Բասեն (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բասեն (այլ կիրառումներ)
Քաղաք
Բասեն
թուրքերեն՝ Pasinler
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզԷրզրումի մարզ
Մակերես1 257 կմ²
ԲԾՄ1692 մ
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչություն14 762 մարդ (2008)
Խտություն33 267 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ442
Փոստային ինդեքս25300
Ավտոմոբիլային կոդ25
Պաշտոնական կայքpasinler.gov.tr
Բասեն (քաղաք) (Թուրքիա)##
Բասեն (քաղաք) (Թուրքիա)

Բասեն (թուրքերեն՝ Pasinler, հայերեն՝ Բասենից; հին անվանումները՝ Հասանկալա, Հասանքալե և Հեսենքելե, որը նշանակում է «Հասանի ամրոց»), քաղաք Արևմտյան Հայաստանում, Էրզրումի նահանգի Բասեն գավառի կենտրոնը, Էրզրումից մոտ 42 կմ արևելք։ Հնում եղել է նշանավոր բերդաքաղաք (կոչվել է Դարույնք)։ Ղևոնդ Ալիշանի ենթադրությամբ՝ Բասենի բերդը կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ազգական Հասանը։ Բասենի դաշտում, ժայռոտ բլուրների վրա կառուցված բերդն ունեցել է անկանոն աշտարակներով կրկնապարիսպ (իր հերթին պարսպապատ Բասենն այդ պատճառով կոչվել է եռապարիսպ քաղաք)։ 1829 թվականի հուլիսի 24-ին ռուսական բանակը գրավել է մոտ 500 բնակչություն (հայ և թուրք) ունեցող Բասենը, սակայն Ադրիանուպոլսի պայմանագրով (1829) քաղաքը մնացել է թուրքական տիրապետության տակ։ Բասենի հայերի զգալի մասը 1830 թվականին գաղթել է Արևելյան Հայաստան։ Ռուսական զորքը Բասենը գրավել է նաև 1878 թվականին, 1916 թվականին, սակայն թուրքերը 1918 թվականին դարձյալ զավթել են այն։ Բասենի հայերը (1909 թվականին՝ 45 ընտանիք) բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, Մեծ Եղեռնի ժամանակ, փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։