերերից մինչև կանանց դերեր[25]"

«Աճպարար» ֆիլմից հետո հաջորդած «կին դերերից» մի քանիսը ներառում էին՝ սարսափ ֆիլմ «Արարած» (1982), «Տղաներ, ինչ է պետք» (1983), որում նա մարմնավորել է Ջենիս Յեգերին՝ փորձարկող օդաչու Չաք Յեգերի կնոջը և «Ոսկու բնակտոր» ֆիլմում (1984), որում նա մարմնավորել է Հարրիեթ Բըրդին։ Այս դերի համար Ֆերշին ընտրեց գլխարկ, կոնկրետ գույնով։ Ռեժիսոր Բարրի Լևինսոնը համաձայն չէր իր ընտրության հետ, բայց նա պնդում էր, որ ֆիլմում այդ գլխարկը հագնի[27]։ Լևինսոնն ավելի ուշ Հերշիին հրավիրել է Դենի Դե Վիտոյի կնոջ՝ Նորա Թիլլիի դերի համար «Ալյումինե տղամարդիկ» (1987) կատակերգությունում[25]։

Բարբարա Հերշին Տորոնտոյի կինոփառատոնում, 2010 թվականի սեպտեմբերի 13

1986 թվականին Հերշին լքել է հայրենի Կալիֆոռնիան և որդու հետ տեղափոխվել Մանհեթեն։ Երեք օր անց նա կարճ հանդիպում ունեցավ Վուդի Ալենի հետ, ով նրան առաջարկեց Լիի դերը իր ֆիլմում՝ «Հաննան և նրա քույրեր» (1986)[28]։ Ալենի նկարը արժանացել է երեք «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։ Ֆիլմը նաև Հերշիին բերեց BAFTA մրցանակի անվանակարգ՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Նա նկարագրեց դերը որպես, «գեղեցիկ նվեր»[25]։

Այս ֆիլմից հետո Բարբարան երկու տարի անընդմեջ մրցանակ է շահում կնոջ լավագույն դերի համար՝ Կաննի կինոփառատոնում, «Ամոթահար մարդիկ» (1987) և «Բաժանված աշխարհ» (1988) ֆիլմերում դերերի համար։ Դեռ 1980-ականներին, նա խաղացել է դերասանուհի Լիլի Դամիտա, հեռուստաֆիլմում «My Wicked, Wicked Ways» (1985)։ Նա նաև մարմնավորել է Մայրա Ֆլիներին, «Ինդիանա նահանգի թիմ» (1986) ֆիլմում։

1990-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Հերշին ստացել Է «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում», «Սպանություն փոքր քաղաքում», որը հիմնված էր Ջոն Բլումի և Ջեյմս Աթկինսի «Վկայություն սիրո օգտին» գրքում նկարագրված իրական իրադարձությունների վրա։ Գործի իրական մասնակիցների շատ անուններ փոխվել են ֆիլմի համար։

1991 թվականին Հերշին մարմնավորել է «Փերիս Թրաութ» (1991) ֆիլմի գլխավոր հերոսի կնոջը՝ Հաննա Թրաութին։ Այս ֆիլմում Հերշին կրկին համագործակցել է «Սպանություն փոքր քաղաքում» ֆիլմի ռեժիսոր Սթիվեն Ջիլենհոլի հետ, որում նա մարմնավորել է գլխավոր հերոսի կնոջը։ Նրա ամուսինը՝ դաժան հրեշը (խաղացել է Դենիս Հոփերը), դատվում է աֆրո-ամերիկացի երիտասարդ աղջկա սպանության համար։ Ֆիլմը հիմնված է Փիթ Դեքսթերասի վեպի վրա, որը գրվել է 1988 թվականին։ Նկարը նկարագրվել է որպես «դրամատիկ, խորը թափանցելով ռասիզմի, բռնության և սպանության մութ խոռոչները»[29]։ «Փերիս Թրաութը» առաջադրվել է հինգ «Էմմի» մրցանակի։

Այդ տարի ավելի ուշ, Հերշին մարմնավորեց փաստաբանի դեր, որը պաշտպանում էր իր քոլեջի սենյակակցին, որը մեղադրվում էր ամուսնու սպանության մեջ, «Անպաշտպան» (1991) դետեկտիվ ֆիլմում:

«Վտանգավոր կինը» (1993), «Շների ցեղի վերջին մարդը» (1995), «Ուրիշի հուղարկավորությունը» (1996), «Տիկնոջ դիմանկարը» (1996), «Նախաճաշ չեմպիոնների համար» (1999) և այլն: «Տիկնոջ դիմանկարը» ֆիլմում իր դերի համար Հերշին 1997 թվականին առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։

2000-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Հերշին նկարահանվել է «Լանտանա» հոգեբանական թրիլերում։ Նա միակ ամերիկուհին էր այս ֆիլմի դերասանական կազմում, որում ընդգրկված էին Ռեյչել Բլեյքը, Էնթոնի Լապալիան, Ջեֆրի Ռաշը և այլք։ Նա նկարահանվել է ևս մեկ թրիլերում՝ «11:14» (2003), Ռեյչել լի Քուքի, Պատրիկ Սուեյզիի, Հիլարի Սուենկի և Քոլին Հենքսի հետ։ Հերշին շարունակել է հեռուստատեսությամբ հանդես գալ 2000-ականներին, այդ թվում «Լեռը» սերիալի սեզոնները (2004-2005)։ Նա նաև նկարահանվել է էն Շիրլի ավագի դերում «Էննը Կանաչ տանիքներից. Նոր սկիզբ» (2008) հեռուստաֆիլմում։

2010 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Հերշին նկարահանվել է Դարրեն Արոնոֆսկու հոգեբանական թրիլերում՝ «Սև կարապը», Նատալի Փորտմանի և Միլա Կունիսի հետ միասին, այս ֆիլմում իր դերի համար նա առաջադրվել է BAFTA մրցանակի՝ 2011 թվականին «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում, իսկ հետո նկարահանվել է Ջեյմս Վանի սարսափ ֆիլմում՝ «Աստրալ» (2011)։ 2012-ից 2016 թվականներին նա երկրորդական դեր է ունեցել ABC հեռուստասերիալում՝ «Once Upon A Time», որտեղ նա մարմնավորել է չարագործ Քորին, որը հայտնի է Սրտերի թագուհու մականունով։ Դրանից հետո նա նկարահանվել է «Աստրալ 2» (2013) և «Լուի Դրաքսի իններորդ կյանքը» (2016) ֆիլմերում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին Հերշին ծանոթացել է դերասան Դեյվիդ Քերադայնի հետ՝ «Լավը ատրճանակով» ֆիլմի վրա աշխատելիս[11]։ Հարցազրույցներից մեկում Քերադայնը պատմել է, որ այդ ֆիլմում բռնաբարության տեսարանի ժամանակ կոտրել է Բարբարայի կողը[30]։ Նրանք միասին նկարահանվել են այլ ֆիլմերում, այդ թվում՝ Մարտին Սկորսեզե Բերտի ֆիլմում՝ Ապրանքային վագոն մականունով։ 1972 թվականին զույգը միասին մերկ լուսանկարվեց Playboy ամսագրի համար՝ վերարտադրելով այդ ֆիլմի որոշ սեքսուալ տեսարաններ։ Ավելի ուշ՝ 1972 թվականին, Հերշին ծնեց որդուն՝ Թոմին։ Քերադայնի հետ հարաբերությունները դադարեցվել են 1974 թվականին։

1992 թվականի օգոստոսի 8-ին Հերշին ամուսնացել է նկարիչ Ստեֆան Դուգլասի հետ։ Արարողությունը տեղի է ունեցել Կոնեկտիկուտ նահանգի Օքսֆորդ քաղաքում գտնվող նրա տանը, հարսանիքի միակ հյուրերը եղել են նորապսակների մայրերը և Բարբարայի որդին՝ Թոմը[31]։ Ամուսինները ամուսնալուծվել են ամուսնությունից մեկ տարի անց[32]։ Ավելի ուշ՝ 1999 թվականին, Հերշին սկսեց հանդիպել դերասան Նավին Էնդրյուսի հետ[33]։ 2005 թվականին նրանց կարճատև բաժանման ժամանակ Էնդրյուսը երեխա ունեցավ մեկ այլ կնոջ հետ[34]։ 2010 թվականի մայիսին այն բանից հետո, երբ Էնդրյուսը շահեց որդու խնամակալությունը, զույգը հայտարարեց որ նրանք ավարտել են իրենց 10-ամյա հարաբերությունները կես տարի շուտ[35]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1963-1966 ս Ֆերմերի դուստրը The Farmer's Daughter Լյուսի
1963-1967 ս Բոբ Հոուփը ներկայացնում է Bob Hope Presents the Chrysler Theatre Քեյսի Հոլոուեյ
1964-1970 ս Դենիել Բուն Daniel Boone Դայնա Հաբարդ
1965-1968 ս Փախչել ձեր կյանքից Run for Your Life Ջեյն
1965-1966 ս Գիջեթ Gidget Էլեն
1967-1968 ս Զավթիչներ The Invaders Բեթ Ֆերգյուսոն
1967-1971 ս Բարձր թփուտ The High Chaparral աղջիկ
1968 ֆ Վեցը մեկ հարկի տակ With Six You Get Eggroll Սթեյսի Այվերսոն
1969 ֆ Լավ ատրճանակով Heaven With a Gun հնդկուհի
1969 ֆ Վերջին ամառ Last Summer Սենդի
1970 ֆ Լ. Բ. Ջոնսի ազատագրումը The Liberation of L. B. Jones Նելլա Մանդայն
1970 ֆ Երեխաներ արտադրող The Baby Maker
1971 ֆ Երջանկության հետապնդում The Pursuit of Happiness Ջեյն Կաուֆման
1972 ֆ Գործարք, կամ Բլյուզը կորած պայուսակի մասին

քառասուն աղյուսով Բերկլիից Բոստոն ճանապարհին

Dealing: Of the Berkeley-to-Boston
Forty-Brick Lost-Bag Blues
Սյուզան
1972 ֆ Բերտան՝ Ապրանքային Վագոն մականունով Boxcar Bertha Բերտա Թոմփսոն
1972 ս Կունգ Ֆու Kung Fu Նեն Չի
1973 ֆ Սերը գալիս է աննկատ Love Comes Quietly Անժելա
1974 ֆ Ջուլիուս Վրուդերի խենթ աշխարհը The Crazy World of Julius Vrooder Զաննի
1975 ֆ Ադամանդներ Diamonds Սալլի
1975 ֆ Դու և ես You and Me մատուցողուհի
1976 ֆ Վերջին հիանալի մարդիկ The Last Hard Men Սյուզան
1976 հֆ Ջրհեղեղ Flood! Մերի Քաթլեր
1976 ֆ Դատական մենամարտ Trial by Combat Մարիոն Էվանս
1977 հֆ Մեղադրանք կնոջ դեմ In the Glitter Palace Էլեն Լենգ
1977 հֆ Պարզապես մի փոքր անհանգստություն Just a Little Inconvenience Նիկի
1977 հֆ Արևոտ Սուրբ Ծնունդ Sunshine Christmas Կոդի Բլանկի
1980 հֆ Հրեշտակ իմ ուսին Angel on My Shoulder Ջուլի
1980 ֆ Աճպարար The Stunt Man Նինա Ֆրանկլին
1981 ֆ Վերցրեք այս աշխատանքը և հեռու մղեք այն Take This Job and Shove It Ջեյմի Հոլստեդ
1981 ս Ամերիկյան թատրոն American Playhouse կանչով աղջիկ
1982 ֆ Արարած The Entity Կառլա Մորան
1982 հֆ Մթնշաղի թատրոն Twilight Theater
1982 հֆ Ուիքէնդ Weekend Լենոր
1982 ս Կախարդական պատմությունների թատրոն Faerie Tale Theatre սպասուհի
1983 ֆ Տղաներ, ինչ է պետք The Right Stuff
1983 ֆ Ամերիկանա Americana Ջեսսի դուստր
1984 ֆ Ոսկու բնակտոր The Natural Հարրիեթ
1985 հֆ My Wicked, Wicked Ways: The Legend of Errol Flynn Լիլի Դամիտա
1985 ս Ալֆրեդ Հիչքոքը ներկայացնում է Alfred Hitchock Presents Ջեսսի Դին
1986 ֆ Հաննան և նրա քույրերը Hanhan and Her Sisters Լի
1986 հֆ Կրքի ծաղիկ Passion Flower Ջուլիա
1986 ֆ Ինդիանա նահանգի թիմ Hoosiers Մայրա Ֆլիներ
1987 ֆ Ալյումինե մարդուկ Tin Men Նորա Թիլլի
1987 ֆ Ամաչկոտ մարդիկ Shy People Ռութ
1988 ֆ Ամոթահար մարդիկ A World Apart Դիանա Ռոթ
1988 ֆ Քրիստոսի վերջին գայթակղությունը The Last Temptation of Christ Մարիամ Մագդաղենացի
1988 ֆ На пляжеԼողափում Beaches Հիլարի Ուիթնի Էսեքս
1989-2010 ս Ագաթա Քրիստիի Պուարո Agatha Christie’s Poirot Քերոլայն Հաբարդ («Սպանություն Արևելյան էսպրեսում» եթերաշրջան)
1990 հֆ Սպանություն փոքր քաղաքում A Killing in a Small Town Քենդի Մորիսոն
1990 ֆ Վաղը կարգավորեք ռադիոընդունիչները․․․ Tune in Tomorrow մորաքույր Ջուլիա
1991 ֆ Փերիս Տրաուտ Paris Trout Հաննա Տրաուտ
1991 ֆ Անպաշտպան Defenseless Թելմա Կնուդսեն
1992 հֆ Մնա գիշերը Stay the Night Ջիմի Սյու Ֆանգեր
1992 ֆ Լուսանկարիչ The Public Eye Կայա Լևից
1993 ֆ Ինձ բավական է Falling Down Բեթ
1993 ֆ Սվինգ երեխաները Swing Kids Ֆրաու Մյուլլեր
1993 ֆ Շփոթված ժառանգներ Splitting Heirs դքսուհի Լյուսինդա
1993 ֆ Վտանգավոր կին A Dangerous Woman Ֆրենսիս
1993 ս Միայնակ աղավնի։ Վերադարձ Return to Lonesome Dove Կլարա Ալեն
1993 հֆ Աստվածաշնչյան լեգենդներ. Աբրահամը հավատքի պահապանն է Abraham Սառա
1994 ս Հույս Չիկագո Chicago Hope դոկտոր Ֆրանչեսկա Աբերնեթ
1995 ֆ Շների ցեղի վերջին մարդը Last of the Dogmen պրոֆեսոր Լիլիան Դիանա Սլոան
1996 ֆ Ուրիշի հուղարկավորությունը The Pallbearer Ռութ Աբերնատի
1996 ֆ Տիկնոջ դիմանկարը The Portrait of a Lady մադամ Սերենա Մերլ
1998 ֆ Գորտեր օձերի համար Frogs for Shakes Եվա Սանտանա
1998 հֆ Սանդուղք The Staircase Մեդելին մայրիկ
1998 ֆ Զինվորի դուստրը երբեք լաց չի լինում A Soldier's Daughter Never Cries Մարսելա Ուիլիս
1999 ֆ Նախաճաշ չեմպիոնների համար Breakfast of Champions Սելիա Հուվեր
1999 ֆ Կիրք Passion Ռոզա Գրեյնջեր
1999 ֆ Խեղդվել ցամաքում Drowning on Dry Land Քեթ
2001 ֆ Լանտանա Lantana Վալերի
2002 ս Դանիել Դերոնդա Daniel Deronda կոմսուհի Մարիա
2003 հֆ Սով Hunger Point Մարիսա Հանթեր
2003 հֆ Անծանոթն իմ կողքին The Stranger Beside Me Էնն Ռուլ
2003 ֆ T-20 Years and Counting Գլինիս Յեգեր
2004 ֆ Փամփուշտը դեպի վեր Riding the Bullet Ժան Պարկեր
2004 հֆ Ռայ Paradise Էլիզաբեթ
2004 ֆ 11:14 11:14 Նորմա
2004-2005 ս Լեռը The Mountain Ջենի Քարվեր
2007 ֆ Թռչունները չեն թռչում դրախտում The Bird Can't Fly Մելոդի
2007 ֆ Սերը ուշ է գալիս Love Comes Lately Ռոզալի
2008 ֆ Մի բախվեք աստղերի հետ Uncross the Stars Հիլդա
2008 ֆ Անզավակ Childless Նատալի
2008 հֆ Էննը Կանաչ տանիքներից. Նոր սկիզբ Anne of Green Gables: A New Beginning Էն Շիրլի ավագ
2009 ֆ Ալբերտ Շվայցեր Albert Schweitzer Էլեն Շվայցեր
2010 ֆ Սև կարապ Black Swan Էրիկա Սեյերս
2011 ֆ Դավադիրը Insidious Լորեյն Լամբերտ
2011 ֆ Պատասխաններ ոչնչի Answers to Nothing Մերիլին
2012 ֆ Left to Die Սանդրա Չեյզ
2012-2016 ս Մի անգամ հեքիաթում Once Upon a Time Սրտերի թագուհի
2013 ֆ Աստրալ․ Գլուխ 2 Insidious: Chapter 2 Լորեյն Լամբերտ
2014 ֆ Sister Սյուզան
2016 ս Դեմիեն Damien Էն Ռութլեջ
2016 ֆ Լուի Դրաքսի իններորդ կյանքը The 9th Life of Louis Drax Վիոլետ Դրաքս
2018 ս Գաղտնի նյութեր The X-Files Էրիկա Փրայս / Erika Price

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակների և անվանակարգերի ամբողջական ցանկը IMDb կայքում[36]։

Մրցանակ Թվական Կատեգորիա Աշխատանք Արդյունք
Օսկար 1997 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար Տիկնոջ դիմանկարը Առաջադրված
BAFTA 1987 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար Հաննան ու նրա քույրերը Առաջադրված
2011 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Սև կարապ Առաջադրված
Ոսկե գլոբուս 1989 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Կինոֆիլմ Քրիստոսի վերջին գայթակղությունը Առաջադրված
1991 Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում Սպանություն փոքր քաղաքում Հաղթանակ
1997 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Կինոֆիլմ Տիկնոջ դիմանկարը Առաջադրված
Էմմի 1990 Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում Սպանություն փոքր քաղաքում Հաղթանակ
1991 Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում Փերիս Տրոուտ Առաջադրված
ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակ 2011 Խաղային կինոյի լավագույն դերասանական կազմ Սև կարապ Առաջադրված
Կաննի կինոփառատոն 1987 Մրցանակ լավագույն դերասանուհու համար Ամոթահար մարդիկ Հաղթանակ
1988 Մրցանակ լավագույն դերասանուհու համար Բաժանված աշխարհ Հաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #130619604 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Barbara Hershey Biography». Արխիվացված օրիգինալից 2012-06-26-ին. Վերցված է 2012-06-23-ին.
  6. Carradine, David. Endless Highway. (1995) Journey Publishing. pg. 299
  7. «Hadley Freeman. Barbara Hershey on Beaches, Woody Allen and breastfeeding on TV: 'I was an innocent'». Արխիվացված օրիգինալից 2021-10-09-ին. Վերցված է 2021-10-09-ին.
  8. «Arnold N Herzstein 1910 census record» (անգլերեն). Familysearch.org. Արխիվացված օրիգինալից 2012-03-29-ին. Վերցված է 2011-06-26-ին.
  9. Mandell, Jonathan (1988-08-15). «PROFILE: Transfiguration of an Actress; Barbara Hershey». Newsday (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012-11-07-ին. Վերցված է 2010-06-15-ին.
  10. Fox Dunn, Angela (1993-04-29). «Barbara Hershey». The Record (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012-11-07-ին. Վերցված է 2010-06-15-ին.
  11. 11,0 11,1 11,2 Jachovich, Karen G. «"Barbara Hershey Drops Her Hippie Past and a Name, Seagull, and Her Career Finds Wings"» (անգլերեն). People. Արխիվացված օրիգինալից 2016-05-20-ին. Վերցված է 2017-02-29-ին.
  12. Ankeny, Jason. «All Movie Guide» (անգլերեն). New York Times. Արխիվացված օրիգինալից 2013-10-03-ին. Վերցված է 2010-06-06-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  13. «Barbara Hershey, Back on Earth». Lakeland Ledger. 31 августа 1979
  14. 14,0 14,1 Blake, John (1968-05-04). «"No Bars for this Hershey"» (անգլերեն). Pittsburgh Press. Արխիվացված օրիգինալից 2015-09-26-ին. Վերցված է 2017-03-30-ին.
  15. King, Susan (2012-01-18). «'Last Summer' to have rare screening from American Cinematheque» (անգլերեն). Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2012-07-15-ին. Վերցված է 2012-07-02-ին.
  16. Walker, Connecticut. «Barbara Seagull: The New Hollywood.» Parade magazine. 16 декабря 1973
  17. O’Brian, Jack. Entertainment. Sarasota Journal. 4 марта 1974 Pg. 5-B
  18. 18,0 18,1 Rigby, Shirley (1970-12-16). «The Baby Maker-A Bizarre Tale» (անգլերեն). The Miami News. Վերցված է 2017-03-30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  19. 19,0 19,1 19,2 «Turner Classic Movie Programming Article: Boxcar Bertha» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2010-10-06-ին. Վերցված է 2010-06-06-ին.
  20. Playboy August 1972, Vol. 19, Iss. 8, pg. 82-85, by: Ron Thal, Boxcar Bertha
  21. «Martin Scorsese's The Last Temptation of Christ». Pbs.org (անգլերեն). 2010-03-03. Արխիվացված օրիգինալից 2010-08-30-ին. Վերցված է 2017-03-31-ին.
  22. 22,0 22,1 Wright, Fred (1974-08-29). «David Carradine is Human-Honest!» (անգլերեն). The Evening Independent. Արխիվացված օրիգինալից 2015-09-23-ին. Վերցված է 2017-03-31-ին.
  23. Scott, Vernon. Hollywood: «Welcome Home, Barbara Hershey». The Telegraph Gazette. 5 ноября 1975.
  24. Bacon, James. Barbara Hershey is Facing a Whole New Life. Sarasota Journal. 2 декабря 1975.
  25. 25,0 25,1 25,2 25,3 25,4 Forsberg, Myra (1987-03-29). «"Film; Barbara Hershey: In Demand"» (անգլերեն). New York Times. Արխիվացված օրիգինալից 2017-04-09-ին. Վերցված է 2017-03-30-ին.
  26. «No Qualms for Barbara» (անգլերեն). Eugene Register. 1977-02-27. Արխիվացված օրիգինալից 2017-05-17-ին. Վերցված է 2017-03-30-ին.
  27. «Barbara Hershey "Natural"» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017-05-10-ին. Վերցված է 2017-03-31-ին.
  28. Robbins, Fred (1987-03-26). «Barbara Hershey; Looking to the Future» (անգլերեն). The Spokesman-Review. Արխիվացված օրիգինալից 2021-05-28-ին. Վերցված է 2017-03-31-ին.
  29. Cerone, Daniel (1991-04-13). «"'Paris Trout' Tested Hershey Versatility"» (անգլերեն). Daily Gazette. Արխիվացված օրիգինալից 2016-07-22-ին. Վերցված է 2017-03-31-ին.
  30. Carradine, Pg. 300
  31. Kahn, Tom. «Passages». People magazine. August 24, 1992.
  32. «Public Eye». San Diego Union Tribune. November 24, 1993
  33. «Lost's Naveen Andrews». People (անգլերեն). 2005-01-24. Արխիվացված օրիգինալից 2016-08-21-ին. Վերցված է 2017-03-31-ին.
  34. «Sayid Ain't So: Naveen Andrews Knocks Up Another One» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008-12-01-ին. Վերցված է 2008-11-04-ին.
  35. «Lost's Naveen Andrews Found in Splitsville» (անգլերեն). 2010-05-30. Արխիվացված օրիգինալից 2010-08-08-ին. Վերցված է 2012-07-07-ին.
  36. «Barbara Hershey Awards». Barbara Hershey—IMDb (անգլերեն). 2017-03-10. Արխիվացված օրիգինալից 2017-03-12-ին. Վերցված է 2017-03-10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Հերշի» հոդվածին։