Բաուրսակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Բաուրսակ
Boortsog 2.JPG
Ենթատեսակfried pastry? և սննդամթերք
Commons-logo.svg Bagirsaq Վիքիպահեստում

Բաուրսակ, բորսոկ, բավիրսակ, բորցոկ (ղազ.՝ бауырсақ, բաշկիրերեն՝ бауырһаҡ, սիբիրի թաթարերեն՝ пауырсаҡ, բուրյաթերեն՝ боорсог, կալմ. боорцок, ղրղզ.՝ боорсок, մոնղ.՝ боорцог, նող․՝ бавырсак, տաջ.՝ буғурсоқ,орзуқ, թաթ.՝ бавырсак, տուվ. боорзак, ուզբ.՝ boʻgʻirsoq, бўғирсоқ, ույգ.՝ боғу(р)сак, հարավային ալթայերեն՝ боорсок), տաջիկ, բաշկիր, ղազախ, կալմիկ, ղրղզ, ալթայցի, մոնղոլ, թաթար, տուվացի, թուրքմեն, ուզբեկ[1] և ույղուր ժողովուրդների ավանդական խմորեղեն։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կանոն, պատրաստվում է անթթխմոր կամ խմորիչով խմորից, ունի փոքր փքաբլիթի տեսք (շեղանկյուն կամ կլոր), պատրաստվում է ֆրիտյուրով խորը տապակի` կազանի մեջ տապակելով։ Կան նաեւ կաթնաշոռային բաուրսակների  բաղադրատոմսեր։ Սովորաբար ներկայացվում է որպես լրացում, օրինակ, շարբայի, կամ թեյի հետ (թաթարները միայն թեյի հետ, ույղուրները է ատկանչայ թեյե ըմպելիքի հետ)։

Բաուրսակը համարվում է տոնական դաստարխանի պարտադիր ատրիբուտ։ Կարեւոր դեր է կատարում բաշկիրների և այլ ժողովուրդների  հարսանյաց ծեսերին։ Թաթարական հարսանեկան ավանդույթներում փեսայի ծնողները (սիբիրյան թաթարների մոտ` հարսի ծնողները) հարսանիքին նվեր են բերում բաուրսակով կամ չակ-չակով ուտեստներ, ղազախական հարսանիքներում` բաուրսակները կամ կուրտը մետաղադրամների եւ քաղցրավենիքների հետ միասին նորապսակների գլխին է թափվում։ Ուզբեկական խոհանոցում բաուրսակները համարվում են ծիսական ուտեստ։ Թուրքմենների մոտ այն կոչվում է պեշմե եւ ունեն շեղանկյուն ձեւ։ Թուրքերի մոտ այն կոչվում է լոկմա (թուրքերեն  lokma)։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում կշռով ամենամեծ (179 կգ) բաուրսակը պատրաստվել է 2014 թվականի ապրիլի 20-ին Ուֆայի Սալավատ Յուլաևի անվան հրապարակում[2]։ Դրա պատրաստման համար ծախսվել է 1006 հատ ձու, 25 կգ շաքարավազ, 70 կգ ալյուր, 50 կգ բաշկիրական մեղր[3]։

Ալմաթիում 2014 թվականի սեպտեմբերի 7-ին Մայրերի օրվա տոնակատարության ընթացքում գրանցվել է Գինեսի գրքի ռեկորդ. թխվել է 856 կգ բաուրսակ։ Միջոցառումն անցկացվել է սկեսուրների և հարսների միջև խոհարարական մենամարտի ձեւով։ Մրցույթին մասնակցել են յոթ իրական զույգեր[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]