Բարբարա Բոնանսեա
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 13, 1991[1] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Պիներոլո, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա | ||
Հասակ | 174 սանտիմետր | ||
Դիրք | եզրային կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Բարբարա Բոնանսեա (իտալ.՝ Barbara Bonansea, հունիսի 13, 1991[1], Պիներոլո, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստուհի, Թուրինի «Յուվենտուս» ակումբի կանանց թիմի և Իտալիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի եզրային կիսապաշտպան։ Իտալիայի 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստուհի[2]։
Մարզական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբներում
[խմբագրել | խմբագրել կոդը]2006-2012 թվականներին հանդես է եկել «Տորինո»-ի կանանց թիմում, որի կազմում Իտալիայի բարձրագույն խմբի առաջնությունում անց է կացրել ավելի քան 100 հանդիպում։
2012-2017 թվականներին խաղացել է «Բրեշիա»-ի կանանց թիմում, որի կազմում երկուական անգամ նվաճել է Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի (Serie A) չեմպիոնի և Իտալիայի կանանց ֆուտբոլի գավաթակրի տիտղոսները։
2017 թվականից խաղում է «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի կանանց թիմում, որի հետ կնքած պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականի վերջին[3]։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարբարա Բոնանսեան Իտալիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2012 թվականի սեպտեմբերին՝ մասնակցելով Հունաստանի թիմի դեմ մրցախաղին, որն անց էր կացվում Եվրո-2013-ի ընտրական փուլի շրջանակում[4]։
Աշխարհի կանանց ֆուտբոլի 2015 թվականի առաջնության ընտրական փուլի խաղերում Բարբարան խփել է յոթ գոլ, ընդ որում՝ Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու դեմ մրցախաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ[5]։
Նա մասնակցել է նաև Եվրո-2017-ի[6] և աշխարհի կանանց ֆուտբոլի 2019 թվականի առաջնության եզրափակիչ փուլի մրցաշարերին։
Մարզական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրեշիա թիմի կազմում
- Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի (Serie A) առաջնության հաղթող - 2013/14, 2015/16
- Իտալիայի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող - 2014/15, 2015/16
- Իտալիայի կանանց ֆուտբոլի սուպերգավաթակիր - 2014/15, 2015/16, 2016/17
Յուվենտուս թիմի կազմում
- Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության հաղթող - 2017–18, 2018–19, 2019–20, 2020–21, 2021–22
- Իտալիայի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող - 2018–19, 2021–22
- Իտալիայի կանանց ֆուտբոլի սուպերգավաթակիր - 2019, 2020–21, 2021–22
Անհատական ձեռբերումներ
- Իտալիայի «Տարվա լաագույն ֆուտբոլիստուհի» - 2016 թ.[7]
- AIC Best Women's XI. 2019[8]
- FIFA FIFPro Women's World11. 2020 թ.[9] 2021[10]
- Մուտք Իտալիայի ֆուտբոլի փառքի սրահ. 2021 թ.[11]
- Տարվա լավագույն գոլի հեղինակ (Gran Galà del Calcio) - 2021 թ.
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարբարա Բոնանսեան ունի տնտեսագետի մասնագիտական բարձրագույն կրթություն[12]։ Սիրում է ընթերցել Դեն Բրաունի գրքերը, դիտել ռոմանտիկ և թրիլլեր ֆիլմեր, կիթառ նվագել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ «Gran Galà del calcio, la Juventus fa incetta di premi». corriere.it. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «BARBARA BONANSEA RINNOVA FINO AL 2022!». juventus.com (իտալերեն). Официальный сайт ФК «Ювентус». 2021 թ․ հունիսի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Grecia-Italia (0-0)». uefa.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Italia-Macedonia (15-0)». uefa.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Ufficializzata la lista delle 23 Azzurre convocate per il Campionato Europeo». figc.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Gran Galà del calcio, la Juventus fa incetta di premi» (իտալերեն). Il Corriere della Sera. 2017 թ․ հունվարի 31. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Gran Gala del Calcio 2019 winners». Football Italia. 2019 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «The FIFA FIFPRO Women's World 11 of 2019-2020 - FIFPRO World Players' Union». FIFPRO (անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «2020-2021 Women's FIFA FIFPRO World 11 Revealded». FIFPRO (անգլերեն). 2022 թ․ հունվարի 17. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Hall of Fame: Nesta, Rummenigge, Conte, Rocchi, Cabrini and Bonansea among those inducted». Federazione Italiana Giuoco Calcio (անգլերեն). 2022 թ․ փետրվարի 3. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «ESCLUSIVA – Barbara Bonansea: Segno particolare? Sono una calciatrice». mondosportivo.it. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Barbara Bonansea at UEFA (իտալերեն)
- Barbara Bonansea at Football.it (իտալերեն)
- Barbara Bonansea Արխիվացված 2015-03-09 archive.today at Connect World Football
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Բոնանսեա» հոդվածին։ |
|