Բասարգեչարի դաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բասարգեչարի, դաշտ Սևանա լճի հարավարևելյան կողմում։ Տարածքով մոտավորապես համապատասխանում է Հայաստանի այժմյան Վարդենիսի շրջանին։ Բարձրությունը ավելի քան 1916 մ։ Սևանա լճի ջրի բացթողման հետևանքով Բասարգեչարի դաշտը բավականաչափ ընդարձակվել է։ Լճից ազատված տարածքում կատարվել է անտառատնկում։ Սևահողային տափաստան է, խիստ կլիմայական պայմաններով։ Հայաստանի հացահատիկային շրջաններից է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 641 — 992 էջ։