Բատիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
եբրայերեն՝ בתיר
արաբ․՝ بتير‎‎
Battir-Land-of-Olives-and-Vines.jpg
ԵրկիրՊաղեստին Պաղեստին
Մակերես7,40 կմ²
ԲԾՄ720 մետր
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
##Բատիր (Պաղեստինյան ինքնավարություն)
Red pog.png

Բատիր, գյուղ Պաղեստին պետությունում, տեղակայված է Հորդանան գետի արևմտյան ափին՝ Բեթղեհեմից 6,4 կմ դեպի արևմուտք և Երուսաղեմից դեպի հարավ-արևմուտք, Նաբլուս և Հեվրոն քաղաքների միջև։ Գյուղի բնակչությունը 2007 թվականի դրությամբ կազմում է 3967 մարդ[1]։

Բատիր գյուղում փոքր հովիտների համար օգտագործում է ոռոգման յուրօրինակ համակարգ, որը բաղկացած է յուրատեսակ քարե սանդղավանդներից՝ օգտագործելով ստորգետնյա ջրային աղբյուրներից ուղղակիորեն սնվող ջրանցքների ցանց[2]։ Այդ սանդղավանդներից որոշները ոռոգվում են, և դրանց վրա աճեցվում են տարբեր մշակաբույսեր։ Սանդղավանքների այն հատվածներում, որոնք չեն ոռոգվում, տեղակայված են ձիթապտղի և խաղողի այգիներ։

Դեռևս 2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն 15 հազար դոլար է հատկացրել Բատիրի ոռոգման համակարգը պահպանելու համար[3]։ 2014 թվականի հունիսի 20-ին Բատիրի մշակութային լանդշաֆտը, ձիթենիների և խաղողի այգիները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում՝ միաժամանակ ընդգրկվելով Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2007 PCBS Census Palestinian Central Bureau of Statistics. p.116.
  2. West Bank barrier threatens villagers' way of life. BBC News. 2012-05-09.
  3. Daniella Cheslow (May 14, 2012)։ «West Bank Barrier Threatens Farms»։ Pittsburgh Post-Gazette։ Վերցված է August 22, 2012 
  4. Palestine: Land of Olives and Vines — Cultural Landscape of Southern Jerusalem, Battir, inscribed on World Heritage List and on List of World Heritage in Danger

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]