Բաշնեֆտ Ուֆայի նավթի վերամշակման գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բաշնեֆտ Ուֆայի նավթի վերամշակման գործարան
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1937
ՎայրՈւֆա, Ռուսաստան
Արդյունաբերությունoil refining?
Կայքbashneft.ru/processing-retail/processing/

Բաշնեֆտ Ուֆայի նավթի վերամշակման գործարան, Բաշնեֆտ բաժնետիրական նավթային ընկերության մասնաճյուղ, Ուֆայում գտնվող նավթի վերամշակման արդյունաբերական ձեռնարկություն:

Գործարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործարանի շինարարությունը սկսվել է 1935 թվականին: Պաշտոնապես բացվել է 1937 թվականին: Շարք է մտել 1936 թվականին բացված Իշիմբաևի նավթավերամշակման գործարանից հետո:

1938 թվականին գործարանը տվել է առաջին ուղիղ առաքման 117 տոննա բենզինը: 1939 թվականին ավարտվել է գործարանի առաջին հերթի շինարարությունը: 1940-ական թվականների վերջին գործողների շարք են մտցվել երկրորդ հերթի, երրորդ հերթի սարքավորումները: Հայրենական մեծ պատերազմի տարիներին գործարանը ռազմաճակատին վառելիք է մատակարարել:

Պատերազմից հետո գործարանում իրականացվեց կատալիտիկ կրեկինգի, վառելիքի ջրամաքրման, ալյումինասիլիկատային կատալիզատորի արտադրության նոր տեխնոլոգիական պրոցեսների յուրացում:

1959 թվականին գործարանում ԽՍՀՄ-ում առաջին անգամ յուրացվել է բարձրածծմբային նավթի վերամշակումը: 1970 թվականին տեղի ունեցան նավթի վերամշակման սարքավորումների արմատական վերակառուցումներ, կառուցվեցին նոր տեխնոլոգիական սարքավորումներ (ռիֆորմինգի Л-35-5, ГИПХ-105 կատալիտիկ սարքավորումներ պղնձաքրոմային կատալիզատորների, իներտ գազի, պարզ ծծմբի արտադրության համար), որոնք ապահովում էին հզորության մեծացումը և արտադրանքի որակի բարելավումը:

1970-1975 թվականներին գործող սարքավորումների շարք մտան տեղնիկական ջրածնի արտադրության ЭЛОУ-АВТ-6, դիզելային վառելիքի ջրամաքրման սարքավորումները: 1980-1985 թվականներին գործարանը Բաշկիրիայում առաջինը սկսեց վերամշակել Օրենբուրգի և Կարաչագանակի հանքատեղերի կոնդենսատները: Այդ ժամանակ է գործարանը նախաձեռնել Նովոալեքսանդրովկա գյուղի տեղափոխումն այն պատճառով, որ նորակառույց կոմերիտական բնակավայրը (հին հիշատակությամբ «5-րդ ճամբար») հայտնվել էր նոր նավթավերամշակման վայրերից երեք կիլոմետրանոց սանիտարական գոտում և ԽՍՀՄ Նավթային արդյունաբերության նախարարության նորմերի համաձայն բնակիչները դուրս են բերվել ավելի անվտանգ վայր:

1995 թվականին ներկայացվել է հնացած և ֆիզիկապես մաշված սարքավորումների փոխարեն ներմուծվել է G-43-107M/1 կատալիտիկ կկրեկինգի համալիրը, ինչը թույլ է տվել բարձրացնել նավթի վերամշակման խորությունը և բարձր օկտանային բենզինների արտադրությունը: 2008 թվականին, ըստ Իզոմալկ-2 տեխնոլոգիայով կառուցվել է պենտան-հեքսանային ֆրակցիաների իզոմերիզացիաների սարքավորումը` ըստ հեքսանների ռեցիկլի սխեմայով:

2009 թվականին խոշորագույն ընկերությունների ցանկում գործարանը զբաղեցրել է 319-րդ տեղը:

Ներկա դրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուֆայի նավթի վերամշակման գործարան ԲԲԸ-ի հիմնադիր կապիտալը կազմել է 619,277 մլն ռուբլի (2008 թվականին). Այս նույն ժամանակաշրջանում գործարանը վերամշակել է 6,148 մլն տոննա նավթ:

Վերամշակման համար գործարան մտնող հումքը հիմնականում Արևմտյան Սիբիրից է (մոտ 50 %), Բաշկիրիայից (մոտ 40 %) և հումքի 10%-ը կազմում է գազային կոնդենսատը:

Արտադրանք[1][խմբագրել | խմբագրել կոդը]

Բենզին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բենզին ավտոմոբիլային արտահանման АИ-92
  • Բենզին ոչ էթիլացված ավտոմոբիլային մակնիշ` Պրեմիում-95
  • Բենզին ոչ էթիլացված ավտոմոբիլային մակնիշ` Ռեգուլյար-92

Դիզելային վառելիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիզելային վառելիք З-35-0,2
  • Դիզելային վառելիք Л-62-0,2
  • Դիզելային վառելիք էկոլոգիապես մաքուր ДЗЭЧ-0,035-25

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մազութ М-100, VII вида
  • Ծծումբ տեխնիկական գազային

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]