Բատալիայի վանք
| Բատալիայի վանք | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | վանք[1], Կույս Մարիամի աճյունասափոր և Մշակութային ժառանգություն[2] |
| Երկիր | |
| Տեղագրություն | Batalha?[2] |
| Վանականություն | Դոմինիկյան միաբանություն |
| Ժառանգության կարգավիճակ | Համաշխարհային ժառանգություն և National Monument of Portugal? |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապետ | Afonso Domingues? և Mateus Fernandes? |
| Ճարտարապետական ոճ | Մանուելինո և Գոթական ճարտարապետություն |
| Հիմնադրված | 1386 |
| Կոորդինատներ: 39°39′33.000000101193″ հս․ լ. 8°49′34.00000009996″ ամ. ե. / 39.65916666669477308° հս․. լ. 8.8261111111388786° ավ. ե. | |
| mosteirobatalha.pt/pt/index.php | |
Սանտա Մարիա դա Վիտորիա վանք Բատալիայում (պորտ.՝ Santa Maria da Vitória na Batalha), դոմինիկյան վանք Պորտուգալիայի Բատալիա քաղաքում: Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության, ինչպես նաև Պորտուգալիայի յոթ հրաշալիքների ցանկում [3]:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանքի կառուցումը սկսվել է 1385 թվականին Ժուան I արքայի նախաձեռնությամբ` ի նշան Մարիամ Աստվածածնի նkատմամբ երaխտագիտության, որի շնորհիվ արքան Ալժուբարոտի ճակատամարտում հաղթանակ է տարել կաստիլացիների համդեպ: Հետագa վեց արքաները շարունակել են վանքի շինարարությունը` այստեղ գտնելով իրենց հավերժական հանգիստը: Նրանց թվում է Հենրիխ Ծովագնացը: Վանքը կառուցվել է միջազգային գոթական ոճով, իսկ շինարարությունն ավարտվել է 1517 թվականին, երբ բոլոր հիմնական ուժերն ուղղվել են Ժերոնիմուշի վանքի կառուցմանը Բելեմում: XIX դարում Բատալիեում անցկացվել են մասշտաբային վերականգնողական աշխատանքներ, իսկ 1980 թվականին այստեղ բացվել է ազգային թանգարան:
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանքն առանձնացած է ամբողջ քաղաքից, և չնայած շատերը չեն սիրում վանքի հարևանությամբ կառուցված նոր հյուրանոցները, սակայն միշտ կարելի է հիանալ XVIII դարի հետաքրքիր տներով, գիլիոտինային պատուհաններով և վանքի` մանուելյան ոճի գլխավոր մուտքով:
Տաճարը կառուցվել է Պորտո դե Մոսից բերված կրաքարով, որ ժամանակի ընթացքում դեղնավուն երանգ է ստացել: Այն պորտուգալական ինքնատիպ ոճով է, որ վառ գոթական և անգլիական ճարտարապետական ոճերի խառնուրդ է: Ինչպես դոմինիկյան բոլոր վանքերում, այս վանքում էլ զանգակատուն չկա:
Արևմտյան ճակատը, որն ուղղված է գեներալ Նունու Ալվարես Պերեյրայի հեծյալ արձանին, բաժանված է երեք որմնահեցերով և հսկայական որմնասյուներով: Աջ կողմում գտնվում է Անավարտ ժամատունը (Capelas Imperfeitas), որ հիմնական շինությանն ավելացված ութանկյուն կառույց է:
Գլխավոր մուտքը զարդարում են 78 քանդակները, որոնք բաժանված են վեց շարքերի: Դրանք ներկայացնում են աստվածաշնչյան արքաների, հրեշտակների, մարգարեների, որոնք պատսպարված են ամպհովանիներով: Քանդակազարդ ճակատամասը ներկայացնում է գահին բազմած Քրիստոսին, ով շրջապատված է 4 ավետարանիչներով, որոնցից յուրաքանչյուրը իր խորհրդանիշով է:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գարգուլիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ archINFORM — 1994.
- ↑ 2,0 2,1 http://www.wikilovesmonuments.org.pt/
- ↑ Monastery of Batalha: English guide, July 2005
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||