Բարբարա Էնն Սքոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարբարա Էնն Սքոթ
Barbara-Ann Scott (Dec 1947).jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝գեղասահորդ
Երկիր՝Flag of Canada (Pantone).svg Կանադա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 9, 1928(1928-05-09)[1][2][3][…]
Ծննդավայր՝Օտտավա, Կանադա
Մահվան ամսաթիվ՝սեպտեմբերի 30, 2012(2012-09-30)[4][1][2][…] (84 տարեկան)
Մահվան վայր՝Amelia Island, Նասաու շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Մարզիչ(ներ)՝

Բարբարա Էնն Սքոթ (անգլ.՝ Barbara Ann Scott, մայիսի 9, 1928(1928-05-09)[1][2][3][…], Օտտավա, Կանադա - սեպտեմբերի 30, 2012(2012-09-30)[4][1][2][…], Amelia Island, Նասաու շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), կանադացի գեղասահորդուհի, որ հանդես է եկել կանանց մենասահքի կարգում։ 1948 թվականին Սանկտ Մորիցում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբարա Էնն Սքոթը չմշկասահքով զբաղվել սկսել է դեռևս մանկության տարիներին։ Տասնմեկ տարեկանում առաջին անգամ հաղթել է Կանադայի մանկական առաջնությունում։ Երկու տարի անց՝ 1942 թվականին, տասներեք տարեկան հասակում նա դարձել է առաջին կինը, որը մրցութային ծրագրում ներառել է կրկնակի լուտցը։

1945-1948 թվականներին հաղթել է Հյուսիսային Ամերիկայի գեղասահքի բոլոր առաջնություններում։ 1947 թվականին դարձել է առաջին հյուսիսամերիկուհին, որը հաղթել է Եվրոպայի առաջնությունում և աշխարհի առաջնությունում։ Կանադայում նա դարձել է ազգային հերոսուհի։ Հայրենի քաղաքը՝ Օտտավան, նրան նոր մեքենա է նվիրել, սակայն նա հրաժարվել է նվերից՝ սիրողական կարգավիճակը պահպանելու համար։

Սանկտ Մորիցում (Շվեյցարիա) 1948 թվականին կայացած Ձմեռային օլիմպիական խաղերում Բարբարա Էնն Սքոթը դարձել է Կանադայի առաջին ներկայացուցիչը, որը նվաճել է ոսկե մեդալ գեղասահքում։

1945, 1947 և 1948 թվականներին Բարբարա Էնն Սքոթը՝ որպես Կանադայի լավագույն մարզիկ, պարգևատրվել է «Lou Marsh Trophy» մրցանակով։ Նրա անունը 1948 թվականին ընդգրկվել է Կանադայի օլիմպիական փառքի սրահում, 1955 թվականին՝ Կանադայի սպորտային փառքի սրահում, 1966 թվականին՝ Օտտավայի սպորտային փառքի սրահում, 1991 թվականին՝ Կանադայի գեղասահքի փառքի սրահում, իսկ 1998 թվականին՝ Կանադայի փառքի ծառուղում[5][6][7]։

1948 թվականի Օլիմպիական խաղերից անմիջապես հետո Սքոթը համալրել է պրոֆեսիոնալների կազմը։ «Հոլիվուդյան սառցե ռևյու»-ի հետ Չիկագոյում հանդես գալիս նա հանդիպել է հրապարակախոս Թոմ Քինգին, ում հետ ամուսնացել է 1955 թվականին։

Նկարահանվել է հեռուստատեսային մի քանի ֆիլմերում և սերիալներում՝ հիմնականում կամեո դերերում, վերջին անգամ՝ 1997 թվականին «Life and Times» (հայերեն՝ Կյանք և ժամանակ) փաստագրական կենսագրական սերիալի՝ իր կենսագրությանը նվիրված սերիայում, որը կոչվում էր «Queen of the Blades: The Life and Times of Barbara Ann Scott» (հայերեն՝ Ածելիների թագուհին։ Բարբարա Էնն Սքոթի կյանքն ու ժամանակը)[8]:

1998 թվականին Բարբարա Էնն Սքոթը դարձել է Կալգարիի Օլիմպիական խաղերից առաջ օլիմպիական կրակը տանող ջահակիրներից մեկը։

1991 թվականին Սքոթին շնորհվել է Կանադայի շքանշանի սպայի (Կանադայի բարձրագույն քաղաքացիական պարգև) կոչում։

2009 թվականի դեկտեմբերին Վանկուվերի 2010 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի նախաշեմին նա տարել է օլիմպիական ջահը Կանադայի Պառլամենտի բլրի վրա[9]։

2010 թվականի փետրավրի 12-ին Բարբարա Էնն Սքոթը Վանկուվերի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ եղել է օլիմպիական դրոշի ութ կրողներից մեկը[10]։

1996 թվականին նա ամուսնու հետ տեղափոխվել է Ամելիա-Այլենդ կղզի (Ֆլորիդա, ԱՄՆ)[11], որտեղ մահացել է 2012 թվականի 84 տարեկան հասակում[12]։

Սպորտային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարեր/Սեզոններ 1941 1942 1944 1945 1946 1947 1948
Ձմեռային օլիմպիական խաղեր 1
Աշխարհի առաջնություններ 1 1
Եվրոպայի առաջնություններ 1 1
Կանադայի առաջնություններ 2 2 1 1 1 1
Հյուսիսային Ամերիկայի առաջնություններ 1 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
  4. 4,0 4,1 4,2 Canadian figure skating legend Barbara Ann Scott dies // CBC — 2012.
  5. «Barbara Ann Scott should light Olympic flame»։ ottawasun.com։ Ottawa Sun։ November 26, 2009։ Վերցված է 2010-12-17 
  6. Danilov Victor J. (November 1, 1997)։ H all of fame museums: a reference guide։ Greenwood Publishing Group։ էջ 220։ ISBN 978-0-313-30000-4 
  7. «Barbara Ann Scott»։ oshof.ca։ Վերցված է September 24, 2014 
  8. Բարբարա Էնն Սքոթ (անգլ.) Internet Movie Database կայքում
  9. Barbara Ann Scott takes Olympic Torch to House of Commons Archived 2009-12-13 at the Wayback Machine. (անգլ.)
  10. «Жак Вильнёв принял участие в церемонии открытия Олимпиады»։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-16-ին։ Վերցված է 2010-03-08 
  11. Olympic gold ~~ Canadians still carry torch for local woman Archived 2013-01-22 at Archive.is
  12. Barbara Ann Scott dies at 84 Archived 2012-10-04 at the Wayback Machine.