Բաշկալայի հարթավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաշկալայի հարթավայր, Աղբակի սարահարթ, Բաշկալայի գոգհովիտ, հարթավայր Հայկական լեռնաշխարհում, Վանա լճից արևելք, Մեծ Զաբ գետի վերին հոսանքի շրջանում։ Հարթավայրը եզերող լեռնային սահմաններն են․ արևմուտքից՝ Չոլախդաղը, արևելքից՝ Քրդստանի, հարավից՝ Ջիլոդաղի լեռները։ Ունի մոտ 33 կմ երկարություն և 9-12 կմ լայնություն։ Այստեղ է գտնվում Բաշկալա քաղաքը[1]։

Լեռների խիտ և խոր մասնատված լանջերն ստորոտներում փոխանցվում են խզումնա-աստիճանավոր սարավանդների, որոնցից մեկի վրա է գտնվում Բաշկալա (պատմական Ադամակերտ) ավանը (2250 մ)։ Գոգհովտի հատակը սինկլինալ գրաբենային ծագման լայն դարավանդային հարթավայր է (1900–2100 մ)՝ լցված լճագետային նստվածքներով։ Կլիման ցամաքային է, ուղղաձիգ գոտիականության բնորոշ հակադրություններով։ Տեղումները հարթավայրում 500–600 մմ են, լանջերին՝ 700–800 մմ, իսկ Ջիլոդաղի լանջերին՝ մինչև 1000–1500 մմ։ Հողածածկը սևահողերից մինչև ալպյան լեռնամարգագետնային է՝ տափաստանային, ենթալպյան և ալպյան մարգագետնային բուսականությամբ, լեռնալանջերին՝ սաղարթավոր անտառներ (մինչև 1900 մ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 633 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 294