Jump to content

Բասկերի երկրի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բասկերի երկրի դրոշ
Տեսակethnic flag? և երկրի շրջանի դրոշ
Երկիր Իսպանիա և  Ֆրանսիա
Իրավասության տարածքԲասկերի երկիր և Բասկերի հողեր
Նշան🏴󠁥󠁳󠁰󠁶󠁿
Հարաբերություն25:14?
Ընդունված էհոկտեմբերի 19, 1936
Գույներկարմիր, կանաչ և սպիտակ
Պատկերված էդաշտ, թեք խաչ և խաչ
ՆախագծողLuis Arana? և Սաբինո Արանա

«Իկուրրինյա», Իսպանիայի Բասկերի երկիր ինքնավար համայնքի պաշտոնական դրոշ, բասկերի ավանդական խորհրդանիշի անվանում (բասկ.՝ Ikurriña): Այն ստեղծել է բասկ ազգայնական Սաբինո Արանան[1]։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արանան ikuŕiñ բառը կազմել է բասկերեն ikur բառից, որը նշանակում է «նշան, խորհրդանիշ», և egin՝ «անել» բառից (ikur egina — այսինքն՝ «այն,ինչ արված է որպես խորհրդանիշ» կամ «դրոշի վրա արված խորհրդանիշ»): Ուղղագրության հետագա փոփոխությունը հանգեցրել է Ikurrin տարբերակի առաջացմանը:

Իսպաներենում Ikurriña գրելաձևը բացատրվում է նրանով, որ բառին ավելանում է բասկերենի որոշյալ հոդը՝ -a, և արտասանությունը փոխվում է «իկուրրինյա»-ի ( ñ տառը նշանակում է փափուկ ձայն, իսկ առանց հոդի Ikurrin բառի մեջ «n» հնչյունը սովորաբար չի փափկում): Ընդ որում, բասկերենում Ikurrin բառն օգտագործվում է միայն այս կոնկրետ դրոշը նշելու համար. բոլոր մնացած դրոշները նշվում են իսպաներեն bandera բառով[1]:

Իկուրրինյան ստեղծել է բասկյան ազգության հետևորդ Սաբինո Արանան 1894 թվականին։ Սկզբում այս դրոշը Բասկերի Երկրի ամենամեծ նահանգի՝ Բիսկայայի խորհրդանիշն էր, սակայն շուտով սկսեց ընկալվել որպես ընդհանուր բասկերի դրոշ ինչպես Իսպանիայում, այնպես էլ Ֆրանսիայում։

1936 թվականին՝ Ժողովրդական ճակատի ընտրություններում տարած հաղթանակից հետո, Բասկերի Երկիրը ստացավ ինքնավար շրջանի կարգավիճակ, և իկուրրինյան պաշտոնապես հայտարարվեց Բասկերի Երկրի դրոշ։ Դրան հաջորդած քաղաքացիական պատերազմում Ֆրանսիսկո Ֆրանկոյի հաղթանակից հետո սկսվեցին բասկ դեմ հալածանքները, իսկ դրոշն արգելվեց։ ԷՏԱ-ի (ETA) գործողությունները և ազգային այլ ելույթները հաճախ ներառում էին իկուրրինյայի հրապարակային ցուցադրումը։ Դիկտատորի մահից տասնհինգ օր անց՝ «Աթլետիկ Բիլբաոյի» և «Ռեալ Սոսյեդադի» (Սան Սեբաստիան) միջև կայացած բասկյան ֆուտբոլային հանդիպման ժամանակ, տարբեր թիմերի երկու խաղացողներ դաշտ դուրս բերեցին դրոշը, ինչն այդ ժամանակ դեռևս անօրինական էր, սակայն որևէ պատժի չենթարկվեցին[2]։

Երբ տեղի ունեցավ միապետության վերականգնումը, բասկերի ազգային խորհրդանիշների արգելքը հանվեց։ 1979 թվականին դրոշը կրկին հաստատվեց որպես ինքնավար համայնքի պաշտոնական խորհրդանիշ։

Խորհրդանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոշը իրենից ներկայացնում է կանաչ Անդրեևյան (Սուրբ Անդրեասի) խաչի և սպիտակ Գեորգիևյան (Սուրբ Գևորգի) խաչի համադրություն կարմիր դաշտի վրա: Կարմիր գույնը Բիսկայայի և նրա անկախության պատմական խորհրդանիշն է: Սուրբ Անդրեասը մեծարվում է բասկերի կողմից, քանի որ, ըստ ավանդության, 867 թվականին՝ նրա հիշատակի օրը, բասկերը հաղթանակ են տարել Պադուրայի ճակատամարտում: Խաչի կանաչ գույնը միաժամանակ նշանակում է անկախություն և հիշեցնում է Գերնիկայի կաղնու՝ բասկ ժողովրդի խորհրդանիշի մասին: Սպիտակ խաչը Աստծո խորհրդանիշն է[3]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Ikurrina The Basque Flag by Xabier Ormaetxea and Blas Uberuaga