Բարբարա Բեքեր
Բարբարա Բեքեր գերմ.՝ Barbara Becker | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1966[1][2] (58 տարեկան) |
Ծննդավայր | Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և նորաձևության դիզայներ |
Ամուսին | Բորիս Բեկկեր և Arne Quinze? |
Երեխաներ | Noah Gabriel Becker? և Elias Balthasar Becker? |
Barbara Becker Վիքիպահեստում |
Բարբարա Բեքեր (գերմ.՝ Barbara Becker, ի ծնե՝ Բարբարա Ֆելթուս (գերմ.՝ Barbara Feltus, նոյեմբերի 1, 1966[1][2], Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3][4]), գերմանոամերիկացի դիզայներ[5], նախկին դերասանուհի և մոդել[6]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարբարա Բեքերի հայրը՝ Հարլան Ֆելթուսը, աֆրոամերիկացի է, մայրը՝ Ուրսուլան, գերմանուհ։ Հայրը ի սկզբանե Եվրոպա է տեղափոխվել որպես ԱՄՆ բանակի բժշկական կորպուսի լեյտենանտ, բայց դարձել է հաջողակ լուսանկարիչ[7][8][9]։ Բարբարայի մայրը ուսուցչուհի էր[10]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարբարան մեծացել է Գերմանիայում, ուսումնասիրել է դերասանական արվեստ և պարեր։ Նրա կարիերայի սկիզբը նշանավորվել է ինչպես մոդելային, այնպես էլ հեռուստատեսային դերերով[11]։
1991 թվականի աշնանը Ֆելտուսը ծանոթացել է թենիսի միջազգային աստղ Բորիս Բեկկերի հետ[12]։ Նրանք ամուսնացել են 1993 թվականին։ Ունեն երկու որդի՝ Նոյը և Էլիասը[6]։ 2001 թվականին նրանց ամուսնությունն ավարտվել է ամուսնալուծությամբ[4]։
2006 թվականից Բեքերը եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի զարգացող երկրներում փայտացման կանխարգելման ծրագրով դեսպան[13]։ 2006-2009 թվականների ընթացքում նվիրաբերվել է պատվաստանյութի ավելի քան 300 միլիոն չափաբաժին[14]։
2009 թվականի հունվարի 6-ին Բարբարա Բեքերը և բելգիացի նկարիչ Առնե Քուինզը հայտարարել են իրենց նշանադրության մասին։ Նրանք ամուսնացել են 2009 թվականի սեպտեմբերի 9-ին Մայամիի (Ֆլորիդա նահանգ) իրենց տանը և հարսանիքը նշել են 2009 թվականի սեպտեմբերի 13-ին Բեռլինում։ Երկու միջոցառումներն էլ լուսնկարվել են Մայամիի ինտերիերի դիզայներ Սեմ Ռոբինի կողմից[15]։ Բեքերը և Քուինզը ամուսնալուծվել են 2011 թվականին[16]։
Բեքերը ներկայումս ապրում է Մայամիում, որտեղ ստեղծում և վարում է ֆիտնեսի մասին տեսանյութ[17], նաև զբաղվում է «b b home passion» գծի համար տան ապրանքների մշակմամբ և առաջխաղացմամբ[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #132503484 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 «Germany gripped by Becker case». BBC. 2001 թ․ հունվարի 9. «Not only is Boris Becker one of Germany's brightest stars, but his marriage in 1993 to a black actress and model was seen as a powerful symbol of increasingly liberal attitudes in Germany, where inter-racial marriages are still relatively unusual.»
- ↑ «Becker's Divorce Battle With American Wife Rivets Germans». Los Angeles Times. 2001 թ․ հունվարի 12.
- ↑ 6,0 6,1 «Beckers settle divorce out of court». CNN. 2001 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2021-10-09-ին. Վերցված է 2022-01-10-ին. «Barbara Becker, a former model and actress, is the daughter of a former U.S. Army medical corps officer.»
- ↑ "Obituary: Harlan Ross Feltus." Bakersfield Californian, February 1, 2003. www.legacy.com." Retrieved May 22, 2017.
- ↑ "Harlan Ross Feltus, photographer and father of Barbara Becker, pictured in Munich, Germany, January 13, 1994. www.alamy.com. Retrieved May 22, 2017.
- ↑ "2-Car Crash on US 99 Kills Three." Bakersfield Californian, Nov. 20, 1951. www.cagenweb.com. Retrieved May 22, 2017.
- ↑ «From love all to tie breaker». The Guardian. 2000 թ․ դեկտեմբերի 31.
- ↑ «Star Portrait: Barbara Becker». Gala. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին. «After acting and dance education in Munich , she was soon well in the business of modeling and small television roles. When she married Boris Becker at the age of 27, she was a free spirit for not always exhausting jetset life in hotels and suitcases, after all Bobbele was well and happily on the road between Melbourne and Texas for nine months during his heyday. (English translation of German text)»
- ↑ Price, S.L. (2001 թ․ մայիսի 28). «BROKEN PROMISE HE WAS THE PHILOSOPHER KING OF TENNIS, A GUTSY CHAMPION WITH A SOCIAL CONSCIENCE. BUT AFTER A SEX SCANDAL AND A MESSY DIVORCE, CAN BORIS BECKER PUT THE PIECES BACK TOGETHER?». Sports Illustrated. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին. «In the fall of 1991 Becker met Barbara Feltus, a model and aspiring actress, the daughter of an African-American serviceman and a white German woman... "She was spontaneous, very lively," Boris says of Barbara. "I was moody, didn't know whether I should continue tennis, and she brought sunshine into my life. She was the complete opposite of how I was."»
- ↑ «Barbara Becker zwischen Unicef und Swarovski». Die Presse. 2009 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին. «In Wien besucht Barbara Becker mit ihrem Ehemann die Swarovski-Geschäftseröffnung. Als Unicef-Pampers-Botschafterin will sie das Bewusstsein schärfen, damit Krankheiten wie Tetanus nicht in Vergessenheit geraten.»
- ↑ «Sehr großer Erfolg der diesjährigen Aktion gegen Tetanus beiNeugeborenen: Seit 2006 wurden bereits über 300 Millionen Impfdosengespendet (Mit Bild)».
- ↑ Robin, Sam. "Sam Robin Shoots Barbara and Arne." Արխիվացված 2018-07-02 Wayback Machine www.socialmiami.com. Retrieved July 28, 2017.
- ↑ "ARNE QUINZE AND BARBARA BECKER: New details about the separation." Gala (magazine), July 11, 2011 (translated from German). Retrieved July 28, 2017.
- ↑ «Eine Woche im Leben der Powerfrau (A week in the life of the superwoman)». Gala.de. 2018 թ․ հունիսի 7. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին. «Fitness professional, designer, entrepreneur: Barbara Becker is no longer "just the ex of Boris Becker".»
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Բեքեր» հոդվածին։ |
|