Բարբարա Բերրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարբարա Բերրի
անգլ.՝ Barbara Barrie
Դիմանկար
Ծնվել էմայիսի 23, 1931(1931-05-23)[1][2] (91 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՕսթինի տեխասյան համալսարան
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, գրող, վիպասան, մանկագիր և թատրոնի դերասանուհի
Commons-logo.svg Barbara Barrie Վիքիպահեստում

Բարբարա Բերրի (անգլ.՝ Barbara Barrie, մայիսի 23, 1931(1931-05-23)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և մանկագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բարբարա Էնն Բերման անունով, Չիկագոյում, հրեաների ընտանիքում[3]։

1955 թվականին իր դեբյուտն է նշել թատերական բեմում և հեռուստատեսությունում։

1964 թվականին «Մեկ կարտոֆիլ, երկու կարդոֆիլ» ֆիլմում դերի համար Բերրին արժանացել է Կաննի կինոփառատոնի լավագույն կանացի դեր մրցանակին[4]։ «Հեռանալով» ֆիլմում դերի համար 1979 թվականին դերասանուհին առաջադրվել է Օսկար մրցանակին, իսկ մեկ տարի անց հաջողությամբ կատարել է Հարիեթ Բենջամինի դերը «Շարքային Բենջամին» ֆիլմում։ 1996-2000 թվականներից Բերրին խաղացել է Բրուք Շիլդսի հերոսուհու տատիկի դերը «Անկանխատեսելի Սյուզանը» սիթքոմում։

1964 թվականին դերասանուհին ամուսնացել է Ջեյ Հարնիքի հետ, որից ունեցել է երկու երեխա։ Նրանց ամուսնությունը տևել է մինչև 2007 թվականը, մինչև ամուսնու մահը։ Բերրիի մոտ ախտորոշվել է կոլոռեկտալ քաղցկեղ, որը նա հաջողությամբ բուժել է։ Դերասանուհին դեռահասների համար երկու` «Lone Star» (1989) և «Adam Zigzag» (1995) վեպերի հեղինակն է։

Բարբարա Բերրին հիշատակվել է Քրիստին Լավինի «The Moment Slipped Away» երգում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1964 թվական` Կաննի կինոփառատոն, լավագույն կանացի դեր («Մեկ կարտոֆիլ, երկու կարտոֆիլ» ֆիլմի համար)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. Pfefferman Naomi (2000-02-25)։ «Worshipping Suburbia»։ The Jewish Journal of Greater Los Angeles։ Վերցված է 2006-12-13 
  4. «Festival de Cannes: One Potato, Two Potato»։ festival-cannes.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-17-ին։ Վերցված է 2009-02-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]