Բաշկորտոստանի բաշկիր կանանց կազմակերպություն
Բաշկորտոստանի բաշկիր կանանց կազմակերպություն (բաշկիրերեն՝ Башҡортостан Республикаһының Башҡорт ҡатын-ҡыҙҙары йәмғиәте), հասարակական կազմակերպություն, որը հիմնադրվել է հասարակության մեջ կանանց կարգավիճակը, դրա դերը երկրի սոցիալ-քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքում ամրապնդելու, ընտանիքի ամրացման, բաշկիրերենի և ազգային մշակույթի, ազգային ավանդույթների և արհեստների պահպանման համար։
Կենտրոնական գրասենյակը տեղակայված է Բաշկորտոստանի Ուֆա քաղաքում։
Գլխավոր բնութագրիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բաշկորտոստանի բաշկիր կանանց կազմակերպություն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է Ուֆա քաղաքում, 1990 թվականի նոյեմբերի 17-ին[1]։
2007 թվականի տվյալներով կազմակերպության խորհրդում կար 30 անդամ։
Կազմակերպությունն ակտիվորեն մասնակցում է տարբեր սոցիալական իրադարձությունների, ինչպիսիք են Բաշկորտոստանի օրերը շրջաններում և քաղաքներում, ազգային տոները, մրցույթները, գիտական և գործնական կոնֆերանսները, բարեգործական օժանադակությունը մանկատներին, առողջ ապրելակերտին ուղղված միջոցառումներ և այլն։ Կազմակերպությունը հանրապետական և շրջանային այնպիսի մրցույթների կազմակերպիչներից է, ինչպիսիք են «Երիտասարդ ընտանիքի մոդել», «Գեղեցկության մրցույթ»[2], «Բաշկիների ազգային տարազ», բաշկիր հեղինակների մրցույթ, «Լավագույն մայրիկ», «Համագյուղացիների հանդիպում», «Տոհմածառ», «Օրորոցային երգեր» տոներ և այլն։
Բաշկորտոստանի բաշկիր կանանց կազմակերպությունը Բաշկորտոստանի կանանց միության անդամ է։ Կազմակերպությունը համագործակցում է Կանանց վերտարածաշրջանային հանրային կազմակերպության, «Ակ Թիրմա» և այլ կազմակերպությունների հետ։