Բարբարա Լիսկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարբարա Լիսկով
Ծնվել էնոյեմբերի 7, 1939(1939-11-07) (83 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, համալսարանի դասախոս և ճարտարագետ
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտինֆորմատիկա
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ճարտարագիտական ազգային ակադեմիա, Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՍթենֆորդի համալսարան (1968)[1] և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Գիտական աստիճանդոկտորի աստիճան
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարՋոն Մաքքարթին (համակարգչային գիտություն)[2]
Եղել է գիտական ղեկավարMaurice Herlihy?, Rivka Ladin?, William E. Weihl?[3], Sanjay Ghemawat?[3], Andrew C. Myers?[3], Deepak Kapur?[3], Miguel Oom Temudo de Castro?[3], Atul Adya?[3], Umesh Maheshwari?[3], Robert Edward Gruber?[3], Mark Stuart Day?[3], Deborah Jing-Hwa Hwang?[3], Sameer Ajmani?[3], Sheng Yang Chiu?[3], Alan L. Snyder?[3], Valdis Andris Bērziņš?[3], Russell Roger Atkinson?[3], Toby Bloom?[3], J. Eliot (John) Blakeslee Moss?[3], Justin Craig Schaffert?[3], Mark Steven Laventhal?[3], Brian Masao Oki?[3], Benjamin Mead Vandiver?[3], Ben Wing Lup Leong?[3], Rodrigo Seromenho Miragaia Rodrigues?[3], Winnie Wing-Yee Cheng?[3], Dan Robert Kenneth Ports?[3], James Alexander Cowling?[3] և David Andrew Schultz?[3]
Պարգևներ
Կայքpmg.csail.mit.edu/~liskov/
 Barbara Jane Liskov Վիքիպահեստում

Բարբարա Լիսկով (անգլ.՝ Barbara Liskov, նոյեմբերի 7, 1939(1939-11-07), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), համակարգչային գիտությունների ոլորտի ամերիկացի գիտնական, տվյալների վերացության խնդրի հետազոտող, CLU ծրագրավորման լեզվի զարգացման խմբի ղեկավար, 2008 թվականի Թյուրինգի մրցանակի դափնեկիր։

ԱՄՆ ազգային ճարտարագիտական ակադեմիայի (1988 թվական)[10], ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (2012 թվական)[11] անդամ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կալիֆորնիայում, որտեղ բնակություն էին հաստատել հայրական կողմից պապիկն ու տատիկը՝ Լև Գուբերմանը և Ռոզա Մարգոլիսը, ովքեր արտագաղթել էին Ռուսական կայսրությունից։ 1961 թվականին Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանում ստացել է մաթեմատիկայի բակալավրի աստիճան, որից հետո ուսումը շարունակել է Ստենֆորդի համալսարանում, որտեղ էլ 1968 թվականին դարձել է ԱՄՆ-ում առաջին կինը, ով ստացել է համակարգչային գիտությունների փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան շախմատային վերջնախաղեր (A program to play chess endgames) խաղալու վերաբերյալ ծրագրային ապահովման իրականացման թեզով։ 1972 թվականից աշխատում և դասավանդում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։

1970-ական և 1980-ական թվականներին ղեկավարել է CLU և Argus ծրագրավորման լեզուների մշակումը, ինչպես նաև Thor օբյեկտի վրա հիմնված Տվյալների բազաների կառավարման համակարգը։ 1987 թվականի Ջենեթ Ուինգի հետ մշակել են ենթատեսակների փոխարինման սկզբունքը։ Գլխավորում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ծրագրավորման մեթոդաբանության խումբը՝ ներկայումս մեծ ուշադրություն դարձնելով FBA խափանման հանդուրժողականության (Ֆեդերատիվ բյուզանդական համաձայնագիր) և բաշխված հաշվարկների վրա։

Ամերիկյան գիտությունների և արվեստի ակադեմիայի և հաշվողական տեխնիկայի միության լիիրավ անդամ է։

Լիսկովը մշտապես խրախուսել և աջակցել է իգական սեռի ներկայացուցիչներին։ Վերջերս մեծ ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ համակարգչային գիտությունը դարձնի ավելի համերաշխ ոլորտ։ Կանանց և պրոֆեսորադասախոսական անձնակազմի կրտսեր անդամներին ներգրավելով աշխատանքների մեջ՝ օգնում է, որ նրանք կառուցեն իրենց կարիերան և ունենան առաջխաղացում։ Այսօր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն զգալիորեն տարբերվում է այն վայրից, որտեղ նա սկսեց իր կարիերան 1970-ականների սկզբին, որովհետև այն ժամանակ ֆակուլտետում աշխատում էր կին աշխատակիցների մի փոքր խումբ։

Ամուսինը Նաթան Լիսկովն է (Nathan Arthur Liskov, ամուսնացել են 1970 թվականին), որդին՝ Մոզես Լիսկովը (Moses Liskov, 1975), որը նույնպես համակարգչային գիտությունների ոլորտի գիտնական է։ 

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • CLU Reference Manual, 1984
  • Abstraction and specification in programm development, 1986
  • Program development in Java: Abstraction, specification and object-oriented design, 2001

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]