Բաշկիրների համաշխարհային կուրուլտայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաշկիրների համաշխարհային կուրուլտայ
Հիմնադրված1995
Գլխավոր քարտուղարElvira Aitkulova?
Կայքkurultay-ufa.ru​​(ռուս.)(անգլ.)

Բաշկիրների համաշխարհային կուրուլտայ (կոնգրես) (բաշկիրերեն՝ Бөтә донъя башҡорттары ҡоролтайы (конгресы)), հասարակական կազմակերպությունների միջազգային միավորում, կոչված լուծելու ասոցիացիայի, էթնոմշակութային զարգացման և բարեփոխման (բաշկիրների) խնդիրները։ Գլխավոր շտաբը գտնվում է Ուֆայում, Բաշկորտոստան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընքնակառավարման, առավել կարևոր հարցերի քննարկման և հրատապ խնդիրների լուծման համար կուրուլտայ կամ յիյին հրավիրելու բաշկիրների ավանդույթը իրանց արմատներով գնում են խոր անցյալ։ Փաստաթղթերից հայտնի է, որ յըյընը անց է կացվել դեռևս 1556-1557 թվականներին, երբ լուծվում էին Ռուսաստանի կազմի մեջ Բաշկորտոստանի կամավորական մուտքի մասին հարցերը։ Ռուսաստանին միանալու պայմանների մասին համաձայնություն կնքելուց հետո նրա արդյունքները հավանության են արժանացել յըյընի կողմից։

Բաշկիրական ապստամբությունների շարքից հետո, որոնց որոշումները ընդունվել էին ցեղերի ներկայացուցիչների ընդհանուր յըյընի կողմից, ցարական կառավարությունը արգելել է յըյըննների հրավիրումը[1]։

1917 թվականին Ուֆայում և Օրենբուրգում անց է կացվել համաբաշկիրյան կուրուլտայը, որը սահմանում էր բաշկիր ժողովրդի ազգային շարժման ռազմավարությունը։ Հիմնադիր կոչված վերջին համաբաշկիրյան կուրուլտայի արդյունքները Բաշքուրդիստանի ինքնավարության ստեղծման հաստատումը։ Համագումարների պատվիրակները բաշկիրներ էին Օրենբուրգի, Պերմի, Սամարայի և Ուֆայի նահանգներից։

Բաշկիրների I համաշխարհային կուրուլտայ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշկիրների I համաշխարհային կուրուլտայը տեղի է ունեցել 1995 թվականի հունիսի 1-2-ը Ուֆայում[2]։ Մասնակցում էին շուրջ 800 պատվիրակներ Բաշկորտոստանից, 28 սուբյեկտ Ռուսաստանի Դաշնությունից և 19 երկրներից։ Աշխատել է 10 խումբ։ Նրանք քննարկել են Բաշկորտոստանի պետականության ամրապնդման և նրա սահմանադրության խնդիրները, Բաշկորտոստանի և բաշկիրների սոցիալ-տնտեսական, քաղաքական և ազգային-մշակութային զարգացման, հանրապետությունից դուրս ապրող բաշկիրների հետ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու մասին և այլն։ Ուղերձներ են ընդունվել՝ ուղղված բաշկիր ժողովրդին, Բաշկորտոստանի Հանրապետության ժողովուրդներին, աշխարհի պետություններին, Բաշկորտոստանի Հանրապետության պետական համաժողովին՝ կուրուլտային, ՄԱԿ-ին։

Բաշկիրների II համաշխարհային կուրուլտայ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշկիրների II համաշխարհային կուրուլտայը տեղի է ունեցել 2002 թվականի հունիսի 14-ից մինչև հունիսի 15Ուֆա քաղաքում[3]։ Մասնակցում էին Բաշկորտոստանի հանրապետությունից շուրջ 800 պատվիրակներ, Ռուսաստանի Դաշնությունից և 19 երկրներից՝ 33 սուբյեկտ։ Աշխատել է 12 խումբ։ Վերջնական բանաձևում նշվել է սահմանադրական-պայմանագրային հարաբերությունների հիման վրա դաշնային հարաբերությունների զարգացման սկզբունքների մասին, միջմշակութային և միջդավանական հարաբերությունների ամրապնդման, Բաշկորտոստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենքների կատարելագործման մասին և այլն։ Ուղերձներ են ընդունվել՝ ուղղված բաշկիր ժողովրդին, Բաշկորտոստանի ժողովուրդներին, Ռուսաստանի Դաշնության Նախագահին։

Բաշկիրների III համաշխարհային կուրուլտայ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունիսի 10-11-ը Ուֆայում տեղի ունեցավ բաշկիրների III համաշխարհային կուրուլտայը։ Մասնակցում էին Բաշկորտոստանի Հանրապետությունից շուրջ 850 պատվիրակներ, 35 սուբյեկտներ Ռուսաստանի Դաշնությունից և 18 երկրներից։ Աշխատել է 12 խումբ, այդ թվում՝ առաջին անգամ երիտասարդական կուրուլտայը, որին մասնակցում էին շուրջ 1000 պատվիրակներ։ Քննարկվել են Ռուսաստանում ֆեդերալիզմի խնդիրները, Բաշկորտոստանի պետականության հետագա զարգացման հեռանկարները, բաշկիր ազգային կրթության խնդիրների լուծման, բաշկիրական լեզվի պահպանման և զարգացման, ժողովրդագրության, բնակչության սոցիալ-տնտեսական դրության և այլ խնդիրներ։ Ուղերձներ են ընդունվել՝ ուղղված բաշկիր ժողովրդին, հանրապետության այլ ժողովուրդներին, Ռուսաստանի Դաշնության նախագահին։

Ռուստեմ Խամիտովը մասնակցում է 2015 թվականի կուրուլտայի աշխատանքներին

IV Բաշկիրների IV համաշխարհային կուրուլտայ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անց է կացվել 2015 թվականի նոյեմբերի 21-ին Ուֆայում։ Բաշկորտոստանի Հանրապետության ղեկավար Ռուստեմ Խամիտովը ողջույնի խոսքով դիմեց մասնակիցներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Статья в ж."Ватандаш"». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
  2. «Первый Всемирный курултай башкир». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
  3. «История Республики Башкортостан на официальном информационном портале Республики Башкортостан». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]