Բարբադոսի զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարբադոսի զինանշան
Coat of arms of Barbados (2).svg
Մանրամասնություններ
Հաստատված1966
ԹագԲարբադոսի զինանշանի վերևում գտնվող սաղավարտից բարձր ձեռքը պահում է խաչվող շաքարի ցողունները, որոնք նմանվում են Ս. Անդրեյի խաչին։ Այդ խորհրդանշում է շաքարի արդյունաբերությունը, իսկ Բարբադոսի անկախությունը նշվում է Ս. Անդրեյի օրը։
ՎահանՎահանը ոսկեգույն է, որի վերևի հատվածում պատկերված է ազգային ծաղիկը, որը հայտնի է Բարբադոսի հպարտություն անունով։ Վահանի կենտրոնում բարձրանում է թզենի։
ՎահանաբռնիչներՎահանը բռնում են երկու կենդանիներ՝ դելֆին (մահի-մահի) և հավալուսան, որը խարհրդանշում է ձկան արդյունաբերությունը և հարգանքը Հավալուսնի կղզիների հանդեպ։
ԿարգախոսՆերքևում Բարբադոսի ազգային կարգախոսն է <<Pride and Industry>> (Հպարտություն և Արդյունաբերություն)։

Բարբադոսի զինանշանը ընդունվել է 1966 թվականի փետրվարի 14-ին Ելիզավետա 2-րդի հրամանով։ Բարբադոսի զինանշանը ներկայացվել է թագուհու կողմից Սենատի ղեկավարին։ Ինչպես այլ Բրիտանական գաղութների, որոնք գտնվում էին Կարիբյան ծովում, Բարբադոսի զինանշանի վերևում նույնպես գտնվում էր սաղավարտ և երկու կենդանիներ, որոնք բռնած պահում են վահանը։

Զինանշանը ձևավորվել է Նևիլ Քոնելի կողմից, սակայն նրան օգնել է նաև Բարբադոս թանգարանի դասախոս Հիլդա Այնսը, ով ցուցաբերել է գեղարվեստական աջակցություն[1]։

Բարբադոսի զինանշանի վերևում գտնվող սաղավարտից բարձր ձեռքը պահում է խաչվող շաքարի ցողունները, որոնք նմանվում են Ս. Անդրեյի խաչին։ Այդ խորհրդանշում է շաքարի արդյունաբերությունը, իսկ Բարբադոսի անկախությունը նշվում է Ս. Անդրեյի օրը։

Վահանը ոսկեգույն է, որի վերևի հատվածում պատկերված է ազգային ծաղիկը, որը հայտնի է Բարբադոսի հպարտություն անունով։ Վահանի կենտրոնում բարձրանում է թզենի։ Վահանը բռնում են երկու կենդանիներ՝ դելֆին (մահի-մահի) և հավալուսան, որը խարհրդանշում է ձկան արդյունաբերությունը և հարգանքը Հավալուսնի կղզիների հանդեպ[2]։

Ներքևում Բարբադոսի ազգային կարգախոսն է «Pride and Industry» (Հպարտություն և Արդյունաբերություն)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. support@7scorp.com։ «Barbados Coat of Arms»։ www.foreign.gov.bb (en-gb)։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-26-ին։ Վերցված է 2018-10-19 
  2. Gloria։ «Coat of Arms - Barbados Pocket Guide»։ www.barbadospocketguide.com (en-gb)։ Վերցված է 2018-10-19