Բարակ դը Ֆրետյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարակ դը Ֆրետյուր
Լեռնադահուկային համալիրը
Տեսակլեռ
Երկիր Բելգիա
Վարչատարածքային միավորVielsalm?
Աշխարհագրական
տեղադրություն
Արդեններ
ԼեռնաշղթաArdenne?
Բարձրությունը ծովի մակարդակից652 մետր
Անվանված էshed?

Բարակ դը Ֆրետյուր (ֆր.՝ Baraque de Fraiture), սար Բելգիայում։ Գտնվում է այդ երկրի Լյուքսեմբուրգ պրովինցիայի տարածքում և համարվում է այդ տարածաշրջանի ամենաբարձր գագաթը (ծովի մակերևույթից բարձրությունը 652 մետր է)[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարակ դը Ֆրետյուր սարը պատկանում է Արդեններ լեռնահամակարգի հարավային մասին և մաս է կազմում այն լեռնաշղթայի, որը միմյանցից բաժանում է Ուրտ և Ամել գետերի ավազանները։ Տայլ սարահարթի նկատմամբ այս սարը բարձր է 153 մետրով[1]։ Սարալանջերը մասամբ անտառապատ են (հիմնականում հանդիպում են խառը տիպի անտառներ), ավելի մեծ տարածք են զբաղեցնում մարգագետինները։ Շրջակայքում կան նաև ճահճապատ տարածքներ։

Սարն ու շրջական համեմատաբար խիտ չեն բնակեցված. բնակչության միջին խտությունը մեկ քառակուսի կիլոմետրի վրա կազմում է 42 մարդ։

Կլիման այստեղ հիմնականում ցամաքային է, տարեկան միջին ջերմաստիճանը՝ 6 °C: Ամենատաք ամիսը օգոստոսն է (միջին ամսական ջերմաստիճանը՝ 15 °C), ամենացուրտը՝ հունվարը (ամսական միջինը՝ -4 °C):

Սարը գտնվում է Վիելսալմ համայնքի տարածքում։ Այստեղ գործում է լեռնադահուկային համալիր՝ 350, 700 и 1000 մետր երկարությամբ երեք դահուկուղյակներով[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական վերմախտի հինգերորդ տանկային դիվիզիան այսպես կոչված՝ «Բելգիական գործողության» շրջանակում 1940 թվականի մայիսի 11-ին գրոհով գրավել է Բարակ դը Ֆրիտյուր սարը՝ մարտական առաջադրանք ունենալով Դինան քաղաքի մոտ անցնել Մաաս գետը և ավարտի հասցնել Բելգիայի նվաճումը ֆաշիստական Գերմանիայի կողմից[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Baraque de Fraiture - Peakbagger.com». www.peakbagger.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
  2. «Site Officiel de la Piste de ski de la Baraque de Fraiture» (ֆրանսերեն). www.ski-baraquedefraiture.be. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
  3. Mary, Jean-Yves (2009). Le Corridor des Panzers, t. I, Bayeux, Heimdal, p. 121.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարակ դը Ֆրետյուր» հոդվածին։