Բարբարա Համմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարբարա Համմեր
անգլ.՝ Barbara Hammer
Դիմանկար
Ծնվել էմայիսի 15, 1939(1939-05-15)[1][2][3][…]
ԾննդավայրՀոլիվուդ, Կալիֆոռնիա[3]
Մահացել էմարտի 16, 2019(2019-03-16)[3][4][5][…] (79 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ[6]
ԿրթությունՆահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում (1963), Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան (1961), Նահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում (1975), Սան Ֆրանցիսկոյի համալսարան և Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանի կինեմատոգրաֆիայի ֆակուլտետ
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, ինքնակենսագիր, մոնտաժող, կինեմատոգրաֆ, վիդեոնկարիչ և արվեստագետ
ԱշխատավայրԵվրոպական բարձրագույն դպրոց
Պարգևներ և
մրցանակներ
Կայքbarbarahammerfilms.com
 Barbara Hammer Վիքիպահեստում

Բարբարա Ջին Համմեր մայիսի 15, 1939(1939-05-15)[1][2][3][…], Հոլիվուդ, Կալիֆոռնիա[3] - մարտի 16, 2019(2019-03-16)[3][4][5][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3], վավերագրական կինոնկարների ամերիկացի ռեժիսյոր և ԼԳՏԲ ակտիվիստ, առավել հայտնի է լեսբիական սեքսուալությունը և կինոյի նկատմամբ ԼԳՏԲ ներկայացչության պատմությունը հետազոտող փորձարարական ֆիլմերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբարա Ջին Համմերը ծնվել է 1939 թվականին մայիսի 15–ին Լոս Անջելեսում, ավտոլցման կայանի տեր Ջոն Համմերի և քարտուղարուհի Մարիան Համմերի (ի ծնե Կուս) ընտանիքում։ Մանկությունն ու պատանեկությունը անց է կացրել Ինգլվուդում (Կալիֆորնիա)։ Լոս Անջելեսում Կալիֆորնիայի համալսարանն ավարտելուց հետո՝ գրականությունից, բակալավրի աստիճանով, ամուսնացել է Կլեյտոն Ուորդի հետ։ Այնուհետև Սան Ֆրանցիսկոյում նա ավարտել է անգլերեն գրականությունից մասգիստրոսական ծրագիրը[8]։

Համմերը փորձել է նկարել, իսկ ինքնակենսագրության մեջ մանրամասն նկարագրել է այն պահը, երբ 1960 թվականների վերջին հասկացել է, որ պետք է ֆիլմ նկարահանի՝ լուսանկարչական սարքով մտնելով գեղարվեստորեն լքված տնակ, նա օբյեկտիվի առջև դրել է իր ակնոցների երկֆոկալ ոսպնյակը և տեսել, ինչպես է պատկերը շարժվում և կրկնվում։ Փորձելով այս ազդեցությունը տան ձևավորման, մայթին սեփական ստվերի և մոտակայքում աթոռին նստած տղամարդու վրա՝ Համմերը զգացել է, որ այդ զգացմունքները համընկնում են «տղամարդկանց աշխարհում ապրող կնոջ» զգացմունքների մասին իր պատկերացումների հետ[9][10]։ 1968 թվականին Համմերը նկարահանել է իր առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Schizy», որը ցուցադրվել է տեղական փառատոնում՝ ֆիլմերի համար «8 Super» տեսաերիզով և արժանացել է պատվավոր մրցանակի[8][11]։ Իր երկրորդ ֆիլմում՝ «Barbara Ward Will Never Die» (1969), նա արտացոլել է ամուսնու հետ բաժանումը, որի ազգանունն էր կրում ամուսնության ժամանակ՝ հերոսուհին, որի անունից տարվում է նկարահանումը, ոչնչացնում է կաթոլիկ գերեզմանատան տապանաքարերը և խաչերից մեկի վրա գրում է «Բարբարա Ուորդ»։ Շուտով նա ամուսնալուծվել է և վերականգնել աղջկական ազգանունը։ Ամուսնալուծությունից հետո համմերը դասավանդել է Սանտա Ռոզե քոլեջում, այցելել է ֆեմմինիստական խումբ և մի անգամ ճանաչել է իրեն որպես լեսբուհի[9][11]։

1973 թվականին Համմերը Կալիֆորնիա նահաանգի Սան Ֆրանցիսկոյի համալսարանում կինոյի պատմությունից ստացել է երկրորդ մասգիստրոսի աստիճանը։ Համալսարանում նա առաջին անգամ է տեսել Մայի Դերենի «Կեսօրվա ցանցեր» փորձարարական կարճամետրաժ ֆիլմը, որը մեծ տպավորություն է գործել Համմերի վրա նրանով, թե ինչպես են պոետական դրվագները միավորվել ոչ թե տրամաբանական գործողությամբ, այլ ընդհանուր զգացումով կամ գաղափարով[12] и тем, как в нём была показана «женщина, отбрасывающая пелену, туман, ограничения прочь со своих глаз и своего бытия»[13]։ Համմերը «Կեսօրվա ցանցեր» կարճամետրաժ ֆիլմում մեջբերել է «Ես եղել եմ/Ես դարձել եմ» («I Was/I Am», 1973), որտեղ ներկայացված է հերոսուհի «արքայադստեր» (այն խաղում է հենց Համմերը) վերածումը բայքերի[8][10][13]։

Համմերի 1970–ական թվականների աշխատանքները նվիրված են եղել առավեապես կանացի մարմինին և լեսբիական սեքսուալությանը։ Նշանավոր աշխատանք է համարվում չորս րոպեանոց «Դայկակտիկս» («Dyketactics», 1974) ֆիլմը։ Առաջին մասում մերկ կանանց խումբը պարում է բուկոլիկ լանդշաֆտում, երկրորդ մասը իրենից ներկայացնում է Համմերի և նրա աղջկա հետ էրոտի տեսարան, հնարավոր է, լեսբիների մասին նկարահանված առաջին բաց ֆիլմն է[8][14]։ Այդ շրջանի այլ ֆիլմերում ևս Համմերը նկարահանել է իր զուգընկերներին՝ տեսանկաչուհի Էլմի Մաքսին անգլ.՝ Max Almy «Սուպերդայքը հանդիպում է մադամ իքսին» («Superdyke Meets Madame X», 1975) ֆիլմում, լուսանկարիչ Թի Կորինին անգլ.՝ Tee Corinne «Կանայք, որոնց ես սիրում եմ» («Women I Love», 1976) ֆիլմում, պարուհի Թերրի Սենդգրաֆինանգլ.՝ Terry Sendgraff «Կրկնակի ուժ» («Double Strength», 1978) ֆիլմում[14]։ Համմերն աշխատում էր ավանգարդ կինոմատոգրաֆիստների ընկերության առավելապես տղամարդկանցից անջատ և ցույց էր տալիս իր ֆիլմերը ֆեմինիստական գրախանութներում, խմբակներում և վորքշոփերում, հաճախ ինքն էր ձեռք բերում կինոցուցադրման սարքավորումները։ Որպեսզի հնարավորություն ստանա իր ֆիլմերը ցուցադրել ավելի լայն հանրությանը, նա ստեղծել է Goddess Film բաշխիչ ընկերությունը[15]։

70-ականների վերջին և 80-ականների սկզբին ֆեմինիստական շարժման «սեքսուալ ատերազմների» շրջանում արմատական ֆեմինիստները քննադատել են Համերի ֆիլմերը՝ կանացի մարմնի ցուցադրման համար։ 1982 թվականի «Հասարակություն» («Audience») ֆիլմում Համմերը փաստագրել է իր ֆիլմերի նկատմամբ հանդիսատեսի արձագանքները և կինոցուցադրությունների ժամանակ քննարկումները[14][16]։ 1983 թվականին ռեժիսյորը Սան Ֆրանցիսկոյից տեղափոխվել է Նյու Յորք[17]։ 1980–ական թվականների նրա ֆիլմերը վիրված էին ամենատարբեր թեմաների՝ տատիկի մահվանը («Տեսողական նյարդ» («Optic Nerve»), 1985), մարդկանց օտարումը քաղաքային տրանսպորտում («Ուզու՞մ ես ծանոթանալ հարևանիդ հետ։ Ձայնագրություն Նյու Յորքի մետրոյից» («Would You Like to Meet Your Neighbor? A New York City Subway Tape»), 1985), կիբերսեքսուալությանը («No No Nooky T.V.», 1987; ֆիլմը ստեղծվել է վաղ անհատական համակարգչի օգնությամբ Amiga 1000)[14][17]։ «Տեսողական նյարդ» –ը հայտնվել է Ուիթնի բիենալեի ցուցադրության ծրագրում, որը հայտնիություն է բերել Համմերին ԱՄՆ–ի ժամանակակից արվեստում[14]։

1980–ական թվականների կեսին Համմերը իր զուգընկեր, իրավունքների պաշտպան Բյորկ Ֆլորիի {{|en|Florrie R. Burke}} ազդեցության տակ (նրանք միասին են եղել մինչև Համմերի մահը) սկսել է նկարահանել ֆիլմեր ՄԻԱՎ–ի և ԼԳՏԲ շարժման պատմության մասին մասին[16]։ 1992 թվականին Համմերը Արվեստի Ազգային ֆոնդի դրամաշնորհի շնորհիվ նկարահանել է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Նիտրատային համբույրներ» (անգլերեն)՝ էսսե 20–րդ դարում ԼԳՏԲ հարաբերությունների «անտեսանելիության» մասին գրող Ուիլի Կեսերի օրինակների հիման վրա (Համմերը համոզված էր, որ Կեսերը լեսբուհի է և դիտարկում էր գրողի իր արխիվի ոչնչացումը որպես դրա ապացույց, սակայն հետազոտողների վեճերը Կեսերի լեսբուհի լինելու մասին շարունակվում են) 1933 թվականի համր ֆիլմում[14][18]։ «Նիտրատային համբույրներ»–ը ցուցադրվել են խոշոր ամերիկյան կինոփառատոններում այնպիսիք, ինչպես Տորոնտոյի կինոփառատոնը և Սենդենսը[19]։ Համմերի երկու կարճամետրաժ ֆիմեր՝ «Sanctus» (1990) և «Դոկտոր Ուոթսոնի ռենտգենյան ճառագայթներ» («Dr. Watson’s X-Rays», 1991), նվիրված են ռեժիսյոր Ջեյմս Սիբլի Ուոթսոնի ժառանգությանը, իսկ ԼԳՏԲ–ի անտեսանելիության խնդիրը բարձրացվել է ևս երկու լիամետրաժ ֆիլմերում՝ «Նիտրատային համբույրներ»–ի հետ դիտարկելով որպես եռոլոգիա «Նուրբ մտքեր» («Tender Fictions», 1995) և «УՊատմության դասերին» («History Lessons», 2000)[14][16]։ Հարցազրույցի ժամանակ Համմերը բացատրել է իր վերաբերմունքը լիամետրաժ ֆորմաըին և կարժամետրաժի ընկալման խնդրին՝ կարժամետրաժ ֆիլմի համար դժվար է հովանավոր գտնել, իսկ փառատոնները, տալով հովանավորչություն, իրենց ուշադրությունը կենտրոնացնում էին լիամետրաժ ֆիլմերի վրա[20]։ 2001 թվականին Համմերը «Բաց հասարակություն» հիմնադրամի դրամաշնորհով նկարահանել է «Իմ տատիկը ուկրաինական անհատականության փնտրտուքներում»՝ իր ուղևորության մասին է դեպի Ուկրաինա, մայրական կողմից տատիկի հայրենիք[21]։

2008 թվականի «Ձին փոխաբերություն չէ» («Horse Is Not a Metaphor») ֆիլմը, որը վավերացրել է ձվարանների ուռուցքի թերապիան, որն անցնում էր Համմերը, ստացել է Թեդդի կինոմրցանակ՝ Բեռլինյան 59-րդ միջազգային կինոփառատոնում։ 2010-ական թվականներին Համմերը ստացել է ամբողջական ինստիտուցիոնալ ճանաչում որպես փորձարարական կինոյի ռեժիսյոր և ԼԳՏԲ ակտիվիստ։ Նրա հետահայաց ցուցադրությունները անցել են Նյու Յորքւ ժամանակակից արվեստի թանգարանում (2010) և Մոդեռն Թեյթում (2012), 2010 թվականին դուրս է եկել նրա ինքնակենսագրությունը «HAMMER! Making Movies Out of Sex and Life».

2019 թվականի մարտի 16–ին Համմերը մահացել է ձվարանների ուռուցքից։

Ռեժիսորական ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Schizy (1968)
  • Barbara Ward Will Never Die (1969)
  • Traveling: Marie and Me (1970)
  • The Song of the Clinking Cup (1972)
  • I Was/I Am (1973)
  • Sisters! (1974)
  • A Gay Day (1973)
  • Dyketactics (1974)
  • X (1974)
  • Women’s Rites, or Truth is the Daughter of Time (1974)
  • Menses (1974)
  • Jane Brakhage (1975)
  • Superdyke (1975)
  • Psychosynthesis (1975)
  • Superdyke Meets Madame X (1975)
  • Moon Goddess (1975) — with G. Churchman
  • Eggs (1972)
  • Multiple Orgasm (1976)
  • Women I Love (1976)
  • Stress Scars and Pleasure Wrinkles (1976)
  • The Great Goddess (1977)
  • Double Strength (1978)
  • Home (1978)
  • Haircut (1978)
  • Available Space (1978)
  • Sappho (1978)
  • Dream Age (1979)
  • Lesbian Humor: Collection of short films (1980—1987)
  • Pictures for Barbara (1980)
  • Machu Picchu (1980)
  • Natura Erotica (1980)
  • See What You Hear What You See (1980)
  • Our Trip (1981)
  • Arequipa (1981)
  • Pools (1981) — with B. Klutinis
  • Synch-Touch (1981)
  • The Lesbos Film (1981)
  • Pond and Waterfall (1982)
  • Audience (1983)
  • Stone Circles (1983)
  • New York Loft (1983)
  • Bamboo Xerox (1984)
  • Pearl Diver (1984)
  • Bent Time (1984)
  • Doll House (1984)
  • Parisian Blinds (1984)
  • Tourist (1984-85)
  • Optic Nerve (1985)
  • Hot Flash (1985)
  • Would You Like to Meet Your Neighbor? A New York Subway Tape (1985)
  • Bedtime Stories (1986)
  • The History of the World According to a Lesbian (1986)
  • Snow Job: The Media Hysteria of AIDS (1986)
  • No No Nooky T.V. (1987)
  • Place Mattes (1987)
  • Endangered (1988)
  • Two Bad Daughters (1988)
  • Still Point (1989)
  • T.V. Tart (1989)
  • Sanctus (1990)
  • Vital Signs (1991)
  • Dr. Watson’s X-Rays (1991)
  • Nitrate Kisses (1992)
  • Out in South Africa (1994)
  • Tender Fictions (1996)
  • The Female Closet (1997)
  • Devotion: A Film About Ogawa Productions (2000)
  • History Lessons (2000)
  • My Babushka: Searching Ukrainian Identities (2001)
  • Resisting Paradise (2003)
  • Love/Other (2005)
  • Fucking Different New York (2007) (эпизод «Villa Serbolloni»)
  • A Horse is not a Metaphor (2009)
  • Generations (2010)
  • Maya Deren’s Sink (2011)
  • Welcome to this House (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Barbara Hammer — 2008.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 https://www.nytimes.com/2019/03/20/obituaries/barbara-hammer-dead.html
  4. 4,0 4,1 4,2 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. http://www.publishingtriangle.org/awards.asp#Judy
  8. 8,0 8,1 8,2 8,3 Sandomir, R. (20 марта 2019). «Barbara Hammer, Filmmaker of Lesbian Sexuality, Dies at 79». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
  9. 9,0 9,1 Hammer, 2010, էջ 13—14
  10. 10,0 10,1 Майзель, Е. (20 августа 2020). «(Не)видимые фильмы из жизни и секса: Барбара Хаммер — пионерка радикального лесбийского кино». Искусство кино. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
  11. 11,0 11,1 «Oral history interview with Barbara Hammer, 2018 March 15-17». անգլ.՝ Archives of American Art Սմիթսոնովի ինստիտուտ. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
  12. Hammer, 2010, էջ 86
  13. 13,0 13,1 Schwartz, A. Modern Women: Women Artists at The Museum of Modern Art. — New York: The Museum of Modern Art, 2010. — P. 309. — 528 p. — ISBN 9780870706608
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 «Между молотом и квиром: что нужно знать о пионерке фем-киноавангарда Барбаре Хаммер». Афиша Daily. 21 августа 2020. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
  15. Blaetz, 2007, էջ 170
  16. 16,0 16,1 16,2 Mayer, S. (4 апреля 2019). «Barbara Hammer obituary: an experimental pioneer who put lesbian life on screen». Sight and Sound. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին.
  17. 17,0 17,1 Churner, R. (апрель 2018). «O Pioneer!». Artforum. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին.
  18. Blaetz, 2007, էջ 176—177
  19. «Nitrate Kisses. From the 1993 Sundance Film Festival Catalog». Sundance Film Festival. 1993. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին.
  20. Blaetz, 2007, էջ 173—174
  21. Blaetz, 2007, էջ 174

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Blaetz, R. Women's Experimental Cinema: Critical Frameworks. — Durham: Duke University Press, 2007. — 421 p. — ISBN 9780822340447
  • Hammer, B. HAMMER! Making Movies Out of Sex and Life. — New York: The Feminist Press at CUNY, 2010. — 288 p. — ISBN 9781558616851

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]