ԲարՔեմփ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ԲարՔեմփ, մասնակիցների կողմից կազմակերպվող կոնֆերանսների միջազգային ցանց։ Այդ կոնֆերանսները «մասնակցային» աշխատանքային սեմինարներ են՝ միջոցառումներ, որտեղ մասնակիցները իրենք են բերում ներկայացվելիք թեմաները։ Առաջին ԲարՔեմփերի թեման վաղ-շրջանի համացանցային ծրագրերն էին և դրանց հետ փոխկապակցված բաց կոդով (open source) տեխնոլոգիաները, սոցիալական ցանցային պրոտոկոլները և տեղեկատվության բաց ֆորմատները։ ԲարՔեմփի ֆորմատը նաև օգտագործվել է այլ կարգի բազմազան թեմաներ ներկայացնելու, քննարկելու նպատակով, այդ թվում՝ հանրային փոխադրամիջոցների, առողջապահության և այլ ոլորտների։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«ԲարՔեմփ» անվանումն առաջացել է միջոցառման ակունքը հանդիսացող հաքերական «ֆուբար» (անհայտ փոփոխական) տերմինի կեսկատակ նմանաձայնությամբ. ԲարՔեմփն առաջացել է Ֆու Քեմփ միջոցառումներից, որոնք բաց կոդով (open source) հրատարակչության նախաձեռնող Թիմ Օ'Ռայլիի կողմից նախաձեռնվող, միայն հրավերների հիման վրա և մասնակցային հիմունքներով անցկացվող կոնֆերանսներ էին։
Առաջին ԲարՔեմփը անցկացվել է Փալո Ալթոյում, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում, 2005 թվականի օգոստոսի 19-ից 21-ը, Socialtext-ի գրասենյակում։ Այն կազմակերպելու համար մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ պահանջվեց, միջոցառմանը 200 մարդ մասնակցեց։ Այդ ժամանակներից ի վեր աշխարհի ավելի քան 350 քաղաքներում ԲարՔեմփեր են կազմակերպվել՝ Հյուսիսային Ամերիկայում, Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Եվրոպայում, Միջին Ասիայում, Ավստրալասիայում և Ասիայում։
ԲարՔեմփերը հաճախ դասում են այսպես կոչվող ոչԿոնֆերանսերի՝ ոչ ֆորմալ և կոնֆերանս բառերի միաձուլումից (անգլերեն unConference unformal + conference)։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել ԲարՔեմփ կատեգորիայում։ |