Գումարտակները կրակ են խնդրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գումարտակները կրակ են խնդրում
ռուս.՝ Батальоны просят огня
ՀեղինակՅուրի Բոնդարև
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ
ԹեմաԴնեպրի ճակատամարտ
Բնօրինակ լեզուռուսերեն
Երկիր ԽՍՀՄ
Հրատարակման տարեթիվ1957
Թվային տարբերակroyallib.com կա՛քում

«Գումարտակները կրակ են խնդրում» (ռուս.՝ «Батальоны просят огня»), Յուրի Բոնդարևի պատմվածքը, որի գործողությունները իրականում են 1943 թ. Ուկրաինայում։ Առաջին անգամ հրատարակվել է 1957 թվականին «Երիտասարդ Գվարդիա» ամսագրում։ 1985 թվականին ըստ պատմվածքի նկարահանվել է համանուն ֆիլմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեի հիմքը Հայրենական մեծ պատերազմի կարևոր փուլերից մեկն է՝ 1943 թվականի ամառ-աշուն պատերազմաշրջանում խորհրդային զորքերի կողմից Դնեպր գետի անցումը, մասնավորապես Կիև քաղաքից հարավ գտնվող Բուկրինյան պլացդարմում կատարվող իրադարձությունները։

85-րդ հրաձգային գնդի երկու գումարտակ՝ մայորներ Բուլբանյուկի և Մաքսիմովի հրամանատարությամբ, պետք է անցնեն Դնեպրը, պլացդարմ ստեղծեն Նովոմիխայլովկա գյուղի շրջանում, Դնեպրով քաղաքից հարավ (մտացածին անվանում), գնդի հետագա հարձակողական գործողությունների զարգացման նպատակով, քանի որ դրվել է ռազմական առաջադրանք։ Բատալիոններին հրաման է տրվում՝ պլացդարմում ամրանալով և ճակատամարտ սկսելով գնդին նշան տալ «կրակ ենք խնդրում», որից հետո ամբողջ դիվիզիոն հրետանին պետք է հարված հասցնի հակառակորդին։ Բատալիոնների գետանցումի և ճակատամարտ սկսելու համար հատկացվում է հրետանային գնդի երկու միավոր և հրետանաձիգների երկու հաշվարկ՝ լեյտենանտ Երշովի և կապիտան Երմակովի հրամանատարությամբ, որը մինչ վիրավորվելը ղեկավարել էր գնդապետ Գուլյաևի հրաձգային գնդի մարտկոցով։

Այդպիսին էր ծրագիրը։ Սակայն շուտով հրամանատարությունը փոխում է հարձակման ծրագիրը՝ տվյալ գնդին հրաման տալով դուրս գալ զբաղեցրած դիրքերից, տեղափոխվել Դնեպրովից հյուսիս և միանալով մեկ այլ գնդի, որը վերջերս կայացած մարտերում մեծ կորուստներ էր կրել, քաղաքի վրա հարձակվել հյուսիսից։ Արդեն մարտի բռնված բատալիոններին հրամայվում է չնահանջել, այժմ նրանց գործողությունները պետք է կրեն շեղող բնույթ։ Դիվիզիայի հրամանատար Իվերզևը շտապ կերպով հետ է կանչում բոլոր գնդերը, այդ թվում նաև հրետանային գունդը՝ բատալիոնները թողնելով առանց կրակային աջակցության, որով բատալիոններին դատապարտում է անխուսափելի մահվան...

Լրացուցիչ տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմվածքի դրվագները Յու. Բոնդարևի կողմից օգտագործվել են «Ազատագրում» կինոէպոպեայի երկրորդ ֆիլմի սցենարում՝ «Ճեղքում» (1969 թ.)։
  • 2013 թ. պատմվածքը ընդգրկվում է «100 գրքերի» ցուցակում, որոնք Ռուսաստանի Դաշնության Կրթության և գիտության նախարարության կողմից խորհուրդ են տրվում դպրոցականներին ինքնուրույն ընթերցանության համար։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]