Բաշկա Վոդա
Այս հոդվածը Խորվաթիայի Սպլիտսկո Դալմատինսկա երկրամասի Բաշկա Վոդա գյուղի մասին է։ Անվան այլ կիրառումների համար տե՛ս նաև Բաշկա (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Բաշկա Վոդա | ||
խորվ.՝ Baška Voda | ||
![]() Բաշկա Վոդայի նավահանգիստը | ||
Երկիր | ![]() | |
Ժուպանություն | Սպլիտսկո Դալմատինսկա | |
Մակերես | 19 կմ² | |
ԲԾՄ | 0 մետր | |
Խոսվող լեզուներ | Խորվաթերեն | |
Բնակչություն | 2,775 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | |
Փոստային դասիչ | 21320 | |
Պաշտոնական կայք | պաշտոնական կայք | |
| ||
Բաշկա Վոդա (խորվ.՝ Baška Voda, արտասանություն: [bâʃkaː vɔ̌da]) կամ Պորտո Բեստոնիո (իտալերեն՝ Porto Bestonio), առողջարանային և զբոսաշրջային գյուղ Խորվաթիայի հարավում՝ Սպլիտսկո Դալմատինսկայի ժուպանությունում[1]։
Փոքրիկ այս գյուղը գտնվում է Խորվաթիա ժամանած զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաշկա Վոդա գյուղը գտնվում է Բալկանյան թերակղզու վրա գտնվող Խորվաթիա պետության հարավային նեղ անդրծովյան հատվածում՝ Դալմաթիայի պատմական երկրամասում։ Բնակավայրի ափերը ողողում է Ադրիատիկ ծովի ջրերը։
Կլիման միջերկրածովային է և ծովի ազդեցությունը կարևոր դեր ունի գյուղի կլիմայի ձևավորման գործում։ Տարվա ամենատաք եղանակը հուլիս-օգոստոսն է։ Օգոստոսյան միջին ջերմաստիճանը գերազանցում է 25 °C-ը։
Առողջարանային այս գյուղը հայտնի է իր կարմիր կտուրներ ունեցող ցածրահարկ շենքերով։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 2001 թվականին Խորվաթիայի Հանրապետությունում ազգային վիճակագրական ծառայության կողմից կազմակերպած մարդահամարի տվյալների՝ Բաշկա Վոդա գյուղի բնակչությունը կազմում է 2,924 մարդ։
Գյուղի բնակչության ճնշող մեծամասնությունը տեղաբնիկ խորվաթներն են, որոնց բնակչության թվի տոկոսային հարաբերությունը ամբողջ բնակչության մեջ կազմում է 95,5 %։
Գյուղում բնակվող խորվաթները խոսում են խորվաթերենով և դավանում կաթոլիկություն։ Բաշկա Վոդայի տարածքում բնակվում են նաև մեծ քանակությամբ սերբեր, որոնք խորվաթներից հետո համարվում են երկրորդ խոշոր ազգությունը։
Կան նաև որոշակի քանակությամբ բոսնիացիներ և ալբանացիներ։
Անվան ծագումնաբանություն և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաշկա Վոդա բնակավայրի մասին առաջին հիշատակումը եղել է 1688 թվականին։ Առաջին անգամ քարտեզի վրա այն հիշատակվել է Բասկա (իտալերեն՝ Basca) անունով։
Այն հայտնի էր, որպես գյուղատնտեսական և ձկնորսական փոքրիկ գյուղ։ «Բաշկա Վոդա» անվանումը կապված է հին հունական դիցարանի ռազմի աստված Արեսի և ջրերի աստվածուհի Կալլիոպեի որդու՝ Բիստոնի հետ[2]։
Բաշկա Վոդայի տարածքում կատարված հնագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ այս վայրրը բնակեցված է եղել դեռևս Հռոմեական կայսրության գոյության ժամանակահատվածում։
Այստեղից հայտնաբերվել են ոսկերչական իրեր, տապանաքարեր և Ալեքսանդր Մակեդոնացու պատկերով մետաղադրամներ։
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Բաշկա Վոդա` Սպլիտսկո Դալմատինսկայի ժուպանություն»։ dalmacija.hr (խորվաթերեն)։ Սպլիտսկո Դալմատինսկա։ Վերցված է օգոստոսի 25, 2015
- ↑ Շիմունովիչ Պյոտր (մարտ, 2014)։ «Բնակավայրի անվան ծագումնաբանություն» [Նախապատմական, հռոմեական դարաշրջանի Խորվաթիա] (PDF)։ Folia onomastica Croatica (խորվաթերեն) (Զագրեբ: Խորվաթիայի գիտությունների և արվեստի ակադեմիա) (22): 161։ Վերցված է հունվարի 18, 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բաշկա Վոդայի զբոսաշրջային նշանակություն Archived 2013-03-18 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բաշկա Վոդա կատեգորիայում։ |
|