Բատրես ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բատրես ամրոց
Բնօրինակ անվանում Castillo de Batres
Castillo de Batres.jpg
Բատրես ամրոցը շրջապատված ծառերով
ԴիրքԲատրես
Իսպանիա Իսպանիա
Կառուցվել է15-16-րդ դարեր

Բատրես ամրոց (իսպ.՝ Castillo de Batres), ամրոց-պալատ Տոլեդո պրովինցիայի սահմանին՝ Բատրես քաղաքում, Իսպանիա։ Կառուցվել է Վերածննդի դարաշրջանում և այսօր էլ գտնվում է շատ լավ վիճակում, գրեթե անվնաս։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը կառուցվել է 15-16-րդ դարերում և պատմականորեն կապված է Բատրես իշխանների հետ, ովքեր կառույցն օգտագործում էին որպես նստավայր։ Ամրոցի հայտնի բնակիչներից մեկը պոետ Գարսիլասո դե լա Վեգան էր Տոլեդոյից (1501 կամ 1503-1536), ով իր Բատրես իշխանի տիտղոսը ժառանգել էր մորից՝ Սանչա դե Գուսմանից։

Սեփականությունն այնուհետև անցավ Օնյատե կոմսերին, որից հետո՝ Ռիսկալ մարկիզներին։ 1570-ական թվականներին ամրոցը ձեռք է բերել ճարտարապետ Լուիս Մորենո դե Կալա ի Տոռեսը, ով նախաձեռնեց կառույցի վերականգնողական աշխատանքները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]