Բանֆորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Markt Banfora MS 2255.JPG
ԵրկիրԲուրկինա Ֆասո Բուրկինա Ֆասո
Հիմնադրված է1903 թ.
Մակերես934 կմ²
ԲԾՄ299 մետր
Բնակչություն117 200 մարդ (2019)
Ժամային գոտիECG
##Բանֆորա (Բուրկինա Ֆասո)
Red pog.png

Բանֆորա (ֆր.՝ Banfora), քաղաք Բուրկինա Ֆասոյում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականին ֆրանսիական գաղութատիրական ուժերն այդ տարածքում ստեղծել են ռազմական դիրք։ 1905 թվականին Բանֆորան ավտոճանապարհով կապվել է Բոբո-Դիուլասոյի հետ, իսկ 1931 թվականին երկաթուղի է անցկացվել քաղաքի միջով։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանֆորա քաղաքը գտնվում է երկրի ծայր հարավ-արևմուտքում՝ Բոբո Դիուլասոյից մոտ 85 կմ և Ուագադուգուից 450 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից 303 մ բարձրության վրա[1]։ Մտնում է համանուն դեպարտամենտի կազմի մեջ։ Այն Կոմոե նահանգի և Կասկադի շրջանի գլխավոր քաղաքն է։ Տեղակայված է Բանֆորա լեռնաշղթայի տարածքում։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանֆորդ (բարձրությունը։ 313 մ)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 33.6
(92.5)
35.7
(96.3)
36.9
(98.4)
36.8
(98.2)
35
(95)
32.6
(90.7)
30.8
(87.4)
30.2
(86.4)
31.1
(88)
33.3
(91.9)
34.9
(94.8)
33.6
(92.5)
33.71
(92.68)
Միջին օրական °C (°F) 25.4
(77.7)
27.8
(82)
29.9
(85.8)
30.7
(87.3)
29.5
(85.1)
27.5
(81.5)
26.3
(79.3)
25.9
(78.6)
26.3
(79.3)
27.4
(81.3)
27.4
(81.3)
25.5
(77.9)
27.47
(81.42)
Միջին ցածր °C (°F) 17.3
(63.1)
19.9
(67.8)
23
(73)
24.6
(76.3)
24
(75)
22.5
(72.5)
21.9
(71.4)
21.6
(70.9)
21.5
(70.7)
21.6
(70.9)
19.9
(67.8)
17.4
(63.3)
21.27
(70.22)
Տեղումներ մմ (դյույմ) 1
(0.04)
5
(0.2)
22
(0.87)
56
(2.2)
109
(4.29)
136
(5.35)
209
(8.23)
282
(11.1)
187
(7.36)
64
(2.52)
12
(0.47)
3
(0.12)
1086
(42,75)
աղբյուր: Climate-Data.org[2]

Տնտեսություն և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանֆորայով անցնում է ռազմավարական նշանակության երկաթուղի, որը Ուագադուգուն կապում է Աբիջանի հետ։ Բացի այդ, քաղաքը ասֆալտապատ ճանապարհով միացված է Բոբո-Դիուլասսոյին և Կոտ դ'Իվուարի հետ սահմանին։

Քաղաքում կան շաքարեղեգի բազմաթիվ տնկարկներ. այդ տարածքը Բուրկինա Ֆասոյի շաքարի արդյունաբերության կենտրոնն է։ Բացի այդ, քաղաքում կենտրոնացված է դեղերի և եթերայուղերի արտադրությունը։ Բանֆորայի մոտակայքում է գտնվում Կասկադի Կարֆիգուելա ջրվեժների համակարգը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանֆորա երկաթուղային կայարան

2013 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում էր 97 137 մարդ[4], ինչի շնորհիվ այն եղել է երկրի չորրորդ ամենամեծ քաղաքը։ Բանֆորայի դեպարտամենտի բնակչությունը կազմել է 109 824 մարդ (2006 թվականի մարդահամար)[5]։ Քաղաքում բնակվում են տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչներ։ Բնակչության միջէթնիկ հաղորդակցության հիմնական լեզուներն են դյուլան և ֆրանսերենը։

Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների.

1985 1996 2005 2006 2013
35 319 49 724 62 726 72 144 97 137

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում է 19 տարրական դպրոց, 2 ավագ դպրոց, 4 մասնավոր քոլեջ և Սբ. Թերեզայի քոլեջը (ֆր.՝ collège Sainte Thérèse):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Banfora, Burkina Faso Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-12-ին։ Վերցված է 2013-02-08 
  2. «Climate: Banfora - Climate graph, Temperature graph, Climate table (altitude: 313m)»։ Climate-Data.org։ Վերցված է 2013-11-24 
  3. «Climate: Banfora - Climate graph, Temperature graph, Climate table (altitude: 300m)»։ Climate-Data.org։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-02-ին։ Վերցված է 2013-11-24 
  4. «Banfora» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-12-ին։ Վերցված է 2013-02-08 
  5. «Ergebnisse des Zensus 2006» (PDF; 94 kB) (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2009-11-13-ին։ Վերցված է 2008-11-6 

Արտակին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]