Բաշկիրական ձի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բաշկիրական ձիեր Հարավային Ուրալում

Ձիերի բաշկիրական ցեղ[1], ձիերի ցեղ, որ տեղաբնիկ է Հարավային Ուրալում՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Բաշկորտոստանի Ինքնավար Հանրապետությունում

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձիերի բաշկիրական ցեղի տնտեսական առավելությունները կարևորվել են սկսած 19-րդ դարի սկզբից։ Այդ ձիերն արդյունավետորեն օգտագործվել են 1812 թվականին Նապոլեոն Բոնապարտի զորքերի դեմ ռուսների մղած հայրենական պատերազմի ընթացքում։ Միջոցներ են ձեռնարկվել դրանց ավանդական հատկությունները բարելավելու ուղղությամբ, և այդ նպատակով դեռևս 1845 թվականին ստեղծվել են մասնագիտացված ձիաբուծարաններ, տոհմաբուծական կենտրոններ, որոնցից ամենախոշորը ներկայումս գտնվում է Բաշկորտոստանի մայրաքաղաք Ուֆայում[2]։

Խորհրդային տարիներին բաշկիրական ձին խաչասերել են ԽՍՀՄ-ում ձիերի բուծվող այլ ցեղերի ձիերի հետ (ռուսական ծանր բեռնակիր, ղազախական, յակուտական և այլն)։ Ներկայումս տարբերակում են բաշկիրական ձիերի երկու տարատեսակ. փոքրամարմին, թեթև տեսակը օգտագործվում է սարերում, որպես արշավաձի, համեմատաբար ծանրամարմին տեսակը՝ բեռներ փոխադրելու, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու նպատակով։ Այս ցեղի ձիերը, որպես կանոն, տոկուն են, եղանակային դժվարին պայմաններին դիմակայող, առույգությունը տևական ժամանակ պահպանող, կերի հարցում էլ քմահաճ չեն։ Բացի այդ, համեմատաբար շատ են տալիս կաթ, որը բաշկիրներն օգտագործում են կումիս պատրաստելու համար։

Բաշկորտոստանը Ռուսաստանի Դաշնությունում ձիերի գլխաքանակով զբաղեցնում է երրորդ տեղը՝ Ալթայի երկրամասից ու Յակուտիայից (Սախայից) հետո[3]։ 2003 թվականին հաշվառված էր 94 470 գլուխ բաշկիրական ցեղական ձի։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Башкирская порода / В. С. Мурсалимов // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 136. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 3). — ISBN 5-85270-331-1.
  2. Elwyn Hartley Edwards (1994). The Encyclopedia of the Horse. London; New York; Stuttgart; Moscow: Dorling Kindersley. 0751301159.
  3. https://web.archive.org/web/20160304041825/http://www.scss.sk/cd_apvv_lpp_0384_09_2012/V%C3%9DSTUPY%20Z%20VLASTNEJ%20VEDECKO-V%C3%9DSKUMNEJ%20A%20PEDAGOGICKEJ%20%C4%8CINNOSTI/PUBLIKA%C4%8CN%C3%81%20%C4%8CINNOS%C5%A4/KONFERENCIE/CO-MAT-TECH/PR%C3%8DSPEVKY/PDF/Bakijeva%20Gljusa%2C15.8.2012.pdf Preuzeto 20. studenoga 2018.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сайгин И. А. Башкирская лошадь и пути её улучшения. Уфа, 1955.
  • Мурсалимов В. С. Племенная работа в коневодстве //Племенное животноводство в Башкирии. Уфа, 1983.