Բասկետբոլիստի օրագրերը
Բասկետբոլիստի օրագրերը անգլ.՝ The Basketball Diaries | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ֆիլմ անչափահասների համար, հասունացման պատմություն, դրամա, քրեական, գրական ստեղծագործության էկրանավորում և կենսագրական ֆիլմ |
Թեմա | Հերոին և Թունամոլություն |
Թվական | 1995 և հոկտեմբերի 5, 1995[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Scott Kalvert?[2] |
Պրոդյուսեր | Liz Heller? |
Սցենարի հեղինակ | Bryan Goluboff? |
Դերակատարներ | Լեոնարդո ԴիԿապրիո[2], Լորեյն Բրաքո[2], Մարկ Ուոլբերգ[2], Bruno Kirby?[2], James Madio?[2], Էռնի Հադսոն[2], Ջուլիետ Լևիս[2], Մայքլ Իմպերիոլի[2], Cynthia Daniel?, Բրիտանի Դենիել[2], Մայքլ Ռափափորթ[2], Josh Mostel?[2], Թոբի Հասս[2], Վենսենտ Պաստորե[2], Alexander Chaplin?[2] և Roy Cooper? |
Օպերատոր | David Phillips? |
Երաժշտություն | Գրեմ Ռևել |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Նկարահանման վայր | Նյու Յորք |
Կինոընկերություն | New Line Cinema |
Տևողություն | 90 րոպե |
«Բասկետբոլիստի օրագրերը» կամ «Բասկետբոլիստի օրագիրը» (անգլ.՝ The Basketball Diaries), ռեժիսոր Սքոթ Կալվերտի ամերիկյան գեղարվեստական ֆիլմը՝ նկարահանված 1995 թվականին Ջիմ Քերոլի ինքնակենսագրական վեպի հիման վրա[3][4][5]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը նկարահանվել է Ջիմ Քերոլի ինքնակենսագրական վեպում նկարագրված իրական պատմության մոտիվներով։ Պատմությունը կատարվում է «Բասկետբոլիստի օրագրի» հեղինակի և գլխավոր հերոսի՝ 16-ամյա դեռահասի, որը խաղում էր այդ խաղը ու գրում էր լավ բանաստեղծություններ, անունից։ Նա և իր ընկերները կախվածություն ունեին թմրանյութերից, որը նրանց հասցնում է աստիճանական անկման և կործանման։ Բանտ ընկած տղային հաջողվում է ազատվել այդ սարսափելի կախվածությունից, բայց նրա ընկերները այդպես էլ շարունակում էին մահանալ քաղաքի փողոցներում։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լեոնարդո ԴիԿապրիո՝ Ջիմ Քերոլ
- Լորեյն Բրակո՝ Ջիմի մայրը
- Մարկ Ուոլբերգ՝ Միկի
- Ջեյմս Մադիո՝ Պեդրո
- Պատրիկ Մաքգոու՝ Նեիյտրոն
- Բրունո Կյորբի՝ Ժիվչիկ
- Ռոյի Կուպեր՝ Մակնալտի հայրը
- Ջուլետ Լյուիս՝ Դայան Մուդի
- Մայքլ Իմպերիոլի՝ Բոբի
- Թոբի Խաս՝ Քենի
Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Rotten Tomatoes» վերլուծական համագումարային կայքում ֆիլմն ունի 46% վարկանիշ, որը հիմնված է 39 արձագանքների հիման վրա և միջին վարկանիշով 5.06/10 է։ Կայքէջերի քննադատական հանրագումարի մեջ ասվում է.«Չնայած իր երիտասարդ գլխավոր կերպարի հերոսական ջանքերին՝ միասին պահելու ամեն ինչ, խճճված գաղափարը խանգարում է «Բասկետբոլիստի օրագրերին» համոզիչ լինել՝ որպես նախազգուշացնող պատմություն»[6]։ Metacritic-ը կինոնկարին տվել է 46 գնահատական, որը 19 արձագանքների հիման վրա է, ինչը նշանակում է «խառը կամ միջին գնահատականներ»[7]։
Ռոջեր Էբերթը ֆիլմին 4 աստղերից տվել է 2 աստղ։ Էբերթը նկատել է. «Վերջում տեսնում ենք, թե ինչպես է Ջիմը գնում «բեմական դռնով», և այնուհետև մենք լսում ենք, թե ինչպես է նա պատմում իր անկման և վերականգնման պատմությունը։ Մենք չենք կարող ենթադրել՝ դա իրական վկայություն է, թե ներկայացում։ Սա է ամբողջ ֆիլմի խնդիրը»[4]։
Դատավարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը վիճելի է դարձել 1997 թվականին Հիթի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած կրակոցներից և 1999 թվականին Կոլումբինայի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած սպանություններից հետո։ Քննադատները նշել են, որ նմանություն կա այդ հարձակումների կրակոցների և ֆիլմում միջև է, որտեղ գլխավոր հերոսը սև թիկնոց է կրում և կրակում է իր դպրոցական դասարանի վեց աշակերտների վրա։ Ֆիլմը անվանվել է սպանությունների զոհերի հարազատների կողմից հարուցված դատական հայցերում[8][9][10][11]։ 1999 թվականին ակտիվիստ Ջեք Թոմփսոնը 33 մլն դոլարի դատական հայց է ներկայացրել՝ պնդելով, որ ֆիլմի սյուժեն (երկու ինտերնետ-պոռնոգրաֆիկ կայքերի, համակարգչային խաղերի մի քանի ընկերությունների, ինչպես նաև 1994 թվականի «Բնածին մարդասպաններ» ֆիլմի ստեղծողների և դիստրիբյուտորների հետ միասին) պատճառ է դարձել Հիթի միջնակարգ դպրոցում հրաձգության համար։ Գործը կարճվել է 2001 թվականին[12][13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Mark Wahlberg posts 'throwback' video of himself and teenage Leonardo DiCaprio»։ www.irishexaminer.com։ July 18, 2019։ Արխիվացված է օրիգինալից August 7, 2019-ին։ Վերցված է April 18, 2020
- ↑ 4,0 4,1 Ebert Roger։ «The Basketball Diaries Movie Review (1995) | Roger Ebert»։ www.rogerebert.com
- ↑ McCarthy Todd, McCarthy Todd (January 30, 1995)։ «The Basketball Diaries»
- ↑ «The Basketball Diaries»։ Rotten Tomatoes։ Վերցված է 2011-08-20
- ↑ «The Basketball Diaries Reviews»։ Metacritic
- ↑ Carter, Nick (1999-05-06). "Linking of 'Basketball Diaries,' Columbine Shootings Upsets Author". CatholicBoy.com. Retrieved 2011-08-20.
- ↑ "Moral Panics and Violence in the Media" Archived 2010-11-18 at the Wayback Machine.. Mediaknowall.com. Retrieved 2011-08-20.
- ↑ «Media Companies Are Sued in Kentucky Shooting»։ The New York Times։ April 13, 1999
- ↑ Sink Mindy (March 6, 2002)։ «National Briefing: Rockies; COLORADO: COLUMBINE LAWSUIT DISMISSED»։ The New York Times
- ↑ Chalk Andy (2007-07-07)։ «Legally Insane: A History of Jack Thompson's Antics»։ The Escapist։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է August 8, 2009
- ↑ AP (April 13, 1999)։ «Media Companies Are Sued in Kentucky Shooting»։ The New York Times
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Basketball Diaries(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «The Basketball Diaries»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- The Basketball Diaries(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «The Basketball Diaries»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
|
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1995 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր բասկետբոլի մասին
- Նյու Լայն Սինեմայի ֆիլմեր
- Գրքերի էկրանավորումներ
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան սպորտային ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր հասունացման տարիքի մասին
- Ամերիկյան քրեական դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր թմրանյութերի մասին
- Նյու Ջերսիում նկարահանված ֆիլմեր
- 1990-ականների դրամա ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր