Բատակլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Բատակլան
ֆր.՝ Bataclan
Bataclan theater, Paris 3 April 2009.jpg
«Բատակլան» թատրոնը
ՏեսակՄյուզիք-հոլլ
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա[1]
Գտնվելու վայրըՖրանսիա, Փարիզ, Փարիզի 11-րդ շրջան[1]
Հիմնադրման ամսաթիվ1865 թվական
Անվանված էԲատակլան[2]
Նախկին անվանումներBa-Ta-Clan
ՃարտարապետՇառլ Դյուվալ
Կոորդինատներ: 48°51′47.000000101608″ հս․ լ. 2°22′15.000000099879″ ավ. ե. / 48.86305555558377733° հս․. լ. 2.37083333336107760° ավ. ե. / 48.86305555558377733; 2.37083333336107760
Կայքle-bataclan.com
Bataclan Վիքիպահեստում

«Բատակլան» (ֆր.՝ Bataclan), թատրոն Փարիզում, որը գտնվում է Վոլտեր բուլվարում, Փարիզի 11-րդ շրջանում։ Թատրոնի ճարտարապետն է ազգությանբ ֆրանսիացի Շառլ Դյուվալը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բատակլանը ինքնօրինակ պագոդայով: Լուսանկարվել է մոտ 1900 թվականին

«Բատակլան»-ը ծագել է որպես շինուազրի ոճով մեծ կաբարե, ոգեշնչվելով չինական ճարտարապետությանբ։ Առաջին հարկում գտնվում է թատրոնի սրճարանը, դրա վրա էլ գտնվում է մեծ պարային դահլիճը։ Թատրոնի բացումը տեղի է ունեցել 1865 թվականի փետրվարի 3-ին, որից հետո այն բազմիցս փոխել է իր սեփականատիրոջը։ Մասնավորապես, այստեղ է սկսել իր կարիերան երգիչ Մորիս Շեվալյեն։

1926 թվականին շենքը վաճառվել է և վերածվել է կինոթատրոնի, որը 1933 թվականին հրդեհի արդյունքում տուժել է։ Բնօրինակը շենքը մասամբ քանդվել է։

1950 թվականին, նոր անվտանգության նոր չափանիշների պատճառով շենքը մասնակի ապամոնտաժվել է, իսկ 1969 թվականին կինոթատրոնը փակվել է։ 1983 թվականից գործում է որպես համերգասրահ, հատկապես սիրված ռոք-երաժշտական միջավայրում[3]:

2006 թվականին թատրոնի ճակատային մասը ներկվել է աուտենտիկ գույներով, որ թատրոնն արդեն վաղուց է կորցրել, սակայն օրիգինալ պագոդան չի վերականգնվել։

2015 թվականի նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում այլ ահաբեկչական գրոհներին զուգահեռ՝ Բատակլանում տեղի է ունեցել հրաձգություն: Այդ ժամանակ այնտեղ ելույթ էր ունենում ամերիկյան «Eagles of Death» ռոքժխումբը, իսկ դահլիճում անշլագ էր։ Երեք ահաբեկիչ ներխուժել են շենք և կրակել հանդիսատեսի ուղղությամբ։ Հատուկ գործողության ընթացքում ահաբեկիչները կամ սպանվել են կամ գործի դրել մահապարտի գոտին։ Հարձակման ընթացքում մահացել է 89 մարդ, վիրավորվել՝ 200-ը[4][5]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Base Mérimée
  2. Ֆրանսիայի ազգային գրադարան — 1994.
  3. Duval J.-B. (2015-11-14)։ «Le Bataclan, haut lieu historique de la nuit parisienne» (ֆրանսերեն)։ Le Huffington Post։ Վերցված է 2015-11-15 
  4. Rawlinson Kevin (նոյեմբերի 13, 2015)։ «Fatal shootings and explosion reported in Paris – live»։ The Guardian։ Վերցված է նոյեմբերի 13, 2015 
  5. Harding Luke; Kim Willsher (17 November 2015 15.16 GMT)։ «'Something from Dante's hell': harrowing details of Bataclan siege» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2015-11-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]