Բարանովիչիի ռազմագործողություն (1916)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարանովիչիի ռազմագործողություն
Առաջին համաշխարհային պատերազմ
Karte Branowitschi 1916.jpg
Զինվորների տեղադրությունը ճակատամարտի ժամանակ, 1916 թվական
Թվական 1916 թվականի հունիսի 20
Վայր Բելառուս
Արդյունք Գործողությունն ավարտվեց անարդյունք
Հակառակորդներ
Ռուսաստան Ռուսական կայսրություն Գերմանական կայսրություն Գերմանական կայսրություն

Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարական կայսրություն

Հրամանատարներ
Գեներալ Էվերտ,
Գեներալ Ռագոզա
Գեներալ-ֆելդմարշալ Լեոպոլդ Բավարսկի,
գեներալ-գնդապետ Ռեմուս ֆոն Վոյրշ
Կողմերի ուժեր
331 գումարտակ, 128 հարյուրյակ: Ավստրո-Հունգարական և Գերմանական կայսրությունններ՝ 82 գումարտակ:
Կորուստներ
80 000 սպանվածներ, վիրավորներ, գերիներ[1]. 13 000 ընդհանուր կորուստները, այդ թվում 4000 գերի[2].

Բարանովիչիի ռազմագործողություն, հետևազորի գեներալ Ալեքսեյ Էվերտի հրամանատարությամբ Արևմտյան ռազմաճակատի ռուսական զորքերի հարձակողական գործողություն, որը տեղի է ունեցել 1916 թվականի հունիսի 20-ից (հուլիսի 3) հուլիսի 12 (25)-ը:

Ռազմագործողության պլանավորում և նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականի սեպտեմբերի կեսերին Բարանովիչ քաղաքի տարածքը օկուպացվել էր գերմանական զորքերի կողմից. այն համարվում էր գերմանական Արևելյան ռազմաճակատի՝ Վարշավա-Մոսկվա ամենակարճ ուղղության վրա գտնվող կարևորագույն տեղամասերից մեկը: Ռուսական հրամանատարության համար ևս այս տեղամասը կարևոր էր, այն պլացդարմ էր Վիլնոյի, ապա նաև՝ Վարշավայի ճեղքման համար: Նախապատրաստվելով 1916 թվականի ամռան պատերազմաշրջանին՝ ռուսական հրամանատարությունը նշանակալիորեն ամրապնդում է հարևան՝ Հարավ-Արևմտյան ճակատին ռազմական ուժերով զգալիորեն գերազանցող Արևմտյան ռազմաճակատի հատվածները: Գլխավոր հարված հասցնելու պատասխանատվությունը դրվում է Արևմտյան ռազմաճակատի վրա[3][4]:

Հարավ-Արևմտյան ճակատի (19 կորպուս) հարձակման հետ միաժամանակ Արևմտյան ճակատը (23 կորպուս) Մոլոդեչնոյի շրջանից 4-րդ և 10-րդ բանակներով պետք է հիմնական հարվածը ուղղեր Վիլնոյի վրա: Այնուհետև հարձակման պլանը փոխվեց. Վիլնոյի հարվածելու փոխարեն մտադրվեցին հարվածել Բարանովիչիի տարածքին: 1916 թվականի հունիսի սկզբին Հարավ-Արևմտյան ճակատի զորքերը սկսեցին հարձակումը, ճեղքեցին ավստրո-հունգարական բանակի դիրքերը և ներթափանցեցին Գալիցիայի խորքերը: Սակայն Արևմտյան ճակատի հրամանատար Ա. Ե. Էվերտը երկու անգամ, սկզբում՝ մայիսի 31-ին (հունիսի 13), ապա՝ հունիսի 4-ին (17) հետաձգեց Արևմտյան ճակատի զորքերի նախապես ծրագրված հարձակումները, իսկ հետո փորձեց առհասարակ չեղարկել ռազմագործողությունը: Ռուսական Գերագույն հրամանատարության կտրուկ պահանջով հունիսի 3-ին (16) Արևմտյան ճակատին պարտադրվեց «հարձակվել թշնամու վրա Նովոգրուդոկ-Բարանովիչի ճակատով»: Հարձակման նախապատրաստական աշխատանքները տևեցին 22 օր:

Էվերտի վրա պարտավորություն դրվեց հատևազորի գեներալ Ա. Ֆ. Ռագոզայի 4-րդ բանակով Բարանովիչիի մոտ ճեղքել գերմանա-ավստրիական ճակատը: Բանակը պաշտպանություն էր իրականացնում ռազմաճակատի 145-րդ կիլոմետրի վրա, նրա կազմի մեջ մտնում էին 5 կորպորսներ (9-րդ, 10-րդ, 25-րդ, 35-րդ բանակային կորպուսները, Գրենադերական կորպուսը, 112-րդ հետևակային, 11-րդ Սիբիրյան և 7-րդ Թուրքեստանյան դիվիզիաները, Լեհական հրաձգային բրիգադը, Ուրալյան և 2-րդ Թուրքեստանյան կազակական դիվիզիաները): Ռազմագործողության սկզբում լրացուցիչ օգնական ուժեր միացան, մասնավորապես՝ 3-րդ Սիբիրյան, 3-րդ բանակային և 3-րդ Կովկասյան կորպուսները: Ճեղքման համար, ըւնդհանուր առմամբ, կենտրոնացվեցին 19 հետևակային և 2 կազակական դիվիզիաները, որոնց մեջ ներառված էին 331 գումարտակներ, 128 հարյուրյակներ, 1324 գնդացիր, 742 թեթև և 258 ծանր թնդանոթներ (340 000 մարդ):

Հակառակորդը տեղավորվել էր ֆոն Վյորշի բանակային խմբավորման մեջ գտնվող 9-րդ գերմանական բանակի (բավարական գեներալ-ֆելդմարշալ Լեոպոլդ Բավարացու հրամանատարությամբ՝ 25-րդ պահեստային, 3-րդ բանակային, 22-րդ աբստրո-հունգարական, 3-րդ լանդվերային կորպուսներ) ապագա հարձակման տեղանքում: Ընդհանուր առմամբ հաշվվում էր 82 գումարտակներ, 613 գնդացիր, 248 թեթև և ավելի քան 500 ծանր թնդանոթներ: Գերմանական դիրքերը բաղկացած էին 2 կամ 3 ամրացված շերտերից: Խրամատների ամրացված երեք գծերից առաջինը հարմարեցված էր Սերվեչ և Շարա գետերի ճահճուտ հովիտների արևմտյան ափերի տեղանքին: Խրամատների առաջին գիծը ամրացված էր մետաղալարի փակոցներով (մինչև 35 շարք): Լայնորեն կիրառվում էին գնդացրային բետոնե բները՝ «աղվեսի որջիկները», որոնք ծանր հրետանու կրակից պաշտպանվելու ապաստանարններ էին: Խրամատներում ողջ հրետանին պաշտպանված էր ծածկերով և պատսպարաններով: Խրամատների շերտերի ներսում առկա էին բետոնապատ երկարաժամկետ ամրություններ, որոնք ռուսական հրետանին չկարողացավ ոչնչացնել: Երկրորդ եւ երրորդ շերտերը ռուսական զորքերի կողմից չեն հայտնաբերվել:

Հարվածային խմբին աջակցելու նպատակով հարձակման անցան հարևան կորպուսները՝ 25-րդը՝ հյուսիսային Դրոբիշի 2,5 կմ հատվածում, իսկ Գրենադերական կորպուսը՝ մեկ դիվիզիայով Ստոլովիչում՝ գլխավոր հարձակման վայրից 10 կմ հարավ: Օժանդակ հարված հասցվեց գլխավոր հարձակման վայրից 20 կմ դեպի հարավ, 10-րդ կորպուսի երկու դիվիզիաների կողմից, Դարևոյից դեպի Լաբուզի 4 կմ-ի վրա: 25-րդ, 9-րդ, 35-րդ և Գրենադերական կորպուսների մոտակա նպատակը դիրքերի ճեղքումն ու գերմանական դիրքերի առաջնագծից 3-4 կմ հեռավորության վրա գտնվող Ցիրին-Օլիզարովշինա-Արաբովշինա-Դուբովո սահմանի առումն էր: Հաջորդող խնդիրն էր՝ դուրս գալ առաջնագծից 5-6 կմ-ի վրա Նովի Սվետ- Բոգուշի- Ժուբինցի-Միշանկա գետ- Չվիրի սահմանագիծ: Այստեղ կորպուսները ամրակայվեցին հետագա՝ Նովոգրուդոկի վրա հարևան 10-րդ բանակի ձախ թևի հետ միասին հարձակման համար: Ռազմագործողության հրետանային նախապատրաստության արդյունքում հրետանային խմբերը վերակազմելով ընդլայնվեցին՝ 84 ծանր հրանոթ՝ հիմնական հարվածային խմբավորմանը և 31 ծանր հրանոթ՝ Գրենադերական կորպուսին: Յուրաքանչյուր կորպուսի պայքարը կանոնակարգելու համար նրանց կցվեցին մեկական ավիաջոկատ և մեկական օդագնաց վաշտ, բայց գերմանական մեծաքանակ հրետանու դեմ պայքարը անհաջող եղավ: Ինժեներական պատրաստվածությունը գրեթե չէր եղել: Որպեսզի հարձակումը անսպասելի լինի, զորքերի առաջխաղացումը կատարվեց գիշերով, բայց ուժերի վերադասավորումը հայտնաբերվեց թշնամու կողմից մեծ թվով դասալիքների (այդ թվում նաև Լեհական հրաձգային բրիգադից) պատճառով: Հրետանու փոխհրաձգությունը սկսվեց հարձակումից մի քանի օր առաջ, ինչը ևս նույնպես մատնեց, որ հարձակում է նախապատրաստվում:

Ռազմագործողության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինվորները խրամատում (1916 թվական)

1916 թվականի հուլիսի 2-ի ժամը 7-ից մինչև 22-ը տեղի ունեցան խրամատի առաջին գիծը մասնակի փուզած և հակառակորդի հրետանու ճնշմանը դիմագրաված ռուսական հրետանու նախապատրաստական աշխատանքները: 9-րդ կորպուսի երեք դիվիզիաներ հուլիսի 3-ի լուսաբացին փոքրիկ նախապատրաստումից հետո սկսեցին գրոհը և գրավեցին խրամատների 1-ին գիծը, որոշ հատվածներում՝ նաև 2-րդ գիծը: Հաջողությունը զարգացնելու համար ռեզերվից ուշացումով պայքարի մեջ մտած 35-րդ կորպուսի երկու դիվիզիաները մարտի ընթացքի վրա էական ազդեցություն չունեցան, քանի որ պայքարի մեջ մտան տարբեր ժամանակներում և

առանձին գնդերով: Առաջխաղացման հետ միաժամանակ հարձակվողների պաշտպանական ուժերը , գլխավորապես բարձունքների հակառակ լանջերին, կանգնեցվեցին մետաղալարերի փակոցներով բետոնե «բներից» արձակված գնդացիների կողմից: Լրացուցիչ հրետանային պատրաստվածություն պահանջվեց: Առաջին օրվա ժամը 19-ին մոտ 9-րդ և 35-րդ կորպուսների դադարեցրին գրոհը՝ պահելով գրավված խրամատները, Գրենադերական կորպուսը երեկոյան բերված էր իր նախնական դիրքին, իսկ 10-րդ կորպուսի անհաջող պատրաստվածության պատճառով բոլոր գրոհները հետ էին մղվել:

Հուլիսի 4-ին ռուսական հրամանատարությունը լրացուցիչ նախապատրաստական աշխատանքներ ձեռնարկեց: Երեկոյան ժամը 19-ին հինգ դիվիզիաներ կրկնակի հարձակում սկսեցին, որը 9-րդ կորպուսի տեղամասում կանգնեցվեց գերմանական 19-րդ լանդվերային և 335-րդ պահեստային գնդերի պատասխան հակահարվածով: Երեկոյան սկսված մարտերը շարունակվեցին ամբողջ գիշեր և հուլիսի 5-ի ամբողջ օրը: Գլխավոր հարվածի հարավային ուղղությամբ մարտի մեջ ներառվեց Կովկասյան 3-րդ կորպուսը: Հաջողվեց գրավվել միայն գերմանական խրամատների 2-րդ գիծը: Ռազմագործողության առաջին երեք օրվա կորուստները կազմեցին հարձակված անձնակազմի 50 %-ը, զորքերը չափազանց հոգնած էին: Էվերտը որոշեց նոր հարձակումը հետաձգել մինչև հուլիսի 8-ը՝ մինչ կվերախմբավորեր զորքը: Ռուսական հրամանատարության դանդաղ գործողությունները օգտագործվեցին հակառակորդի կողմից, որոնք ամրացրեցին գրոհային տեղամաները և ուժեղացրեցին իրենց հրետանին:

Հուլիսի 7-ի լուսաբացին նորից սկսեցին նախապատրաստել հրետանին, իսկ հուլիսի 8-ի գիշերվա ժամը 2-ին վեց դիվիզիաներ սկսեցին հարձակումը ռազմաճակատի 12 կմ-ում՝ Ցիրինից մինչև Զաոսյե՝ 2-րդ և 3-րդ գծերում որպես բանակի և ճակատի ռեզերվ ունենալով երկուական դիվիզիաներ: Օրվա ընթացքում 3-րդ Սիբիրյան և 9-րդ կորպուսի զորամասերը չորս անգամ հարձակման անցան, բայց հաջողություններ չունեցան՝ կենտրոնու առաջանալով միայն 2 կմ: Բոլոր գրոհները թշնամու կողմից հետ մղվեցին բացառապես հրազենային և գնդացրային կրակով: Հուլիսի 9-ին մառախուղի պատճառով գրոհ տեղի չունեցավ, ապա այն տեղափոխվեց ամսի 14-ին, իսկ վերջնական արդյունքում՝ զինամթերքի անբավարարության պատրվակով ամբողջովին վերացվեց: Երկար նախապատրաստած ռազմագործողության արդյունքը եղավ միայն առաջին ամրացված գծին տիրելը, 2000-ից ավելի գերյալները և որոշ քանակի զինամթերք առգրավվելը: Գրոհող զորամասերը մոտ 40 000 –ի հասնող կորուստներ ունեցան:

Հակառակորդի հակահարձակում և ռազմագործողության ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեր զինվորների հարձակումը Բարանովիչի վրա» (նկար, 1916 թվական)

1916 թվականի հուլիսի 14-ին գերմանական զորքերըՍկրոբովոյի մոտ իրենց դիրքերը բարելավվելու նպատակով երեք դիվիզիաների ուժերով անցան հակահարձակման: 3 ժամ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո նրան հարձակվեցին ռուսական դիրքերի վրա: Աջ ֆլանգի վրա հարձակումը հետ մղվեց ռուսական արգելափակիչ կրակի և ուժեղ հակահարվածի արդյունքում, բայց ձախ թևում գրավվեցին նախկինում հանձնած բոլոր խրամատները, գերեվարվեցին 1500 հոգի և խլվեցին 11 թնդանոթներ: Ռուսական զորքերի կողմից հուլիսի 15-ին ձեռնարկված ուժեղ հակահարձակումները հետ մղվեցին:

Հուլիսի 25-29-ը ընկած ժամանակամիջոցում Բարանովիչիի շրջանում՝ Սկրոբովո-Լաբուզի ճակատով ռուսական հինգ հրաձգային դիվիզիաներ կրկին հարձակման անցան: Չնայած համառությանը և համեմատաբար երկար պատրաստավածությանը՝ ռուսական զորքերին չհաջողվեց որևէ արդյունքի հասնել:

Ռազմագործողության արդյունքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի ամիս պատրաստվելով, ունենալով եռակի գերազանցություն կենդանի ուժով և որոշակիորեն գերազանցելով հրետանիով՝ ռուսական զորամասերը չկարողացան ճեղքել ամրացված գերմանական ռազմաճակատը՝ տիրելով միայն հակառակորդի կողմից 1-ին ամրացված գծին, այն էլ՝ գրոհային որոշ տեղամասերում: Որևէ տեղամասում գրոհողները այդպես էլ չհասան հակառակորդի պաշտպանական 3-րդ շերտին: Ավելին, գերմանական զորամասերը հզոր կարճատև հակահարձակմամբ կարողացան վերականգնել իրենց սկզբնական դիրքերը:

Ռուսական բանակի կորուստները կազմեցին 80 000 մարդ՝ հակառակորդի 13 000-ի դիմաց, որից 4000-ը՝ գերիներ:

Պարտության գլխավոր պատճառներն էին՝ վատ պատրաստվածությունը (պատրաստվածության մեջ չին ներառվել ծանր հրետանու կեսը և թեթև հրետանու 2/3-ը), բախման տեղանքում հրետանու թույլ համակենտրոնացումը: Մեկ տարվա ընթացքում կառուցված ամրացված գծերի հետախուզությունը որևէ «քննադատության» չդիմացավ. ամրացված պաշտպանական առաջին գծի մեծագույն մասը չբացահայտվեց, իսկ պաշտպանության երկրորդ և երրորդ գծերը մինչև մարտի սկիզբը ընդհանրապես անհայտ էին ռուսական հրամանատարությանը: Հրամանատարական կազմը պատրաստ չէր ամրացված գծերի ճեղքումը կազմակերպելուն: Քանակական գերազանցությունը չօգտագործվեց. քանի դեռ գրոհող մասը շնչահեղձ էր լինում արյան մեջ, ռազմագործողության համար հավաքագրված զինուժի հիմնական մասը անգործության էր մատնված, այնուհետև արյունաքամ ուժերը փոխարինվում էին թարմ ուժերով, և գրոհները այդ սահմանում նորից ու նորից կրկնվում էին:

Ռազմագործողության նպատակներից և ոչ մեկը չիրագործվեց: Ռուսական զորքերը չկարողացան բարելավել իրենց դիրքերը, պայմաններ չստեղծեցին հետագա հարձակման համար, չշեղեցին հակառակորդի հրամանատարության ուշադրությունը Հարավ-արևմտյան ռազմաճակատի գործողություններից: Նույնիսկ Բարանովիչիի ռազմագործողության թեժ պահին գերմանական հրամանատարությունը շարունակ Արևմտյան ճակատից ուժեր էր ուղարկում դեպի հարավ: Արդյունքների լիակատար բացակայության պայմաններում կրած սարսափելի կորուստները ծայրահեղ ընկճեցին ռուսական զորքի ոգին. նրա մեջ աճել էին հակապատերազմական տրամադրությունները: Շուտով, 1917 թվականին սա ամենաբավարար հողը հանդիսացավ զորքերում հեղափոխական քարոզչության ծավալման համար և Արևմտյան ճակատի հատվածները բոլշևիկյան ազդեցության նկատմամբ դարձրեց ավելի ընկալունակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Залесский К. А. Кто был кто в Первой мировой войне. — М:Астрель. АСТ, 2003. — Страница 699.
  2. Залесский К. А. Кто был кто в Первой мировой войне. — М:Астрель. АСТ, 2003. — Страница 506.
  3. История Первой мировой войны 1914—1918 гг.] / под редакцией И. И. Ростунова. — 1975. — Т. 2. — С. 607.
  4. Зайончковский А. М. Первая мировая война. — СПб.: Полигон, 2000. — 878 с. — ISBN 5-89173-082-0.