Բառ (ձորահովիտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բառ (այլ կիրառումներ)

Բառ, ձորահովիտ Արևմտյան Հայաստանում, Վանա լճից հարավ, Մոկսի շրջանում։ Սկսվում է Մոկսի մոտից և տարածվում մինչև Սպարկերտի ու Կառկառի լեռները։ Այստեղով է հոսում Բառա գետակը, որի վրա գտնվում է համանուն գյուղը։ Ձորահովտում հաշվվում էին ութ գյուղեր՝ խառը բնակչությամբ, դրանք էին՝ Սորս, Վանքիկ, Հառնջիկ, Բուլենց, Բառ, Գնեկանց, Բյուրանդ, Շկոենց[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 608 — 992 էջ։